ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է

01 Մայիս 2020 Մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է: ՀՀ-ում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների և դրանց օրենսդրական լուծումների մասին Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Զրույցի ժամանակ տնտեսագետը նշեց՝ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում ապացուցել է, որ աշխատանքն ու դրա միջոցով բարիք ստեղծելն ուղղակի վերաբերում է հենց իր ինքնությանը.

«Այսպիսի իրավիճակում աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային օրակարգ, քանի որ մենք չունենք նավթ, գազ, աշխարհագրական բարենպաստ պայմաններ, բացի այդ ունենք աշխարհաքաղաքական ամենատարբեր ռիսկեր, և այդ իսկ պատճառով, մեր երկրի զարգացման միակ ուղենիշը հենց մարդն է՝ իր ստեղծագործ աշխատանքով և բարիք ստեղծելու կարողությամբ»։

Նրա խոսքով, աշխատողի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն կապված է աշխտանքի արդյունավետության հետ։ Եվ դա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ նաև տնտեսական։

«Չի կարող լինել մրցունակ տնտեսություն, չի կարող լինել արդյունավետ զարգացող տնտեսություն, եթե աշխատողի իրավունքները հավաքական իմաստով և ամբողջապես պաշտպանված չեն»,- ասաց Թ. Ավետիսյանը։

Panorama.am. Որքանո՞վ են ՀՀ-ում պաշտպանված աշխատանքային իրավունքները։

Թ. Ավետիսյան. Ցավոք, անկախացումից ի վեր մենք դեռևս չունենք իրավիճակ, որտեղ աշխատողների իրավունքները բավարար պաշտպանված են։ Չնայած նրան, որ կա որոշակի իրավական-օրենսդրական հիմք, խնդիրները շարունակում են մնալ։ Այս իմաստով կարևորում եմ, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մեծ նախագիծ կար՝ աշխատանքային օրենսգիրքը բարեփոխելու, և դա միտված էր սոցիալ-աշխատանքային մի շարք խնդիրներին լուծում տալուն։ Սակայն այդ նախագիծը, այդպես էլ, անորոշ հիմնավորմամբ հանվեց շրջանառությունից։ Կարծեք թե, այսօրվա իշխանությունների օրակարգում չկան աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցեր, չկան իրավական, համակարգային և ֆունկցիոնալ լուծումներ։

Panorama.am. Որո՞նք են աշխատողի իրավունքների պաշտպանության հարցում հիմնական խնդիրները։

Թ. Ավետիսյան. Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք, և այս ոլորտում ստանձնած մի շարք պարտավորություններ ունենք՝ աշխատողի վարձատրության, հանգստի, անվտանգ աշխատելու և հարկադիր աշխատելու բացառման իրավունքի վերաբերյալ։ Բայց այստեղ դեռևս իրավական անհամապատասխանություններ ունենք հենց մեր ստանձնած միջազգային պարտավորություններին։ Իրավակիրառական պրակտիկան բացահայտում է մի շարք խնդիրներ, որոնք այս կամ այն կերպով չեն նպաստում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։

Բացի այդ, խնդիրներ կան, օրինակ, նվազագույն աշխատավարձի սահմանման վերաբերյալ։ Նվազագույն աշխատավարձի սահմանման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել սոցիալական գործընկերության լիարժեքությունը։ Այսինքն՝ գործատուների ներակացուցիչների, աշխատողների ներկայացուցիչների և արհմիությունների իրական մասնակցությամբ պետք է սահմանվի նվազագույն աշխատավարձի շեմը, իսկ այսօր օրվա իշխանությունն է սահմանում նվազագույն աշխատավարձը։

Այն շատ կարևոր է նաև արժանապատիվ աշխատանքի ապահովման իմաստով։ Եվ այդ պատճառով նվազագույն աշխատավարձի սահմանումը պետք է լինի հիմնավորված։ Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է, այսինք՝ ստանում է մինիմալ աշխատավարձ, որը բավարար չէ իր և իր ընտանիքի կենսաապահովման համար։ Այս ցուցանիշը պահպանվող է և նախորդ տարիներին ևս եղել է։

Մյուս խնդիրը վերաբերում է աշխատողի հանգստի իրավունքին։ Ակնհայտ է, որ աշխատողները, չնայած օրենքի պահանջին, չեն օգտվում իրենց՝ տարեկան 20 օր արձակուրդ ունենալու իրավունքից։ Օրենքով ամրագրված է, բայց այն չի իրականացվում, քանի որ մի կողմից կա իրավագիտակցության խնդիր է, մյուս կողմից՝ պետության վերահսկողության բացակայություն։ Նաև չի պահպանվում աշխատանքի 8-ժամյա ռեժիմը։

Panorama.am. Ի՞նչ պետք է անի պետությունը՝ ապահովելու համար աշխատողի իրավունքների պաշտպանությունը։

Թ. Ավետիսյան. Պետական վերահսկողությունը շատ կարևոր է աշխատողի իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ցավոք, մինչև իշխանափոխությունը մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք արդյունավետ պետական վերահսկողություն աշխատողների իրավունքնեի իրացման նկատմամբ։ Սկզբում կար աշխատանքի տեսչություն, որը չուներ բավարար կարողություններ, իսկ իշխանափոխությունից հետո այն միացավ առողջապահական տեսչությանը, և իրականացնում է ոչ լիարժեք գործառույթներ։ Այժմ խոսվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին, բայց փաստն այն է, որ մենք ունենք այս հարցերով զբաղվով 23 աշխատանքային տեսուչներ ողջ հանրապետությունում, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է, երբ հաշվում ես, որ 600 հազար աշխատող կա երկրում, բացի այդ վերահսկման ոլորտները խիստ սահմանափակ են, այսինքն՝ միայն հետևում են աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովմանը։ Իսկ վարձատրության, հանգստի և աշխատանքային ռեժիմի վերաբերյալ խնդիրները դուրս են պետական վերահսկողությունից։ Այս ուղղությամբ նախատեսվում է 2021 թվականից ինչ-որ փոփոխություններ իրականացնել՝ պետական վերահսկողություն սահմանելու համար, բայց միևնույն է, այստեղ միայն օրենքի փոփոխություններով խնդիրը չի լուծվի։

Պետք է աշխատողների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակել, այդ ծրագիրը կար, բայց այս 2 տարիներին դրա մասին չի խոսվում։ Պետք է սահմանվեն հստակ միջոցառումներ, որոնց համար պետությունը կստանձնի և՛ ֆինանսավորողի, և՛ կատարողի դերը։

Panorama.am. Իսկ պետությունն արդյո՞ք ունի հնարավորություններ այդ միջոցառումներն իրականացնելու համար։

Թ. Ավետիսյան. Այո, պետությունն ունի հնարավորություններ, և՛ պետք է իրականացնի հատուկ ծրագրեր, քանի որ մենք այլընտրանք չունենք, քան աշխատանքի միջոցով գտնել մեր զարգացման երկարաժամկետ ուղին։ Լինելով զարգացման միակ առարկայական ռեսուրսը և հնարավորությունը՝ աշխատողը պետք է արժանանա մեծ ուշադրության, և աշխատանքային ոլորտին վերաբերող բարեփոխումները պետք է լինեն պետության առաջնային պլանում։ Եվ դրանք երբեք չպետք է ենթարկվեն քաղաքական շահարկումներին կամ օրվա տրամադրություններին։ Իշխանությունները պետք է մասնագիտական հանրության հետ համագործակցեն՝ մի կողմ թողնելով իրենց այն ընկալումները, որ իրենք միշտ ճիշտ են։

Հեղինակ` Նարե Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company