ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վարկային արձակուրդները արհեստական, թվացյալ աջակցություն են, այդ պարտքերը պետք է մարվեն

12 Սեպտեմբեր 2020 COVID 19-ով պայմանավարված տնտեսական հետևանքները բավական խորն են և երկարաժամկետի ձգտող բնույթ ունեն, ուստի միայն վարկային արձակուրդներով, միաշանակ, հնարավոր չէ լուծել պարտքային սպասարկման խնդիրները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի ՝ վարկային արձակուրդի երկարացման վերաբերյալ հրավիրած խորհրդարանական լսումներին։

«Երբ տրամադրվում է վարկային արձակուրդ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարումը հետաձգվում է, բայց դա եթե այս պահին որոշակի կարճաժամկետ լուծում է, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ պարտքի գումարները կուտակվում են և անորոշությունը համաճարակային իրավիճակով պայմանավորված մեծ ռիսկեր է առաջացնում և որևէ կերպ հնարավոր չէ լիարժեք կանխատեսել, թե ավելի մեծ չափի պարտքի մարում կկարողանան իրականացնել տնտեսվարողները, թե ոչ։ Այսինքն` մեծ հաշվով սա կարճաժամկետ ընթացիկ խնդիրներ լուծելու միջոց է, բայց խնդիրը քանի որ ավելի խորքային է և համապարփակ մոտեցման կարիք ունի, բնականաբար, լիարժեք չենք լուծում դրա հետևանքը կարող է լինել նաև ֆինանսական շուկայում ցնցումները, որովհետև, ի վերջո, մեկ-երկու ոլորտի կամ տնտեսվարողի խնդիր չէ, այլև վերաբերում է սպառողական վարկերին, իսկ մարդիկ կորցրել են իրենց եկամուտները»։

Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում ավելի համապարփակ մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի հիմա էլ ֆինանսական շուկայում ցնցումներ չառաջանան ու մենք ունենանք պարտքային ճգնաժամ, որից հետո նոր փորձի պետությունը խնդիրների կարգավորի կամ հետևանքներին հասնի, դա ևս սխալ է ու կանխարգելիչ միջոցներ են պետք»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ բանկը նույնպես ունի փոխառու միջոցներ, որոնք տվել է որպես միջնորդ ֆիզիկական անձանց, այսինքն, բանկը չի կարող նվիրել կամ ներել պարտքը, հակառակ դեպքում մենք ֆինանսական շուկան կկորցնենք, այսինքն, այդ պարտքը պետք է մարվի, այսինքն, պետք է լինեն եռակողմ բանակցություններ՝ պետական ինստիտոտների, բանկի և վարկառու կողերի միջև, որի արդյունքում հնարավորիս վերաձևակերպումներ կատարվեն պարտքի։ «Օրինակ, կարող է կատարվել ժամկետի երկարաձգում կամ հնարավորության դեպքում՝ տոկոսադրույքի վերանայում։ Բայց այստեղ էլ շատ մեծ հույսեր չպետք է կապենք, քանի որ վարկի պայմանը կապված է ռիսկայնության հետ, իսկ մեր տնտեսությունում ռիսկայնությունը էապես բարձրացել է, այս դեպքում տրամաբանական և տնտեսամետ չէ, որ ռիսկայնությունը բարձրանա, իսկ տոկոսադրույքը նվազի։ Հետևաբար, այս արձակուրդները արհեստական, թվացյալ աջակցություն են, քանի որ ընդամենը ժամկետն է հետաձգվում, տնտեսության զարգացման ծրագրեր են անհրաժեշտ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները նախևառաջ կարողանան ոտքի կանգնել, կայուն եկամուտներ ստանան և սպասարկեն իրենց պարտքերը, այդ թվում՝ վարկային պարտավորությունները»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ զարգացման պետական աջակցության ծրագրեր են անհրաժեշտ ամենատուժած ոլորտներում, որպեսզի մարդիկ սկսեն կայուն եկամուտ ստանալ։ Այս իրավիճակում նաև կարևոր է, որ համաճարակով պայմանավորված սահմանափակումները դուրս գան, քանի որ որքան էլ աջակցության մասին ենք խոսում՝ նորմալ շահութաբերության մասին չենք կարող խոսել, եթե առկա են սահմանափակումները։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company