ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանից դոլար է արտահանվում, քանի որ չեն վստահում քաղաքական եւ տնտեսական կայունությանը.

08 Ապրիլ 2021

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել։ Դոլարի կուրսն այս պահին 537 դրամ է։ Առեւտրային բանկերում 1 դոլարի առքը միջինում 532, իսկ վաճառքը՝ 538 դրամ է: Համեմատության համար նշենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ դոլարի առքը 530, իսկ վաճառքը՝ 534 դրամ էր։

Դրամի արժեզրկումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդած պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամով։ 2020թ.–ին Հայաստանի տնտեսությունը գրանցել էր 7, 6 % անկում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ 2020թ. մարտին, կորոնավիրուսով պայմանավորված դրամը կտրուկ արժեզրկվեց մինչեւ 530 դրամ։ Կենտրոնական բանկն այդ ընթացքում տնտեսության մեջ ներարկեց 122 մլն դոլար, որը կայունացրեց դրամի կուրսը եւ նվազեցրեց այն։ Բայց պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ մարդիկ դրամը վերածեցին դոլարի, կամ էլ իրենց գումարն արտահանեցին։

«Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ. հունվար–փետրվար ամիսներին, դեպի ԱՄՆ դոլարի արտահանումը ավելացել է։ Մենք դոլար ենք արտահանում, քանի որ չենք վստահում տվյալ պահին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կայունությանը եւ այս միտումները շարունակվում են։ Ակնհայտ է, որ մարդիկ մտածում են՝ դրամն ավելի է արժեզրկվելու, եւ դոլար գնելը նրանց համար դարձել է որոՇակի սպեկուլյացիայի առիթ։ Նրանք դոլար են գնում, որպեսզի հետագայում ավելի թանկ վաճառեն, կամ ուղղակի իրենց գումարը չարժեզրկվի»,– ասաց Պարսյանը։

Ադրբեջանի՝ Արցախի դեմ պատերազմ սկսելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28–ին, Հայաստանի առեւտրային բանկերում դոլարի առքը միջինն արժեր 484, իսկ վաճառքը 490 դրամ։ 44–օրյա պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 23–ի դրությամբ, դոլարի առքը հատեց 500 դրամի շեմը, կազմելով 504, իսկ վաճառքը՝ 514 դրամ։

Այս ֆոնին, դեռեւս երկու ամիս առաջ, Կառավարության նիստերից մեկի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս եւ այլ նմանատիպ հայտարարությունները իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է հիմնավոր լինեն, հակադարձում է Սուրեն Պարսյանը։

«Հուսով եմ՝ Կառավարությունը չի փորձի մարտ ամսի պաշտոնական վիճակագրությունը եւս խեղաթյուրել, ցույց տալով՝ տեսեք, ճգնաժամը նահանջում է, քանի որ այդպիսի միտումներ են նկատվում վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հայտարարությունների միջոցով, թե մարտին առեւտրաշրջանառությունն աճել է, նման հայտարարությունները տեղին չեն։ Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ գնաճը արագ տեմպերով զարգանում է, պաշտոնական վիճակագրությամբ, աճը հասել է 5, 2 %-ի»,– նշեց նա։

Դրամի արժեզրկումն իր հերթին առաջացնում է գնաճ, որից խուսափելու համար, տնտեսագետն առաջարկում է տեղում արտադրել ներկրվող ապրանքը։

«Սա մեկ կամ երկու ամսվա հարց չէ, սա տնտեսական քաղաքականության հարց է։ Մենք պետք է գնահատենք եւ հասկանանք, որ մեր ապրանքները, որոնք կարող ենք արտադրել Հայաստանում, պետք է արտադրվեն, ոչ թե ներկրվեն։ Ներկրման փոխարինման քաղաքականությամբ կթուլացնենք գնաճային ճնշումները եւ դրանք չենք կապի, օրինակ, Ռուսաստանում ապրանքների գնի աճի հետ։ Նման ճգնաժամերի ժամանակ, երկրի ինքնաբավությունը թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել իրավիճակը, ոչ թե բնակչությանը տանել ավելի աղքատացման»,– ասաց նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւս բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Տնտեսագետի խոսքով՝ անորոշությունը տնտեսավարողներին դրդում է սառեցնել ներդրումները։ Դրա վառ օրինակներից մեկն ըստ Պարսյանի՝ «Ռենկո» ընկերության կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման նախագծի չեղարկումն էր։

Տնտեսագետը նշեց, որ նոյեմբերից սկսած Կենտրոնական բանկը վերսկսել է դոլար ներարկել տնտեսության մեջ։ Մասնավորապես, նոյեմբերին՝ 61, դեկտեմբերին՝ 50, հունվարին էլ 46, 8 մլն դոլար։

«Կենտրոնական բանկն արդեն ծախսել է մոտ 150 մլն դոլար՝ դրամի կուրսը կայունացնելու համար։ Վստահ եմ՝ փետրվարին եւ մարտին էլ ավելի շատ գումար է ներարկել տնտեսության մեջ, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։ Կառավարությունը հասկանում է, որ չեն կարողանում դրսից գումար, ներդրում բերել, դրանք ի հաշիվ արտարժութային պահուստների եւ պետական պարտքի ավելացման են անում։ 2021թ. հունվարին 750 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը եւ այդ պարտքերի հաշվին մենք կարողանում ենք որոշակի մակարդակում կայունացնել դրամը»,– ասավ Սուրեն Պարսյանը։

