ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում է ուշացած քայլերով

14 Ապրիլ 2020 Արտակարգ դրության պայմաններում աշխատանքի իրավունք ստացած ոլորտներին ու բիզնեսներին, կառավարության որոշմամբ, ավելացավ նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրությունը։ Ու եթե հանքերի պարագայում, որոնք եւս աշխատում են, մոտավորապես պարզ էր, թե ինչու (բյուջեն լցվում է հիմնականում այդ ոլորտից, եւ հանքարդյունաբերությունը համեմատաբար դուրս է վարակի տարածման ռիսկերից, իսկ պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները դեռ պահպանվում են), ապա անհասկանալի է, թե ինչու հենց տեքստիլն ու հագուստի արտադրությունը։ Վերլուծաբան Աղասի Ենոքյանի բացատրությունը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի համար փող աշխատելու հնարավորություն է ստեղծում, թեպետ վարակի երկրորդ աղբյուրը եղել է հենց «հայտնի արտադրամասը», որտեղ, ի դեպ, մեծ թվով մարդիկ են աշխատում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, կառավարության մոտեցման հետեւում հետեւյալն է՝ այսկերպ ուզում են սոցիալական խնդիր լուծել, որպեսզի հազարավոր մարդկանց փող չտան պետական բյուջեից։ «Նաեւ իրենք տեսել են տնտեսական ակտիվության մարտ ամսվա սոցիալական ցուցանիշները, մինչեւ ամսի 20-ը կհրապարակվի։ Փորձում են այդ խնդիրները լուծել՝ տնտեսական ակտիվության հարց լուծել, բայց, միաժամանակ, լրացուցիչ ռիսկեր են ստեղծում տնտեսության, ազգաբնակչության համար։ Այսինքն՝ եթե դու թույլ ես տալիս վերսկսել արտադրություն, դու պիտի լուծես կորոնավիրուսի հարցը, քանի որ այս իրավիճակի հիմնական պատճառը կորոնավիրուսն է»,- ասում է Սուրեն Պարսյանն ու հարցնում՝ արտադրությունն ի՞նչ պայմաններում է սկսվում, արդյոք հնարավո՞ր է անվտանգություն ապահովել։ Ամենախնդրահարույցն այն է, որ հանրային տրանսպորտը չի աշխատում, եւ Նիկոլ Փաշինյանը մարդկանց խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ ու տաքսիով գնալ-գալ, կամ գործատուն պետք է ապահովի աշխատողների տեղաշարժը։ Տնտեսագետն ասում է՝ լավ է, որ հանրային տրանսպորտը կանգնած է, դա պետք էր անել դեռ վաղուց, այն պարզ պատճառով, որ հանրային տրանսպորտն ինքն իրենով վիրուսի բուն է։

Բայց նաեւ ակնհայտ է, որ գործատուները դժվարանալու են իրենց աշխատողների տեղաշարժն ապահովելու հարցում։ Պարսյանը հավելում է՝ ուղղակի կարանտինի գնալու դեպքում չպետք է վերսկսեինք որեւէ տնտեսական ակտիվություն։ «Մենք պետք է պատճառը վերացնենք, մենք չենք կարող պայքարել կորոնավիրուսի դեմ եւ միաժամանակ տնտեսական ակտիվություն խրախուսել, վարկեր տրամադրել, որ մարդիկ բիզնես սկսեն եւ այլն։ Մեր ողջ ռեսուրսը հիմա պետք է ուղղված լիներ 3 բանի՝ բուժում, ինքնամեկուսացում եւ մարդկանց պարենով ապահովում։ Որ մարդիկ մնան տանը։ Այս կառավարությունը փորձում է ամեն ինչ կիսատ-պռատ անել։ Ինքնամեկուսացումով դարձյալ կիսատ-պռատ քայլեր արեց, հիմա նույնն էլ փորձում է անել տնտեսական ակտիվության ուղղությամբ։ Ճիշտ մոտեցում չէ, երբ փորձում են քաղաքական խնդիր լուծել՝ հանրության դժգոհությունը մեղմել, քանի որ լուրջ դժգոհոթյուն կա, որ կարանտինի պայմաններում մարդիկ տանն են, բիզնեսները՝ կանգնած, եւ միաժամանակ այս կառավարությունը չի արդարացրել բիզնեսի ու բնակչության սպասելիքները՝ կառավարության աջակցության ծրագրերից։ Եվ փորձում են նման քայլերով իրավիճակը թեթեւացնել, բայց սա կարճաժամկետ լուծում է, որը կարող է բերել վիրուսի նոր ալիքի՝ հենց կառավարության քայլերից»,- ասում է տնտեսագետը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ու ամեն հնարավորություն օգտագործում է՝ խոսելով կառավարության հակաճգնաժամային 11 ծրագրերի մասին։ Վերջին անգամ ասաց, որ այդ բոլոր ծրագրերի ընդհանուր թիվը շուրջ 300 հազար մարդ է։ Նախքան այդ էլ հայտարարվել էր, որ 50 տոկոսով կփոխհատուցվի այն բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը, որոնց փետրվար ամսվա գազի գումարը չի գերազանցել 10 հազար դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ամսական վարձը` 5 հազար դրամը: Այս խումբն էլ ընտրված է Նիկոլ Փաշինյանի սիրած գործիքով՝ պինցետով, որպեսզի հնարավորինս քիչ խմբեր ու անձինք ներառվեն, քանի որ շատ քիչ 4-5 հոգանոց միջին վիճակագրական ընտանիքներ կան, որոնք ձմռան վերջին ամսին 5 հազար դրամը չգերազանցող գումարի չափ հոսանք են վառում, եւ, մյուս կողմից էլ, ըստ Սուրեն Պարսյանի, 200 հազար բաժանորդ-ընտանիք կամ 600 հազար մարդ, շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով, այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել։ Հետեւաբար, 200 հազար բաժանորդ-ընտանիք կամ 600 հազար մարդ ընդհանրապես չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից։

Անուշ Դաշտենց
hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company