ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունն ընդամենը աշխատող աղքատների համար նախընտրական շոու է անում

01 Ապրիլ 2021

Անկեղծ ասած, նույնիսկ Փաշինյանի կառավարությունից դժվարանում էինք սպասել նման անասանելի լկտիության, որ պատերազմած և 15 հազար հաշմանդամ, 5000 զոհ ունեցող աղքատ երկրում պետական պաշտոնյաների երեխաներն ու կանայք պետք է հարկատուներիս հաշվին այցելեն լողավազան ու մարզասրահ։

Հիշեցնենք, որ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի գործող ծառայություններին ավելանում է ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Հիմնավորումն էլ՝ նպաստել պետական սեկտորի աշխատակիցների մոտ «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփումը»:

Բայց պարզվում է, որ կառավարությունը զբաղված է հերթական պոպուլիստական շոուով, ընդամենը՝ տող՝ ևս մեկ ուղղություն է ավելացրել, իսկ փող՝ ոչ։ Այսինքն՝ առանց հանրային ծառայողների վրա լրացուցիչ փող ծախսելու ու լրացուցիչ պարտավորությունների ստանձման, նախընտրական շոուի շրջանակներում նրանց մոտ դիվիդենտներն է հավաքում։

«Հրապարակը» զրուցել է Սոցապ նախկին փոխնախարար, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, որն ասում է․

«Նույն գումարն է՝ տարեկան 70 հազար դրամի չափով, որը պետական ծառայողին տրամադրվում է պետության կողմից։ Իրականում՝ էս նախընտրական փուլին ընդառաջ՝ փորձում են հանրային ծառայողներին այս կամ այն ձևով շահագրգռել։ Այսպես, թե այնպես, այդ գումարը ո՞ր ուղղությունով կծախսվի, ինքն է որոշելու»։ Այսինքն՝ պետական ծառայողն է, ի վերջո, ընտրություն կատարելու՝ իր ու ընտանիքի անդամները գնա՞ն հանգստանալու, թե՞ հիպոթեքային վարկ փակեն, թե՞ առողջապահական կարիքները հոգալու համար գումարը ծախսեն։

Թադևոս Ավետիսյանն ասաց, որ կարծիքը միշտ եղել է այն, որ նման ուղղությունների նախատեսումը Հայաստանում արհեստական է։

«Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ ուղղակի այդ գումարը կանխիկացնելու համար տարբեր պայմանագրեր են կնքում՝ ինչ-որ մի բան թողնելով։ Որովհետև հանրային ծառայողների հիմնական մասին այսօր կարելի է համարել աշխատող աղքատների։ Նույն ուսուցիչները, առողջապահության ոլորտի աշխատողները և պետական սեկտորի մյուս մասը։ «Խնդիրը գլոբալ է և պետությունը պետք է ընդհանրապես վարձատրության հարց լուծի, իսկ օրվա իշխանությունները ի՞նչ են անում, սկզբից պարգևատրումներով իրենց հարցերը լուծեցին, հիմա էլ ինչ-որ կոսմետիկ բնույթի փոփոխություններով ․․․ այսինքն՝ հանրային ծառայողը կամ ուսուցիչը ամեն ինչ արե՞լ է, բոլոր խնդիրները լուծե՞լ է, մնացել էր լողավազան գնալ, չէր կարողանում, այ օգնեցին, որ կարողանա»։

Եթե անգամ գնա լողավազան, ապա այդ ի՞նչ լողավազան է գնալու, որով տարեկան 70 հազար դրամի շրջանակներում 1, 2,3 4 անձի համար՝ լավագույն դեպքում՝ ամսական 6000 դրամի շրջանակներում թե՛ պետական պաշտոնյան, թե՛ նրա ընտանիքի անդամները պետք է գնան լողավազան կամ մարզման։ Կամ իրենց հանգիստը կազմակերպեն, կամ վարկը փակեն։

Թադևոս Ավետիսյանը գտնում է, որ առողջապահականից զատ մյուս բաղադրիչները, որ կան՝ հանգիստ և այլն, արհեստական է։ Կարծում է, որ կամ այդ գումարը պետք է տրվի մարդկանց ծախսելու համար։ Այդ դեպքում այն չի կազմի սոցփաթեթի մաս և ավելի շատ դառնում է աշխատավարձ։ «Որովհետև մարդը հացի խնդիր ունի, իրեն ասում ես՝ գնա լողավազան կամ մարզվիր։ Անհասկանալի է,արհեստական է»,-ասում է Թադևոս Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանին հարցրեցինք, թե հենց այս նույն պատճառաբանությա՞մբ այդ նույն տողը նույն գումարի շրջանակներում չի ավելացվել իրենց օրոք։

Ասաց, որ ժամանակին, նկատի ունենալով միջազգային փորձը, իրենք փորձարկել են՝ հասկանալու համար՝ դա պե՞տք է մեր երկրին, թե ոչ։ Եվ, առհասարակ, զարգացվի սոցփաթեթի գաղափարը։

Անուշ Դաշտենց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company