ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս տեմպերով եթե գնա, մենք տնտեսական անկման էլ ավելի մեծ ցուցանիշ ենք ունենալու

20 Մայիս 2020 365news-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

-Որքանո՞վ են կառավարության կողմից իրականացրած ծրագրերը մեղմում տնտեսական ճգնաժամը:

-Բոլոր ծրագրերն էլ այս կամ այն ձևով ենթադրում են փողի ներարկում, որոշակի ֆինանսական աջակցություն կա՛մ տնտեսվարողներին, կա՛մ սոցիալական տարբեր խմբերին, այդ իսկ պատճառով էլ ինչ-որ չափով ստեղծված իրավիճակը մեղմացնում է: Սակայն մեր խնդիրն այն չէ, որ կառավարության ծրագրերը շարունակվեն իրականացվել, ու մենք ակնկալիքներ ունենանք, որ միևնույն է՝ ինչ-որ չափով որևէ ուղղությամբ կունենաք մեղմացում կամ խնդիրների որոշակիորեն լուծում: Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, ու դրա պատճառների մասին բազմաթիվ անգամ ենք խոսել: Նախևառաջ այն, որ սա աննախադեպ նոր երևույթ է և իր հետ բերել է բացասական այնպիսի մարտահրավերներ, այնպիսի խնդիրներ, որոնք իրենց ազդեցությամբ շատ անորոշ են: Մենք չգիտենք, թե երբ դա կավարտվի, ամեն օր տնտեսական բոլկում այդ խնդիրները խորանում են՝ սոցիալական իմաստով: Այսպիսի պարագայում, երբ նայում ենք ՀՀ օբյեկտիվ վիճակն ու պետական բյուջեի խիստ սահմանափակվածությունը, տնտեսական զարգացման ցուցանիշների հնարավորությունները, փոքր տնտեսություն լինելու հանգամանքը, զարգացման առանց այն էլ բավականին խնդիրներ ունենալու պարագան, ինչպես նաև աշխարհաքաղաքական մարտահրավերները, ապա կառավարության խնդիրը պոպուլիզմը չի, կառավարության խնդիրը միայն աջակցության իմիտացիա ստեղծելը չի, այլ կոնկրետ աջակցության գործիքները պետք է ընտրվեն, ընտրվեն թիրախային խմբերը, ինչպես նաև աջակցության չափը, որ համարժեք օբյեկտիվ կլինի իրավիճակին: Ինչքան իրավիճակը սրվում է, այնքան պետական բյուջեի մուտքերը պակասում են: Մենք սովորական վիճակում չենք, որ ծրագրերը փորձարկենք և հիմքում էլ դնենք այն նպատակը, թե ինչ ձևով կարելի է «փաթեթավորել» ու հասարակությանը մատուցել, ինչ ձևով կարելի է հիմքեր ստեղծել հետագայում «արդարացման» համար, քանի որ ինչ էլ լինի, այսօրվա վիճակի հետևանքների պատասխանատուն լինելու է գործադիր իշխանությունը: Մենք միջոցների անբավարարության պատճառով դիմել ենք արտաքին աղբյուրների՝ միջոցների ներգրավման համար, ի դեպ՝ պարտքով, ու այս պարագայում ցանկացած պահի պետք է ուղղակի փոխվեն աջակցության սկզբունքները, մոտեցումները և պետք է հիմնական շեշտը տարվի ավելի շատ դեպի կանխարգելում, սկզբնական փուլում՝ խնդիրների առաջացման պատճառների մեղմում կամ հնարավորության դեպքում՝ վերացում, որպեսզի այդ խնդիրները չդառնան իրողություն ու մենք սկսենք նաև դրանց հետևանքների դեմ պայքարել: Օրինակ՝ այն սահմանափակված ոլորտներում, որտեղ պետության աջակցությունը համարժեք ու բավարար չի եղել, դրա հետևանքը լինելու է գործազրկությունը, այդ ձեռնարկությունների տնտեսական գործունեության կրճատումն, ու սա շղթայական կտարածվի տնտեսության մեջ: Եթե այս տեսանկյունից ենք դատում, ապա այդ ծրագրերն ուշացած էին, իսկ այն աջակցութունները, որոնք մասնակի փոխահատուցում էին նախատեսում տուժած ձեռարկություններին, դրանք կրկին համարժեք չեն, այդ իսկ պատճառով էլ գործատուները չեն կարողանա իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ընթացքում վճարել:

-Կառավարությունը սկզբնական շրջանում նշում էր, որ տնտեսական անկումը կկազմի է 1.5-2 տոկոս: Այս պահին ինչպիսի՞ կանխատեսումներ կան՝ ինչքա՞ն կկազմի տնտեսական անկումը:

-Այդ կանխատեսումները նաև միջազգային կազմակերպություններն են անում և դա ձգվում է մինչև հինգ տոկոսի: Այնուամենայնիվ, սա դեռ վերջնական չի ու մեծ է հավանականությունը, որ այսպիսի տեմպերով գնալու պարագայում մենք տնտեսական անկման էլ ավելի մեծ ցուցանիշ ենք ունենալու, քանի որ այս պահի կանխատեսումները նախորդ ժամանակահատվածի տնտեսական ցունցանիշների հիման վրա է արված, իսկ մեր տնտեսական զարգացման ցուցանիշները օր-օրի դեպի վատն են գնում:

-Պարոն Ավետիսյան, նշեցիք, որ Հայաստանը ֆինանսական աջակցության համար դիմում է արդեն արտաքին դերակատարներին: Ի՞նչ եք կարծում, օրինակի համար, Հայաստանում կրիպտոարժութային փոխանակման գրասենյակների, բորսաների բացումը կարո՞ղ է տնտեսական այսպիսի բարդ իրավիճակում նոր ֆինանսական հոսքերի ստեղծման հնարավորություն ստեղծել:

-Կարծում եմ՝ այս պահին այդ մասին խոսելը դեռևս ժամանակավրեպ է, դա ավելորդ սպասումներ կառաջացնի: Քանի որ, նախ մենք ինստիտուցիոնալ առումով այդ շուկայում դեռ ներգրավված չենք, այս իսկ պատճառով էլ չենք կարող դրա վրա հույսներս դնել: Բացի դրանից, միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները մեծ ռիսկեր են գնահատում կրիպտոարժույթների շուկայի տեսնակյունից, ու իրականում հենց այդ ոլորտի առանձնահատկությունից բխող անկառավարելի մեծ ռիսկեր կան՝ հատկապես, որ դու ոլորտում նվազագույն ինստիտուցիոնալ կարողությունները չունես: Այդ իսկ պատճառով, հնարավոր է դրա վրա հույսը դնելով՝ էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնես, քան՝ որևէ խնդիր լուծես:

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company