ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերադասավորումներ Արցախի Խորհրդարանում և կառավարությունում․ ՀՅԴ մտադրությունները

03 Ապրիլ 2020 Արցախի Հանրապետության հաջորդ խորհրդարանում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կունենա 3 մանդատ․ եթե այլ որոշում չլինի՝ դրանք կվերցնեն ցուցակի առաջին 3 համարները՝ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի գործող Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը։

Այս ԱԺ-ում Դաշնակցության մանդատները 7-ն էին․ ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը ստանձնեց ԱՀ մշակույթի նախարարի պաշտոնը և խորհրդարանում կուսակցությունը ներկայությունը աշխատեց 6 պատգամավորով։

6-ի փոխարեն 3 մանդատը, սակայն, Արմեն Սարգսյանը չի համարում դիրքերի՝ կիսով չափ զիջում․ նա ընդգծում է, որ այս ընտրություններին բոլորովին այլ իրավիճակ էր՝ թե՛ մասնակցող կուսակցություններն էին աննախադեպ շատ, թե՛ կորոնավիրուսի վտանգը ազդեց արդյունքի վրա։

Նոր խորհրդարանում Դաշնակցությունը կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ՝ դեռ որոշում չկա․ «Չգիտեմ, հիմա մի քիչ շուտ է ասելը՝ Դաշնակցությունը, ընդհանրապես, միշտ փորձում է իր դեմքը պահել և ճշտին ասել ճիշտ, սխալին՝ սխալ»։

Գործող խորհրդարանում ՀՅԴ-ն գրավոր համաձայնագրով կոալիցիայի մեջ է Ազատ Հայրենիքի և Արցախի Ժողովրդավարական Կուսակցության հետ։ Արմեն Սարգսյանը, սակայն, նշում է, որ Արցախում կոալիցիա ասվածն ու խորհրդարանական գործունեությունը մի քիչ այլ են․ եթե որևէ քաղաքական ուժի կարծիքով տվյալ օրինագիծը ճիշտ է՝ կողմ է քվեարկում, եթե ոչ՝ դեմ, անկախ հանգամանքերից։

Արցախի ԱԺ-ում 5 կուսակցություն է ներկա, հաջորդում ևս 5-ը կլինեն։ Նախկիններից 3-ը կրկին մտել են ԱԺ՝ Ազատ Հայրենիքը, ՀՅԴ-ն և Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը, մյուս 2-ը լրիվ նոր են՝ Միացյալ Հայաստանը և Արդարությունը։ Դուրս է մնացել Հայկ Խանումյանի՝ Ազգային Վերածնունդ կուսակցությունը և Շարժում 88-ը, որն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, քանի որ 3 պատգամավոր ուներ, բոլորն էլ մտան տարբեր կուսակցությունների մեջ։

«Դաշնակցությունը շատ հարցերում համագործակցել է, շատ հարցերում՝ ընդդիմադիր է եղել։ Ընդհուպ մինչև այս Սահմանադրության հարցում․ մենք մինչև վերջ պայքարեցինք, որ այն չընդունվեր և այսօր տեսանք այդ Սահմանադրության կրախը, երբ նախագահի և ԱԺ ընտրությունները նույն օրն էին և տեսանք դրա պրոբլեմները»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Դաշնակցության քարոզչության մեխերից մեկն էլ այն էր, որ եթե նախագահ ընտրվի դաշնակցական թեկնածուն, ապա նա կլինի վերջին նախագահը Արցախի պատմության մեջ․ նա երկիրը կտանի դեպի խորհրդարանական կառավարման մոդել և նախագահի ինստիտուտը կվերանա Արցախում։

Նոր կառավարությունում դաշնակցական նախարար կլինի՞, թե՞ ոչ՝ կապված չէ ԱԺ-ում մանդատների թվի հետ․ Արցախում նախագահն է որոշում՝ ում առաջարկի։ Նախորդ կառավարություններում, օրինակ, Մշակույթի նախարարությունը ավանդաբար Դաշնակցությանն են առաջարկել։

Նախագահի թեկնածուների պաշտոնական հաստատումը կլինի ապրիլի 8-ին․ ՀՅԴ-ն դեռ որոշում չունի՝ ում կսատարի, բայց Արմեն Սագսյանը հիշեցնում է, որ իրենք դեռ քարոզարշավի սկզբում 6 կետից բաղկացած ռազմավարություն կազմեցին և այդ սկզբունքների շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու բանակցություններ սկսեցին բոլոր կուսակացությունների հետ․ ըստ էության, բոլորն էլ համաձայնեցին իրենց առաջադրած թեզերին։

Մասիս Մայիլյանը կհրաժարվի՞, թե՞ ոչ նախագահի պաշտոնի համար պայքարից, Արմեն Սարգսյանը չցանկացավ իր կարծիքն ասել․ «Կարելի է անձնական մտքի մարզանք անել, բայց սպասենք՝ տեսնենք, շատ-շատ պատճառներ կան, բայց սպասենք»։

Դաշնակցության դիրքորոշումը, սակայն, կապված է ոչ թե այս զարգացումների, այլ իր հետ՝ ասաց Արմեն Սարգսյանը․ «Ինքը քննարկում է, ինքը ընդունում․ ոչ մի ուրիշ կուսակցության հետ կապված չէ»։

Նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթի Իշխանյանի ստացած կողմ քվեների մասին Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենք ավելի շատ էինք պատկերացնում, բայց այժմ վերլուծելու են պատճառները։

«Փաստ այն է, որ քաղաքական բոլոր ուժերն իրար քննադատում էին, վիրավորում, բայց Դաշնակցությանը ոչ մեկը չէր քննադատում․ որովհետև մեր սկզբունքներին հավատարիմ ենք եղել։ Նույնիսկ թեկնածուների հեռուստադեբատներից էլ դա երևաց։ Իր կեցվածքով՝ համախմբող դեր էր կատարում Դաշնակցությունը, որովհետև իր ծրագրերին է հավատարիմ, ոչ թե իր հաջողությունը կառուցում է ուրիշների սխալների վրա և փնովելով փորձում դիվիդենտներ ձեռք բերել։ Մենք շատ անխոցելի էինք, դրա համար այդպիսի բարձր մակարդակով անցավ և Դաշնակցությանը ոչ մեկը չկպավ»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Համապետական ընտրությունների արդյունքն, ընդհանուր առմամբ, նա գնահատում է ժողովրդի մեջ տիրող իրավիճակով․ «Հարցումներ կատարելով՝ տեսնում էինք, որ մեկ ամիս առաջ էլ կարծես ժողովուրդը բաժանված էր երկու մասի՝ ընդդիմադիր և իշխանամետ։ Մեր տակտիկան այնպիսին էր՝ մտածում էինք ինչ անենք, որ մեր քաղաքականությունը ճիշտ ընկալելի դառնա ժողովրդին, որովհետև մեր նպատակը չէ ամեն ինչ սևացնել՝ եթե լավ է արված և մեր նպատակը չէ ամեն ինչ ուռճացնել և միայն խոսել լավի մասին։ Այսինքն, մեր նպատակը ոչ թե ընդդիմադիր կամ իշխանամետն է, այլ ճիշտը գտնելն է և պրոբլեմները գտնելն է և այդ պրոբլեմները լուծելու ուղիներ ներկայացնելն է»։

Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ շատ դժվար էր, բայց իրենք մնացին հավատարիմ և կարողացան իրենց արժեքները պահել և այդ արժեքներով ցույց տալ, թե ապագայում ինչպես պետք է լուծվեն պրոբլեմները, բացատրեցին իրենց ծրագրերը։

«Ավելին, ի տարբերություն շատ այլ կուսակցությունների, հնարավորություն ունեինք ցույց տալու, որ մենք ճիշտ ենք, որովհետև երկու անգամ՝ երբ մենք իշխանություն էինք և երբ խորհրդարանում մեծամասնություն էինք, մեր բոլոր ծրագրերի ռազմավարական կետերը կատարել ենք։ Դա ապացուցում է, որ մեր ծրագրերը ռեալ են, իրագործելի և երբ գանք իշխանության՝ կատարելու ենք։ Ամենակարևորը, որ փորձում էինք ասել՝ շատ ծրագրերով լրիվ տարբերվում ենք այլ կուսակցություններից, Արցախում միակ սոցիալիստական կուսակցությունն ենք և Սոցինտերնի անդամ կուսակցություն ենք։ Մեր ծրագիրը սուրճի սեղանի շուրջ չի գրվել, այլ աշխարհի առաջադեմ փորձը հաշվի առնելով՝ մշակել են լավագույն մասնագետները»,-ասաց նա։

Համապետական ընտրությունների ընթացքին հետևելով՝ Արմեն Սարգսյանի աչքերը լցվել են․ «Երբ մտնում էի ընտրատեղամասեր, ուրախության պահեր էի ապրում, որովհետև իմ հարցմանը՝ չե՞ք վախենում՝ տարիքով մարդիկ կան, ասում էին՝ ո՛չ, մեր տղաները զոհվել են, իսկ հիմա ապագա ենք կերտում մեր ընտրություններով։ Շոկի մեջ էի՝ մինչև ժամը 8-ը հերթեր կային և հասկացա, որ ժողովուրդը բռնել վճռականության ուղին, ես պարզապես դողում էի, բոլորի աչքերը կայծկլտում էին։ Մեր քաղաքացիները նորից ապացուցեցին, որ արցախցիները առանձնահատուկ են»։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Արցախի ընտրությունները չճանաչող հայտարարությանը նա հանգիստ է վերաբերվում․ միշտ էլ ԵԱՀԿ ՄԽ-ն այդպես է գնահատել և դա ոչ մի ազդեցություն չի գործել և չի խանգարել, որ ՄԽ համանախագահները հանդիպեն ընտրությունների արդյունքներով ընտրված նախագահի հետ։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփ

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ

19 Օգոստոս 2026
Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վա

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչ

19 Օգոստոս 2026
Քաղաքական ներկայութիւնը որպէս ազգային

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայաստանում քաղաքական մասնակցութիւնը սոսկ

19 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Եունեսքօ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մշակոյթ եւ շտապ հարցեր բաժինի տն

19 Օգոստոս 2026
Միացնող, Ոչ Բաժանող

Հայաստանի Ազգային ժողովի կազմակերպման կառոյցի ստեղծման աշխատանքը կը շարունակու

19 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Պաղե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

18 Օգոստոս 2026
Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝

ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 18-ին շարունակվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանո

18 Օգոստոս 2026
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company