Այս իշխանությունները Հայաստանի պետականությունը մատաղ են անում Ադրբեջանին և Թուրքիային
01 Ապրիլ 2021
Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմով սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահը, վաղուց արդեն ՀՀ օրակարգը ձևավորվում է դրսից: Այս մասին yerevan.today -ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: «Այսօր մեր քաղաքական դիսկուրսի խմբագրում է տեղի ունենում, մենք շուտով կանգնելու ենք պետականության կորստի վտանգի առջև: Եթե ձեզ թվում է, որ ԱԽ քարտուղարի ասածը կամ Հովիկ Աղազարյանի մտքերը պատահականություն են, դա այդպես չէ, նրանք կոնկրետ ծրագիր են իրականացնում: Ես պետք է հիասթափեցնեմ մեր հայրենակիցներին, որ նույնիսկ ճանապարհների ապաշրջափակման դեպքում մենք լավ չենք ապրելու, առևտուր չի լինելու, Թուրքիան Հայաստանում անելու է այն, ինչ արեց Վրաստանում, Ուկրաինայում՝ ներխուժելով շուկա: Եվ սա այս իշխանության հանձնառությունն է»:
Նա անդրադարձել է նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում
