ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու

06 Ապրիլ 2021

Շարժումը չի կարող 100 տոկոսով միակարծիք լինել. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևանում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են Շարժման մաս կազմող ԲՀԿ-ն և «Հայրենիքը» պատրաստվում ընտրությունների, եթե ՀՅԴ-ի օրակարգում դեռ ընտրությունների հարց չկա։

«Շարժման անդամ 17-ից ավելի կուսակցություններ կան, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, բայց Շարժումը ունի 100 տոկոս կոնսենսուս՝ այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց, որ հանրահավաքին ներկա էին թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Հայրենիք» կուսակացության ներկայացուցիչները։

«Մենք ընտրությունների օրակարգով դեռ չենք շարժվում, մենք հիմա շարժվում ենք Շարժման ծրագրով, լինելու ենք ՀՀ տարբեր մարզերում, խոսելու ենք մեր ժողովրդի, հասարակության հետ, պատրաստվելու ենք Երևանում ավելի հզոր հանրահավաքի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ մինչ իրենք իրենց ծրագրով շարժվում են, Փաշինյանը թաքուն գնում է գյուղեր՝ առանց իր գրաֆիկը հայտարարելու։

Սաղաթելյանը շատբնական համարեց, որ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունները քաղաքական քննարկումների մեջ են։

Մինչ այդ նա հայտարարել էր, որ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու, և շարունակում է համոզված լինել, որ ընտրություններ հնարավոր է չլինեն։

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու․ ասաց Իշխան Սաղաթելյանը

Հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ երկու ուժերի հետ դաշինքով է գնալու ընտրությունների, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել պրն․ Քոչարյանին։

«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք։ Նման հարցերը Դաշնակցության մեջ նաև որոշվում են համապատասխան ժողովներով․ կունենանք այդ ժողովը, որոշումը կկայացնենք, ձեզ տեղյակ կպահենք», – ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը քշել մինչև ընտրություններ։

«Ընտրություն նշանակված չկա, կա ընդամենը ընտրությունների մասին հայտարարություն․ հաշվի առնելով այս մարդու անցած ճանապարհը, վարքագիծը, ես շարունակում եմ պնդել, որ հնարավոր է ընտրություններ չլինեն։ Երբ որ ինքը կտա հրաժարական, 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, կլուծարվի խորհրդարանը, կնշանակվեն ընտրություններ, այն ժամանակ էլ կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վերահաստատեց, որ ունեն պայքարի 3 փուլեր․ մինչև Փաշինյանի հրաժարականը, հրաժարականի 14 օրը, եթե այդ ընթացքում չհաջողվի հեռացնել նրան, այն ժամանակ կորոշեն ընտրություններին մասնակցության հարցը։ Կարևորը, սակայն, սկզբունքն է․ եթե Դաշնակցությունը մասնակցի ընտրություններին, այդ ընտրությունները իրենց համար չեն լինելու ստանդարտ ընտրություն, այդ ընտրությունները իրենց համար լինելու են այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։

«Եթե մենք մասնակցենք, մասնակցելու ենք այդ սկզբունքով, այլ ոչ թե խորհրդարանում ինչ-որ մանդատներ ունենալու համար»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ եթե մասնակցեն այդ ընտրություններին, ընտրություններից հետո վարչապետը չի լինելու, որովհետև այդ ճանապարհով են հեռացնելու նրան իշխանությունից։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/JD8z-AzhEok

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company