ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը առանձին ոլորտներին թույլատրելով վերսկսել իրենց գործունեությունը ավելացնում է ռիսկերը

12 Ապրիլ 2020 NEWS.am-ը երկրում ստեղծված իրավիճակի առաջացրած տնտեսական հետեւանքների մասին զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս եք գնահատում օրավարձով աշխատողների վիճակը եւ կառավարության՝ նրանց աջակցության մեթոդի էֆեկտիվությունը:

Մեր աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս օրավարձով, ժամավարձով եւ գործավարձով աշխատավարձի վճարման սխեմաներ եւ այս մարդկանց մեծ մասը չնայած գրանցված է մեծ մասը եւ ֆիքսված է որոշակի գումար, ենթադրենք 50 հազար դրամ, կամ 60 հազար դրամ, բայց նրանց իրական եկամուտները ավելի շատ են եւ ունենք մի խումբ մարդիկ, որոնք ընդհանրապես գրանցված չեն եւ սա լուրջ խնդիրներ կառաջացնի այս մարդկանց համար, քանի որ նարնք կամ գրանցված չեն, կամ էլ իրական եկամոտները ցույց չեն տալիս եւ նրանցից շատերը ուղղակի չեն կարողանա իգտվել պետական աջակցության ծրագրերից, դա էլ իր հերթին լուրջ սոցիալական խնդիրներ կարող է առաջացնելի նրանց ընտանիքներում: Առհասարակ Կառավարության սոցիալական ծրագրերը պետք է ավելի մեծ շրջանակներ ընդգրկեն, հակառակ դեպքում մարդիկ ուղղակի տանից դուրս կգան: Մենք պետք է մարդկանց հացի խնդիրը լուծենք, որ մարդիկ մնան տանը եւ սա պետք է լինի մեր գերխնդիրը եւ Կառավարության բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ուղղությամբ այսինքն` մարդկանց բուժեն, մեկուսացնեն եւ պարենով ապահովեն:

Ընդհանուր առմամբ՝ կառավարությունը մշակել է բնակչության տարբեր խավերին աջակցելու տասը փաթեթ, որքանո՞վ են դրանք լուծում սոցիալ-տնտեսական խնդիրները:

Միանշանակ սոցիալ–տնտեսական խնդիրները այս փաթեթներով չի լուծվում: Չնայած, որ Կառավարությունը հայտարարում է, որ այս փաթեթների շահառուները 200 հազար են, բայց իրականության մեջ ավելի քիչ են, քանի որ այս փաթեթի առաջին միջոցառումների շահառուներ միմյանց կրկնել, այսինքն մարդ կարող է համապատասխանի համ 4-րդին, համ 8-րդին բայց մարդուն տալիս են մեկ միանվագ նպաստ, նաեւ առաջանում են այլ խնդիրներ եւս կազմակերպական, տեխնիկական եւ այլն եւ մարդկանց մեծ մասը չի օգտվում այս փաթեթներից:

Եթե կառավարությունը երկարացնի արտակարգ դրությունը մինչեւ մայիսի 14-ը՝ ինչ տնտեսական խնդիրներ առջեւ կկանգնի երկրի տնտեսությունը, եւ որքան ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար:

Սա սպասելի որոշում էր եւ այս որոշման հիմքում ընկած է նաեւ քաղաքական եւ տնտեսական գործոն: Քաղաքական գործոնն այն է, որ իշխանությունը հասկանում է, որ տանը նստած մարդիկ բավականին վատ են տրամադրվում իշխանությունների նկատմամբ եւ պետք է հույս տալ մարդկանց, որ շուտով կվերջանա էս վիճակը: Տնտեսական գործոնը այն է, որ իշխանությունը հասկանում է, որ մարտին, մենք ունեցել ենք բավականին վատ ցուցանիշներ ե հաջորդ ամիսներին նույնպես լինելու են վատ ցուցանիշներ եւ պետք է այդ խնդիրը ինչ-որ ձեւ լուծել: Դիցուք առաջարկում են սիգարետի արտադրությունը սկսել, որ արտարժույթ գա: Շինարարության ոլորտի թույլատրումը, ըստ իս, քաղաքական նպատակ է հետապնդում, որպեսզի իշխանությունները ցույց տան ժողովրդին, որ մենք ճանապարհներ ենք կառուցում եւ տարվա վերջին որպես արդյունք ցույց տան ժողովրդին, ինչպես անցած տարի ցույց տվեցին, սակայն ուրիշ հանրային բարիք չկարողացան մատնանշել: Կառավարությունը առանձին ոլորտներին թուլատրելով վերսկսել իրենց գործունեությունը ավելացնում է ռիսկերը: Արդյոք նրանք կարող են այդ ռիսկերը կառավարեն, փորձը ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման ռիսկեր կառավարել, ավելին` մեր բոլոր քայլերը ուշացված են լինում, ժամանակին չեն: Հիմա նոր ռիսկ ենք մեր վրա վերցնում: Չկա որեւէ երաշխիք, որ ինչպես տեքստիլի դեպքում կլինի վարակված եւ ընդհանուր վարակվածություն կգնա:

Մենք պետք է թողնենք մեր բոլոր տնտեսական հաշվարկները եւ կորոնավիրուսի դեմ պայքարենք, այսինքն վերացնենք վիրուսը: Տնտեսական հետեւանքներին մենք պետք է վերադառնանք վիրուսից հետո: Իսկ այս եղանակով մենք ավելի ենք մեծացնում վիրուսի ռիսկը, այսինքն չի վերանում եւ ավելի ուշ ենք կարողանում վերադառնալ նորմալ կյանքին:

Հատկապես տնտեսության ո՞ր ճյուղերն են մեծ կորուստներ արձանագրելու:

Ավելի մեծ կորուստներ կունենան ծառայության ոլորտը եւ շինարարության ոլորտը, մասամբ նաեւ առեւտուրը, որոնք անցած տարի ապահովեցին մեր տնտեսության աճի 6 տոկոսը: Այս ոլորտներում մենք կունենանք անկում, որն էլ մեծ ազդեցություն կթողնի ընդհանուր ցուցանիշների վրա եւ տարբեր կանխատեսումների համաձայն մեր տնտեսությունը բավականին ցածր տնտեսական աճ ենք ունենալու եւ եթե արագ չհաղթահարենք վիրուսը նույնիսկ հնարավոր է բացասական աճ լինի, դա պայմանավորված է նրանով, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, առողջ չէ, ներառական աչէ, մենք հիմնված ենք մի քանի ճյուղերի վրա: Օրինակ` շահումով խաղերից է կախված, որն այս պահիին կանգնած է, կամ շինարարությունը եւ այլն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company