ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Խաչիկ Մուրադյանի մահվան կապակցությամբ
09 Մարտ 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր վշտակցությունն է հայտնում դաշնակցական նվիրյալ ընկեր Խաչիկ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։ Սիրելի ընկեր Խաչիկ Մուրադյանն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ պետականաշինության շրջանում, որպես գաղափարական ընկեր, եղել է Դաշնակցության և Հայրենիքի խոնարհ զինվորը:
Ցավոք, երկարատև և ծանր հիվանդությունը թույլ չտվեց նրան՝ շարունակելու իր գործը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
09 մարտի, 2021 թ.
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նվիրյալ դաշնակցական Խաչիկ Մուրադյանը
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նվիրյալ դաշնակցական, երկար տարիներ կրթական ոլորտի մշակ Խաչիկ Մուրադյանը։
Արցախյան Ազատամարտի օրերին նա ծառայեց հայրենիքին խոնարհաբար, առանց որեւէ ցուցականության։ Եղավ իր ընտրած գաղափարախոսության ու կազմակերպության խոնարհ ծառան, մնաց ցանկացած ընկերոջը ամենադժվարին պահին օգնողն ու աջակցողը։
Խաչիկ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունանա մարտի 9-ին, 18։00 Խաղաղ Դոնի 2/14 սգո սրահում։
08-ը մարտի 2021թ․
