ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման

04 Ապրիլ 2021

Կենտրոնական բանկն օրերս հրապարակել էր «Գնաճի հաշվետվություն. Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը», որտեղ նշվում է, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։ ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։

«Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտվելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,- ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Միջնաժամկետում, ըստ ԿԲ-ի, հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը։

168.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ինչքա՞ն կկարողանա դիմակայել առկա իրավիճակին, և արդյո՞ք այդ հաշվետվությունն իսկապես արտացոլում է տնտեսության առկա միտումները։

Տնտեսագետը նախ նկատեց, որ Կենտրոնական բանկը թիրախավորել է տարեկան 4 տոկոս գնաճը, իսկ 2020 թվականին մենք ունեցել ենք թիրախավորածից բարձր 4․5 տոկոս սպառողական գների աճ, իսկ գնաճի միտումները շարունակվում են․

«2021 թվականի` ընդամենը հունվար-փետրվար ամիսների աճն արդեն ավելացել է, և փետրվարին 5.3 գնաճ` սպառողական գների բարձացում ունենք։ Ակնհայտ է՝ մարտ ամսին ևս այդ տեմպը շարունակվում է։

Երկրորդը՝ հենց Կենտրոնական բանկն առաջիկայում գնաճի ճնշումներ կանխատեսել է․ այստեղ հստակ չկա նշված, թե ինչ չափով, բայց ակնհայտ է, որ գնաճը շարունակվում է, որովհետև իրական գործոնները, որի մասին նշել է նաև Կենտրոնական բանկը՝ համաշխարհային շուկաներում գների որոշակի բարձրացում, տրանսպորտային ծախսերի ավելացում և ազգային արժույթի արժեզրկում, պահպանվում են»։

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ ազգային արժույթի արժեզրկումը կշարունակվի, քանի որ ԿԲ-ն մարտի 16-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց նույնը․ «այսինքն՝ այս մի գործիքը չկիրառեց, որը կբերեր որոշակիորեն ազգային արժույթի արժևորման կամ արժեզրկման կանխման»։

«Ինչո՞ւ ԿԲ-ն չի բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը» հարցին նա պատասխանեց․ «Դրանով էլ ավելի կճնշի տնտեսությունը, տնտեսության պահանջարկը և, ասենք, օրինակ, երկնիշին մոտ տնտեսական անկումը, որին արդեն մոտենում ենք, ավելի կխորանա՝ իր բոլոր հետևանքներով, և այս փուլում ձեռնպահ է մնացել, թերևս, դրա համար, բայց սաստկանում են գործոնները։

Մի կողմից՝ գներն են աճում, որը զսպելու համար եթե Կենտրոնական բանկը գործիք է կիրառում, վնասում է տնտեսությանը, տնտեսական պահանջարկին, չի էլ կիրառում՝ այդ գների աճը կարող է բերել հիպերինֆլյացիայի և լրիվ փլուզել ապրանքային շուկաները, մարդկանց կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունենալ»։

Անդրադառնալով ԿԲ մյուս գործիքին՝ ինտերվենցիաներին, տնտեսագետը նշեց, որ դրանք ամենակարճաժամկետ էֆեկտներ են ապահովում․ «Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման։ Այդ գործոնները հիմնականում նաև ԿԲ տիրույթից դուրս են իրականում՝ տնտեսական անկումը, ներդրումների կրճատումը կամ կապիտալի փախուստը և արտարժութային շուկայի վրա ազդող այլ գործոններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների կրճատում։

Ինտերվենցիաները, որոնք կատարվում են, մեր պահուստների փոշիացումն է, պետական ծախս է, որը կրում ենք բոլորս։ Դրանք ԿԲ ռեզերվները չեն, երկրի ռեզերվներն են, որոնք վաճառվում են օրվա խնդիրը լուծելու համար։ Մինչդեռ դու չես կարող խորացող թոքաբորբը բուժել ջերմիջեցնողով․ սա պարզ կանոն է, որը վերաբերելի է նաև այդ դեպքին։

Առջևում քաղաքական մեծ իրադարձություններ են սպասվում, և կարծում եմ, որ նաև դրանով պայմանավորված՝ ԿԲ-ն, իհարկե, կշարունակի այդ ինտերվենցիաները, որպեսզի մեծ տատանումներ չլինեն արժութային շուկայում»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company