Դոլարի փոխարժեքի բարձրացման համար, ըստ տնտեսագետի՝ անհրաժեշտ պայմաններից էր երկրում քաղաքական եւ տնտեսական կայունություն ապահովել, որոշակի ռիսկեր կառավարել, բայց Կառավարության օրակարգում թիվ մեկ խնդիրը իր վերարտադրության ապահովումն է եւ ոչ թե սոցիալ–տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։

«Այս պայմաններում տնտեսվարողները, բնակչությունը տեսնում է, որ ճգնաժամն ավելի է խորանում, եւ նրանք փորձում են իրենց գլխի ճարը տեսնել, եւ դրա միջոցներից մեկն էլ դոլար գնելն է։ Այս ընթացքում արտահանումն ավելի քիչ է կրճատվել, քան ներկրումը։ Այսինքն՝ արտաքին գործոններով պայմանավորված՝ դրամի արժեզրկումը բավականին թույլ է։ Այնպես չէ, որ ներկրումը կտրուկ ավելացել է, իսկ արտահանումն էլ կտրուկ նվազել եւ դրա հաշվին է դրամը արժեզրկվում։ Հիմնական գործոնները մեր մոտ են, ոչ թե համաշխարհային շուկայով պայմանավորված։ Այս ընթացքում դոլարի ինդեքսը համաշխարհային շուկայում նվազել է, իսկ մեզ մոտ բարձրացել է, սա խոսում է այն մասին, որ դրամը լուրջ խնդիր ունի կառավարման, կայունության տեսանկյունից եւ ՀՀ քաղաքացիներն ու կազմակերպությունները չեն վստահում դրամին»,– նշեց Պարսյանը։

Անորոշությունն ինչքան երկար տեւի, դրամն այնքան արժեզրկվելու է, համոզված է տնտեսագետը։

«Հնարավոր է՝ Կենտրոնական բանկը, արտահերթ ընտրությունների հանգամանքով պայմանավորված, երկու– երեք ամիս անընդհատ դոլար ներարկի տնտեսության մեջ, որպեսզի կայունություն ապահովի եւ թույլ չտա, որ դա գերազանցի 550 դրամը։ Բայց կյանքը չի սկսվում եւ ավարտվում ընտրություններով։ Ընտրություններից հետո էլ կյանք կա, եւ տնտեսությունը պետք է աշխատի, իսկ այս բացասական սպասումները թույլ չեն տալիս»,– ասաց նա։

Կենտրոնական բանկն, ի դեպ, այսօր հայտարարություն է տարածել, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը դոլար կներարկի շուկա։

Խորհրդարանական ընտրություններից հետո՝ անկախ նրանից, թե ով կգա իշխանության, լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ըստ տնտեսագետի՝ հնարավոր չէ խուսափել նաեւ արտագաղթից։ Ճգնաժամիը հաղթահարելու համար, Սուրեն Պարսյանի խոսքով ՝ մի քանի տարի է անհրաժեշտ, եւ լրացուցիչ ներարկումներ տնտեսության մեջ։

«Մենք պարտադրված ենք լինելու վերանայել մեր հարկային քաղաքականությունը, անցնելով պրոգրեսիվ հարկային համակարգի, շատից շատ, քչից քիչ սկզբունքը պետք է գործի։ Շատ ունեցողները պետք է շատ վճարեն, եւ բացի այդ, պետք է նոր կառավարությունը լրացուցիչ վարկային փոխառու միջոցներ ձեռք բերի Հայաստանում պետական ներդրումային ծրագեր իրականացնելու համար, հակառակ դեպքում մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը»,– հավելեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Առեւտուր՝ Ցորեն, Վառելանիւթ Եւ ․․․Բանտ

Վերջին օրերուն պատահածները իսկապէս գլխապտոյտ կը պատճառեն եւ հարցադրումի դիմաց

08 Հունվար 2026
Դաշնակցութիւնը ապրող կամք է, շարունակո

ՅԱԿՈԲ ՃԱՆՊԱԶԵԱՆ Դար մը եւ երեսուն հինգ տարիներ կը բաժնեն մեզ Հայ Յեղափոխակա

08 Հունվար 2026
Յայտարարութիւն Կիպրոսի Հայ դատի յանձնա

Կիպրոսի Հանրապետութիւնը, 1 Յունուար 2026-ին ստանձնեց Եւրոպական Միութեան Խորհու

07 Հունվար 2026
Մեր Համոզումը Այն Է, Որ Արթննալու Ժամն

Անդրադառնալով Արցախի վերաբերեալ մեր օրակարգին վրայ գտնուող հարցերուն՝ մենք գոր

07 Հունվար 2026
Հալեպում իրավիճակը սրվել է

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խ

07 Հունվար 2026
Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությ

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մա

06 Հունվար 2026
Փաշինյանի թափառախմբի նվազող կազմը ցույ

«Փաշինյանի քաղաքական հետագծում արյուն, ավեր, կործանումներ են, և այդ 10 հոգուն

06 Հունվար 2026
Փաշինյանի «ուխտերթը» շոու է

Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղա

06 Հունվար 2026
Մենք անսասան կը մնանք մեր ազգային օրակ

Այս ազգային օրակարգին ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքը կը պահանջէ Հայաստանի մէ

06 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company