ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առ ի զօրակցութիւն Արցախի ու Հայաստանի` քաղաքական նկատառելի նշանակութեամբ հաւաք` Ալֆորվիլի մէջ

05 Հոկտեմբեր 2020
-Ֆրանսուա Հոլլանտ. Նոյնիսկ պէտք է վերատեսութեան ենթարկել Թուրքիոյ անդամակցութիւնը` ՕԹԱՆ-ին
-Օտրէ Փիւլվար. Պաքուի տրուած լաւագոյն պատասխանը կ‘ըլլայ Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչումը
-Լիւք Քարվունաս. հպարտ եմ Բերձորի հետ քոյր քաղաք ըլլալու համար եւ կը վերահաստատեմ յանձնառութիւնս
-Մուրատ Փափազեան. շնորհակալ ենք Ֆրանսայի անվերապահ զօրակցութեան համար, բայց տակաւին բաւարար չէ եւ կ‘ակնկալենք
աւելին


Ֆրանսայի մարաքաղաք Փարիզի հայաշատ արուարձանին` Ալֆորվիլի մէջ քաղաքապետ Լիւք Քարվունասի կազմակերպութեամբ կիրակի 4 հոկտեմբերին տեղի ունեցած հաւաքը` առ ի զօրակցութիւն Արցախի ու Հայաստանի, խուռն բազմութեան եւ քաղաքական նկատառելի ընտրանիի մը մասնակցութեամբ, յատկանշուեցաւ քաղաքական կարեւոր եւ յստակ կեցուածքներով, ուր մասնաւորապէս մատնացոյց եղաւ Անգարա-Պաքու ուղիղ գիծը` Արցախի եւ Հայաստանի վրայ կատարուող ռազմական, քաղաքական եւ քարոզչական յարձակումներու գծով:

Ալֆորվիլի քաղաքապետարանը, որ Արցախի Բերձոր քաղաքին հետ կնքած է բարեկամութեան համաձայնագիր, ծածկուած էր Արցախի, Հայաստանի եւ Ֆրանսայի դրօշներով: Ներկայ էին նախկին նախագահ Ֆրանսուա Հոլլանտ, քաղաքապետը` Լիւք Քարվունաս, Փարիզի փոխ քաղաքապետուհի Օտրէ Փիւլվար, մեծաթիւ երեսփոխաններ եւ քաղաքապետական խորհուրդի անդամներ, ինչպէս նաեւ` Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաճեան, Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեան, հոգեւոր հայրեր եւ հայկական կազմակերպութեանց ներկայացուցիչներ:

Բոլոր խօսք առնող անձնաւորութիւնները շեշտեցին Անգարայի ուղղակի մասնակցութիւնը Պաքուի կողքին, դատապարտելով զայն, ինչպէս նաեւ անվերապահ զօրակցութիւն յայտնելով Արցախին ու Հայաստանին:

Քաղաքապետ Լիւք Քարվունաս յայտնեց, որ հպարտ է, որ իր նախաձեռնութեամբ Ալֆորվիլը բարեկամութեան համաձայնագիր կնքած է Արցախի Բերձոր քաղաքին հետ, ի հեճուկս` Պաքուի բոլոր տեսակի միջամտութիւններուն: Ան ըսաւ, որ դատարան դիմած ազերիական կողմին քայլերը չեն կրնար կասեցնել Ալֆորվիլը եւ կոչ ուղղեց ֆրանսական իշխանութեանց` դադրեցնել այս դատական անընդունելի հոլովոյթն ու որոշումը, որ առաւել առիթ կ‘ընծայէ էրտողաններուն եւ ալիեւներուն աընդունելի ոտնձգութեան: Ան իր խօսքը աւարտեց «Կեցցէ Արցախի Հանրապետութիւնը» համարձակ արտայայտութեամբ:

Դիպուկ էր Փարիզի փոխ քաղաքապետ Օտրէ Փիւլվարի խօսքին հետեւեալ եզրակացութիւնը. «Թուրքիոյ եւ Ազրպէյճանի յարձակողապաշտ քաղաքականութեան միակ պատասխանը կ‘ըլլայ Ֆրանսայի կողմէ Արցախի հանրապետութեան պաշտօնական ճանաչումը»:

Բուռն ճառ արտասանեց Ֆրանսահայ կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեան: Ան վեր առաւ Հայոց բանակի փայլուն առաքելութիւնն ու յաղթական երթը ընդդէմ թուրք-ազերի նենգ յարձակումին, ողջունեց հայ զինուորին ու թիկունքի կամաւորներուն անկոտրում կամքն ու քաջարի դիմադրութիւնը, հաստատելով, որ յաղթանակը մերն է անկասկած:

Իր խօսքը ուղղելով ֆրանսական իշխանութեանց, Մուրատ Փափազեան ըսաւ. «անչափ շնորհակալ ենք Ֆրանսային, որ իր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնէ Արցախին ու Հայաստանին, մանաւանդ յստակ նշելով Պաքուի նախայարձակ ըլլալը եւ Թուրքիոյ ուղղակի մասնակցութիւնը: Անչափ շնորհակալ ենք ֆրանսացի ցարդ 173 խորհրդարանականներուն, որոնք զօրակցագիր ստորագրած են ի նպաստ Արցախի ու Հայաստանի` ընդդէմ ազերիական ակրեսիային: Շնորհակալ` այս պատերազմին գծով նախագահ Մաքրոնի արդար ու յստակ դիրքորոշումին, որ կը յատկանշուի թուրք-ազերի կողմին դատապարտումով ու հայկական կողմին զօրակցութեամբ: Իրապէս շնորհակալութիւն` Ֆրանսա: Բայց, բաւարար չէ, հաւատացէք եւ կ‘ակնկալենք շատ աւելին, ուղղակի շօշափելի ու գործնական քայլեր` կասեցնելու էրտողանի եւ ալիեւի վաշխառու ընթացքը»:

Ֆրանսայի նախկին նախագահ Ֆրանսուա Հոլլանտ ըսաւ, որ իր իշխանութեան ժամանակ Հայաստանի եւ ազրպէյճանի նախագահները հրաւիրած է Էլիզէ, եւ բանակցութիւնները հասած են որոշ տեղ, սակայն Էրտողանի Թուրքիոյ ճնշումով`խանգարուած: Ան ըսաւ, որ Թուրքիա հատած է բոլոր սահմանները, կը հովանաւորէ միջազգային ահաբեկչութիւնը եւ անոր քաղաքականութիւնը կը հակասէ Եւրոպական Միութեան բոլոր չափանիշներուն: Հետեւաբար, ըսաւ ան, պէտք է Անգարայի դէմ սահմանել պատժամիջոցներ, նոյնիսկ վերատեսութեան ենթարկել անոր ՕԹԱՆ-ի անդամակցութիւնը, որովհետեւ Անգարա իր վարած քաղաքականութեամբ կը մեղանչէ նոյնինքն ՕԹԱՆ-ի սկզբունքներուն դէմ:

Ֆրանսուա Հոլլանտ իր խօսքը եզրափակեց այսպէս. « կոչ կ‘ուղղեմ ֆրանսացի ժողովուրդին` ըլլալ զօրակից` հայ ժողովուրդին, իր այս դժուար պահերուն: Արցախի հարցն միայն նահատակ հայ ժողովուրդի հարցը չէ, այլ միջազգային խնդիր է: Արդ, եթէ Ֆրանսան եւ Եւրոպան ներկայ ըլլան հարկ եղած ձեւով ու չափով, Էրտողանի քաղաքականութիւնը կանգ կ‘առնէ այստեղ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company