ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ընտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիքի

10 Ապրիլ 2021

Դոլարի արժևորման և դրամի արժեզրկման բազմաթիվ գործոններ են ձևավորված և խորանում են, մասնավորապես, անկում ունի տնտեսական ակտիվության ցուցանիշը, շարունակում է կրճատվել արտահանումը, ընդհանուր նաև տրանսֆերներ են նվազել և, որ ամենակարևորն է, մեր երկրից կապիտալի արտահոսք է նկատվել, այսինքն, օտարերկրյա ուղղակի ներդրումների բացասական ներհոսք գրանցվեց նախորդ տարի, ինչը նախորդ տասնամյակում չէր եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ «Այսինքն, 2020–ին ներդրումների արտահոսք է եղել, ընդ որում՝ ոչ քիչ ծավալներով՝ 7 մլրդ դրամից ավելի օտարերկրյա զուտ ներդրումներ են գնացել երկրից։

Միաժամանակ, մարդիկ տեսնում են, որ դրամն արժեզրկվում է և իրենց խնայողությունները գերադասում են պահել արտարժույթով ինչը ավելի է խորացնում ճգնաժամը»։

Նա նշեց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար փորձում է կարճաժամկետ միջամտութուններ անել, այսինքն, կամ դոլար է վաճառում ռեզերվներից, ինչն, ի դեպ, պետական ծախս է և, երբ ռեզերվները վաճառվում են և փոքրանում է պետական ռեզերվը, ինչը էապես երկարաժամկետ ռիսկեր է առաջացնում մեր երկրի վճարունակության և արժութային շուկայի կայունության առումով։

«ԿԲ-ն նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքն է բարձրացնում, սակայն սա էլ անվերջ չեն կարող կիրառել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, երբ բարձարնում է՝ փողը թանկանում է։ Առանց այն էլ տնտեսական այս պայմաններում փոխատվական կապիտալի, վարկային ռեսուրսի մեջ պահանջարկ կա, երբ փողը թանկանում է, ապա դա խոչընդոտում է տնտեսական ակտիվությունը։ Ստացվում է, որ մենք մտնում ենք բացասական ցիկլի մեջ, երբ ազգային արժույթը արժևորելու կամ անկումը կանգնեցնելու համար ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը բերում է տնտեսական ակտիվության նվազման, իսկ տնտեսական ակտիվության նվազումը բացասական հետևանք է թողնում ազգային արժույթի վրա։ Կարճ ասած՝ տնտեսությունը օր-օրի հյուծվում է, իսկ տնտեսության դեմքը ազգային արժույթն է, որի արժեզրկումը հետևանք է այն երևույթների բացասական, որոնք ունեն կայուն բնույթ և մեր տնտեսությունը տանում են անկման։ Կարճ ասած՝ ԿԲ միջամտությունները ունենալու են կարճաժամկետ էֆեկտ, ԿԲ-ն որքան էլ կիրառի իր գործիքակազմը չի կարողանալու խնդիրը լուծել։ Արդյունքում, հենց կիրառված գործիքների էֆեկտը անցնում է՝ միանգամից նորից ունենալու ենք ազգային արժույթի արժեզրկում, հիմա՝ մինչև ընտրությունները, բնականաբար, ինտենսիվ կկիրառեն այդ գործիքակազմը, կփորձեն որոշակի կայունություն բերել՝ ի հաշիվ մեր բոլորի ռեսուրսների, որովհետև այդ ինտերվենցիաները, որ անում են՝ պետության ռեզերվներն են։ Ես կանխատեսում եմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ընտրություններ ևս մեկ անգամ կբարձրացնեն՝ դա էլ է մեր բոլորիս հաշվին։ Եվ վերջում՝ ընտրություններից հետո պետք է սպասել դրամի արժեզրկման ավելի խորը ալիքի, որովհետև կարճաժամկետ գործիքներով հնարավոր չէ խորքային և երկարաժամկետ խնդիրներ լուծել։ Արդյունքում, անկախ նրանից, թե քաղաքական պրոցեսները ինչպես կհանգուցալուծվեն, մենք ականատեսը կլինենք դրա հաջորդիվ փուլում բարձր տատանումների և անկայունության նոր փուլի»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company