ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խստիւ դատապարտում է Հայ Եկեղեցու դէմ իրականացւած ոտնձգութիւնը

18 Ապրիլ 2020 «ԱԼԻՔ» - Այսօր առաւօտեան հեռախօսազրոյց ունեցանք Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, որտեղ խնդրեցինք նրան յայտնել իր տեսակէտը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի եւ այլոց կողմից Հայ Եկեղեցու դէմ ոտնձգութեան փորձ կատարելու մասին:

Պատասխանելով օրաթերթիս հարցին Սրբազան Հայրը նշեց, որ «Ազգերի կեանքում սրբութիւններ կան, որոնց մօտենալու համար մարդ պէտք է ամբողջական գիտակցութիւն ունենայ այդ սրբութիւնների հանդէպ: Մեր եկեղեցին մեզ համար Սրբութիւնների Սրբոց է եւ այդ եկեղեցու գլուխը կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդ եւ Նորին Սուրբ օծութիւն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նւիրական անձնաւորութիւններ են: Հայաստանի պետական այրերը իրաւունք չունեն Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին նման արտայայտութիւններ ունենալ, յատկապէս, նրան կոչելով իր մկրտութեան աւազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է եւ ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրաւունք չպէտք է վերապահեն նման կերպ վերաբերւելու»:

Ամենայն հայոց կաթողիկոսը, որպէս հոգեւոր հայրապետ իրաւունք ունի մտահոգւելու իր ժողովրդի զաւակներով, որտեղ էլ, որ լինեն նրանք:Մեր կարծիքով Վեհափառ Հօր խօսքը բանտարկեալնների կեան-քի ապահովութեանն առնչւող, տեղին է եւ պատշաճ»:

Յիշեցման կարգով նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը յայտարարել էր կալանաւորների, այդ թւում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը՝ հաշւի առնելով վերջնիս առողջական վիճակը: Նա մասնաւորապէս յայտարարել էր.

«Անսալով Ռոբերտ Քոչարեանի առողջութեան մասին բժիշկների կարծիքին՝ կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրականացմանը զուգահեռ ձեռնարկւեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թւում եւ խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագայ վատթարացումը»:

Դրան յաջորդել էր ՀՀ իշխանութիւնների, մասնաւորապէս ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների եւ այլ գործիչների վիրաւորական եւ Ամենայն հայոց կաթողիկոսին մկրտութեան անունով յիշելու գրառումներն՝ ուղղւած Վեհափառին։

Ապա Սրբազան Հայրը տեղեկացրեց մեզ, որ հեռախօսակապ է հաստատել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ եւ շնորհաւորել նրան. «Մաղթեցի նրան, որ այս ընտրութեամբ նա կարողանայ իր երկրին ու ժողովրդին այսօրւայ աշխարհի այս թոհուբոհի մէջ խաղաղութեամբ առաջնորդի եւ տանի դէպի նորանոր նւաճումներ:

Վաղուց ծանօթ լինելով Արայիկ Յարութիւնեանին մեր թեմի բարեմաղթութիւնները փոխանցեցի նաեւ նորընտիր նախագահին»:

Միաժամանակ Սրբազան Հայրը զանգահարել է Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանին եւ երախտագիտութիւն յայտնել նրան ասելով. «Վարձքդ կատար պարոն նախագահ եւ իմ գնահատանքը ու երախտագիտութիւնը փոխանցեցի նրան»:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company