ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայկական շուկան այս պահին նման է առանց մոտոր մակույկի

03 Ապրիլ 2021

Էկոնոմիկայի նախարարի խոստացած երկնիշ տնտեսական աճի փոխարեն երկնիշ գնաճ ունենք՝ ձու, միրգ, բանջարեղեն, ծխախոտ, խմիչքներ, անգամ հագուստի գները 5-8 տոկոսով բարձրացել են: Արեւածաղկի, եգիպտացորենի, զեյթունի ձեթը, որի լիտրը դեռ մեկ ամիս առաջ 500-800 դրամ էր, 30 տոկոսով թանկացել է՝ 1050-1200 դրամի սահմաններում: Եվ սա դեռ վերջը չէ: Առաջիկայում նոր կտրուկ թանկացում է սպասվում՝ կախված Ռուսաստանում արեւածաղկի ու ձեթի թանկացման հետ:

Դեռ 2020-ին ՌԴ-ում COVID-19-ի պատճառով կրճատվեց արեւածաղկի բերքը, ինչն անմիջապես ազդեց հայկական շուկայի վրա: ՌԴ-ից ՀՀ ներմուծվող արեւածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացան 6-16 տոկոսով: Հայաստանի ՏՄՊՊ հանձնաժողովն ուսումնասիրություն կատարեց ու պարզեց, որ Ռուսաստանում արեւածաղկի բերքի նվազեցումը բերել է արտահանվող արեւածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացման՝ շուրջ 4 անգամ: Նաեւ ռուբլու կուրսն արժեզրկվեց, եւ ձեթի գինը բարձրացավ 26 տոկոսով:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների, անցյալ տարի ՌԴ արեւածաղկի ձեթի շուկայում առավել մեծ մասնաբաժին ունեցող «Эфко» ընկերությունն իր «Слобода», «Altero» ձեթերի իրացման գները բարձրացրել է շուրջ 48 %-ով։ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է կայունացնել ձեթի մանրածախ գները երկրում, պահպանել ստրատեգիական պարենի ծավալները, պաշտպանել իր քաղաքացիներին միջազգային շուկայի վայրիվերումներից: Հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբեր Ռուսաստանը բարձր՝ 50 տոկոս մաքս է սահմանել արեւածաղկի սերմի համար, նախկին 30-ի փոխարեն:

Ընդ որում՝ 1 տոննայի մաքսատուրքը չպետք է պակաս լինի 320 դոլարից: Սեպտեմբերի 1-ից ռուսական արեւածաղկի ձեթը մաքսվելու է լողացող դրույքաչափով: Սա նշանակում է, որ մաքսատուրքի գինը կարող է փոփոխվել ռուբլու փոխարժեքի տատանումների հետ:

Հայաստանում որեւէ քայլ չի ձեռնարկվում սպառողին գնային թռիչքներից պաշտպանելու համար: «Հայկական շուկան այս պահին նման է առանց մոտոր մակույկի, որտեղ ալիքը տարավ, այնտեղ էլ կհայտնվենք»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

– Ձեթի արտահանման մաքսատուրքերի սահմանումը ՌԴ-ում կազդի՞ մեր շուկայի վրա:

– Մաքսատուրքը՝ ոչ: ԵԱՏՄ անդամ երկրների հանդեպ մաքսատուրք չի կիրառվում: Բացառություններ կան՝ ադամանդ, բենզին, բայց նույնիսկ սրանք էլ են դուրս եկել: Մաքսատուրքը վերաբերում է, օրինակ, Վրաստանին:

– Այսինքն, մեզ մոտ ձեթը չի՞ թանկանա:

– Մեզ վրա կազդի ոչ թե մաքսատուրքը, այլ՝ թանկացումը: Տեսեք, Ռուսաստանն արտահանման մաքսատուրք է սահմանում, դա նշանակում է, որ պետությունն ուզում է կանխել արեւածաղկի ձեթի թանկացումը: Պահանջարկը մեծ է, ու արեւածաղկի գները հնարավոր է էլի աճեն, իսկ մենք պարտադրված ենք լինելու ավելի բարձր գներով ձեթ բերել Հայաստան:

– Այսինքն, այդ երեւույթները մեզ մոտ է՞լ են լինելու։

– Իհարկե: Եթե դու ներմուծող ես, չես կարողանում արտադրես, իսկ մեր ինքնաբավությունը շատ ցածր մակարդակի է, հետեւաբար, մեր հիմնական շուկայում՝ Ռուսաստանում, ինչ փոփոխություներ որ եղան, ուղիղ ազդեցություն է ունենալու մեզ վրա: Դրան գումարվում է դրամի արժեզրկումը: Այսինքն՝ 2 գործոն է ազդում, ռուսական շուկայի գների բարձրացումը եւ դրամի արժեզրկումը:

– ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ չի կարող զանգել տնտեսվարողին ու ասել, որ ձվի գինն իջեցնի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Անցյալ շաբաթ նույն ՏՄՊՊՀ-ն հայտարարում էր, որ ձվի գինը կիջնի: Եթե ինքը չէր կարողանում, ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում: Ինչ վերաբերում է իրենց գործառույթներին, իրենք պետք է շուկայում մրցակցային իրավիճակը վերահսկեն: Երբ որ 2019 թ․ ձվի գինն իջավ՝ հասնելով 30 դրամի, իշխանությունները մեծ ուրախություն էին ապրում: Բայց դրա արդյունքում շուկայից դուրս մղվեցին փոքր ու միջին արտադրողները, մնացին միայն խոշորները: Այն ժամանակ ՏՄՊՊՀ-ն պետք է վարույթ սկսեր ու պատժեր դեմպինգ անելու, ցածր գին սահմանելու համար: Հիմա այս վիճակը որ մենք ունենք, նշանակում է, որ 2 տարի առաջ ՏՄՊՊՀ-ն անգործության էր մատնված, եւ շուկան հիմա մի քանի խոշոր տնտեսվարողների ձեռքում է։ Դրան գումարվել է նաեւ իրացման ցանցը: Սուպերմարկետները հիմա դարձել են փոքր ու միջին խանութների մատակարարներ: Այն ժամանակ կային միջնորդ կազմակերպություններ, հիմա փոքր խանութները գալիս են, սուպերմարկետից են ձու առնում, որ վերավաճառեն: Մենք հիմա ունենք շուկայի մենաշնորհացման հստակ միտումներ, եւ ակնհայտ է, որ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններն օգտվում են առիթից: Թեկուզ մրցակցության հանձնաժողովը մի քանի ամիս հետո էլ պարզի, որ նման բան է եղել, հանրությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանալու, քանի որ լավագույն դեպքոմ տուգանք է նշանակվելու, որը վճարվելու է պետբյուջե: Իսկ մարդիկ արդեն կորցրին մեծ գումարներ այս բարձրացման արդյունքում:

Սյուզան Սիմոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company