ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մեզ և այլ քաղաքացիների բերման ենթարկելը ակնհայտ լիազորության չարաշահում էր․ Արծվիկ Մինասյան

07 Ապրիլ 2021

Չունենալով որևէ հիմք, իրենց ծառայողական դիրքն օգտագործել են՝ ենթականերին առանց որևէ հիմքի հանձնարարելով, որ բերման ենթարկեն քաղաքացիներին․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատաքննության ընթացքում, որտեղ ներկայացվում էր նրա բողոքը ԱԺ պատգամավորների, Ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։

Նա նշեց, որ ինքը 5 տարի ԱԺ պատգամավոր է եղել, շատ լավ գիտի պատգամավորի լիազորությունները, և երբ հանրությունը պահանջում է հանդիպում պատգամավորի հետ, և այդ հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես էմոցիոնալ այնպիսի հարցերով, ինչպիսին հայրենիքի դավաճանության մեջ հանրային մեղադրանքն է, պատգամավորը առնվազն պետք է գոնե համաչափ վարքագիծ դրսևորի, այլ ոչ թե ագրեսիվ և հրահրող վարքագիծ։

Նա հստակեցրեց, որ խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և այլ պատգամավորների մասին է, որոնք 2020 թ. դեկտեմբերի 28֊ին նման վարքագիծ են դրսևորել։

«Այստեղ դուք չփորձեցիք տեսնել իրավապահ մարմնի՝ Ոստիկանության վարքագիծը որքանով է եղել իրավաչափ և համաչափ, դուք չգնահատեցիք դա, դուք ընդամենը մի դրվագ ներկայացրիք, որ՝ փողոցը մի պահ փակ էր և, հետևաբար, նրանք պետք է ազատեին։ Իսկ ես պնդում եմ, և դա իմ հաղորդման մեջ կա, այնտեղ, որտեղ ես եմ գտնվել, ոչ միայն երթևեկելի մասը փակ չէր, այլև մարդիկ գտնվում էին մայթերի վրա, մարդկանց բերման էին ենթարկում մայթերից, ընդ որում, անհամաչափ ուժի գործադրմամբ՝ այն, որ անձի թևերը ոլորում են երկու-երեք հոգով ու տանում են։ Երբ ես հարցնում եմ՝ ձեր ղեկավարն ո՞վ է, ի՞նչ հիմքով եք սա անում, փոխարենը ընդամենը հիմքեր ներկայացնեն, հանձնարարում են, որ ինձ բերման ենթարկեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ ինքը վիրավորանքի խնդիր չի դնում՝ շատ լավ հասկանալով, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական կարգավորման առարկա է, ինքը խոսում է այդ գործողության քրեաիրավական գնահատականի մասին՝ ի՞նչ հիմքով է, որ կիրառվում է նման ձև։

«Մեր պնդումը սա է, որ տեղի է ունեցել առերևույթ հանցագործություն, իմ խորին համոզմամբ՝ փաստարկված հանցագործություն, որովհետև խոսքը միայն իմ անձի մասին չէ, ես իմ անձով պայմանավորված եմ հաղորդումը ներկայացրել, բայց խոսքն ընդհանուրի մասին է․ լավ, այս մարդկանց արժանապատվությունն ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ իրավապահ համակարգը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը դատարանում։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր Արծվիկ Մինասյանի բողոքը՝ 2020 թ. դեկտեմբերի 28֊ին ԱԺ պատգամավորների, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։

Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը ծանոթանա գործով նյութերին։Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին:

Մենք հասնելու ենք մեր ուզած իրավական պետության կերտմանը, որտեղ դավաճանները եւ նրանց սպասարկողները տեղ չունեն. բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

https://youtu.be/H_cEfVhtdhI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company