ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

Առցանց համաժողով. Եվրապատգամավորները, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ-ին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիներին ազատելու համար

13 Ապրիլ 2021

Բրյուսել, 12 ապրիլ 2021 – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց համաժողով Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Քննարկվեցին խնդրի իրավական և քաղաքական ասպեկտները: Համաժողովի բանախոսներն էին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատերազմի հրադադարի հայտարարությունից անցել է հինգ ամիս, սակայն չնայած բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու Ադրբեջանի պարտավորությանը՝ այդ երկրում դեռևս առնվազն 188 հայ ռազմագերի է պահվում:

Իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը շեշտեց, որ պատերազմի ավարտից ամիսներ անց հայ ռազմագերիներին անազատության մեջ պահելը Ադրբեջանի կողմից պատերազմը հոգեբանական տեսանկյունից երկարացնելուն ուղղված քայլ է: «Սա պատերազմի կործանարար հետևանքների շարունակությունն է: Մարդ արարածին, անգամ եթե նա անազատության մեջ է, չի կարելի օգտագործել որպես քաղաքական առևտրի առարկա՝ նորանոր օգուտներ կորզելու համար»,- ասել է Էվինյանը:

«Եվրոպայում կառավարությունների լռությունն ու պասիվ դիրքորոշումն այնպիսի մարդասիրական խնդրի վերաբերյալ, ինչպիսին ռազմագերիների ազատ արձակման հարցն է, հուսահատեցնող է Եվրոպայի սփյուռքահայության համար և, ըստ էության, յուրաքանչյուրի համար, ով մտահոգված է այս խնդրով և ընդհանրապես կարևորում է մարդկային արժանապատվությունը», – շարունակելով խոսքը՝ մանրամասնեց Էվինյանը:

«Եվրոպան կարող է և պետք է անի ավելին՝ նաև հանուն սեփական վստահելիության, հզորության և կենսունակության: Մենք լիահույս ենք, որ Եվրոպական խորհրդարանը՝ որպես սուբյեկտ, վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- եզրափակեց Էվինյանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը, որը նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իր խոսքում նշեց. – «Անհայտ կորածների և գերիների ողբերգությունը, ինչից 1974-ից ի վեր տուժել է Կիպրոսը, չպետք է կրկնվի Արցախում: Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների անհապաղ վերադարձը»:

Համաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ Ադրբեջանի կողմից պահվող անձանց անազատության ենթարկելը և խոշտանգելը ռազմական հանցագործություն է, քանի որ, համաձայն 1949 թ. ժնևյան կոնվենցիայի, նրանք բոլորն էլ իրավական առումով ռազմագերիներ են: Կոպտորեն խախտելով Կոնվենցիան և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները՝ Ադրբեջանն օգտագործում է այս չափազանց զգայուն մարդասիրական հարցը՝ քաղաքական օգուտներ կորզելու նպատակով: Բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումն ամրագրված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությամբ: Նշենք, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին:

«Հայ գերիների ճակատագիրը Ադրբեջանում» խորագրով այս համաժողովը տեղի ունեցավ առցանց ձևաչափով՝ հաշվի առնելով առողջապահական արտակարգ իրավիճակը և առկա սահմանափակումները:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company