ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Խաղաղությունը պարտադրելու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն․ Իշխան Սաղաթելյան

02 Ապրիլ 2021

Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են, իսկ խաղաղությունը պարտադրելու և երկրում կայունություն, անվտանգություն ունենալու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն, ով ծնկի չի եկել թշնամու առաջ, վերակազմակերպես բանակը, և կարողանաս պաշտպանել քո հայրենիքը, այլ տարբերակ պարզապես չկա: Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր ՀՅԴ անդամներն այցելել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների հիշատակը հարգելու համար։

«Բայց այսօրվա մեր քաղաքական գիծը գնում է այլ ուղղությամբ․ մենք այսօր արդեն զորք չենք ուղարկում Արցախ, փորձ է արվում ժողովրդին տրամադրել կեղծ խաղաղության, որը տանելու է հերթական պատերազմի»,-արձանագրել է Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ պատերազմը չի ավարտվել, կա հարաբերական հրադադար, այս օրերին, խայտառակ կապիտուլյացիայից հետո էլ թշնամին շարունակում է ոտնձգությունները, այս ժամանակահատվածում մենք ևս ունեցել ենք կորուստներ, այսօր ևս թշնամին մեր առաջ պահանջներ է դրել, հետևաբար, պետք է լինել զգոն։

«Իսկ այն մարտահրավերները, որ մեր առջև կան, պարզապես այսօրվա քաղաքական իշխանությունը ի վիճակի չէ այդ մարտահրավերներին դիմակայել։ Հեռացման մեր պահանջներից մեկը բխում է նաև դրանից․ իրենք վտանգավոր են և դա փաստ է»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

«Եռաբլուր» պանթեոնում այսօր ամփոփում են նաև դաշնակցական գործիչ, Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին։

«Ընկեր Կարոն մեր դաշնակցական այն ընկերներից էր, որը Հայաստանի անկախությունից հետո անմիջապես նետվեց դեպի հայրենիք և անցնող 30 տարիների ընթացքում ծառայեց իր ժողովրդին, Հայաստանին, Արցախին։ Նվիրյալի, լավ ընկերոջ, լավ հայի օրինակ է։ Կորուստը մեծ է»,-ասել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Եթե մինչեւ ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից։ Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը եւ փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ, վերջին հաշվով, մեր ժողովրդի աչքի առջեւ է այս ամենը տեղի ունեցել․ ինչքա՞ն կարելի է խաբել, մոլորեցնել»:

Նա նշեց, որ Փաշինյանի հիմնական թեզը լինելու է հետևյալը, իբրև թե՝ ինքը խաղաղություն է բերել, իսկ ընդդիմադիրներին ներկայացնելու է իբրև պատերազմի ուժեր:

«Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են եւ պատերազմի են բերել այդ «խաղաղասեր ուժերը»: Խաղաղությունը չեն մուրում՝ պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ պետությամբ: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու եւ թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը

Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/v6c8A81G7k0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գոչծող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Ակնարկ. Դէպի Երկրորդ Փուլ. Առկախումներ

Պէյրութի վարչապետարանին մէջ կայացած Հնգեակի (Սէուտական Արաբիոյ, Միացեալ Նահանգ

15 Հունվար 2026
Կյանքի ու հայրենիքի մարդը. տեղի ունեցա

Հունվարի 14-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի

15 Հունվար 2026
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company