ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայկական պետության «զրոյական կետը» բազմաթիվ հնարավորություններ է պարունակում հայ ժողովրդի համար

19 Ապրիլ 2021

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո մեր տարածաշրջանի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրին նաև հետխորհրդային երկրների կենսունակության և ինքնաբավության հարցը։ Նման քննարկումներ քաղաքագիտական շրջանակներում, իհարկե, վաղուց կան։ Դրանք հիմնականում պայմանավորված էին ներքին ու արտաքին մարտահրավերներին այս կամ այն պետության արձագանքելու և դրանք հաղթահարելու կարողության դրսևորմամբ։ Մեր տարածաշրջանի երկրների պարագայում այդ դիսկուրսը սկսվեց 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությանը հաջորդած զարգացումների հետևանքով։ Սահակաշվիլիի կառավարման առաջին իսկ օրերից, անգամ մինչև 2008 թ. վրաց-օսական պատերազմի սկիզբն ու դրա կործանարար հետևանքները Վրաստանի համար, շատերին արդեն պարզ էր, որ երկիրը կորցրել է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները, գրեթե ամբողջությամբ հայտնվել է արտաքին կառավարման ներքո և տարածաշրջանում սպասարկում է բացառապես օտարների, ավելի կոնկրետ` Արևմուտքի և ինչ-որ չափով թուրք-ադրբեջանական դաշինքի աշխարհաքաղաքական շահերը։

2000-ականների կեսերից փորձագիտական հետազոտություններում, մամուլի հրապարակումներում, անգամ շատ քաղաքական առաջնորդների բառապաշարում Վրաստան անվան կողքին հայտնվեց «failedstate» (տապալված, չկայացած պետություն) բնութագրումը, որը հետագայում ոչմիայն ոչ ոքի կողմից չվիճարկվեց, այլև ավելի ամրապնդվեց ժամանակակից քաղաքագիտության մեջ։

2004 թվականի վերջից գունավոր հեղափոխությունների շրջափուլի մեջ մտավ նաև Ուկրաինան։ Նարնջագույն հեղափոխությունից մինչև Եվրոմայդան ընկած տասը տարիների քաղաքական վայրիվերումներն ի վերջո ոչնչացրին Ուկրաինայի կառավարման համակարգերը, տնտեսությունը, հանրային միասնությունը և հանգեցրին տարածքային լուրջ կորուստների։ 2014 թվականի մարտից Ուկրաինան քաղաքագիտական հետազոտություններում վերջնականապես սկսեց ներկայացվել որպես տապալված պետություն։

Ցավոք, 2018 թվականից նույն ուղին բռնեց նաև Հայաստանի Հանրապետությունը։ Սկզբում, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, հետո` պետական ինստիտուտների կործանում, ազգային արժեքների ոտնահարում, ժողովրդի նվիրյալների հեղինակազրկում և վերջում՝ ջախջախիչ պարտություն պատերազմում, հազարավոր կորուստներ ու հայրենազրկում…

2020 թ. նոյեմբերին միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը համալրեց տապալված պետությունների շարքը։ Բայց ոչմիայն միջազգային հանրության ընկալումներում։ Ցավոք, այսօր նման խոսակցությունները շատ են նաև Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում։ Մարդկանց հետ զրուցելիս հաճախ կարելի է լսել այնպիսի մտքեր, թե «հայերն այդպես էլ չկարողացան պետություն կառուցել», «մեզ ուժեղ ձեռք է պետք», «միանանք Ռուսաստանին» և այլն, և այլն։ Իհարկե, հասկանալի է, որ սա պարտության և դրանից առաջացած խոր հիասթափության հետևանք է։ Բայց նաև պետք է խոստովանել, որ նման տրամադրությունները շատ վտանգավոր են։ Դրանք ի վերջո կարող են համոզմունք դառնալ մեր ժողովրդի շրջանում՝ նպաստելով պետության էլ ավելի թուլացմանն ու կազմաքանդմանը։ Հետևաբար անհրաժեշտ է օր առաջ վերջ տալ այս ոճի ներազգային քննարկումներին՝ փոխարենը ժողովրդին առաջարկելով մտածել ճգնաժամից ելքեր գտնելու և երկրի ամուր ապագա կառուցելու մասին։

Երկրորդ դատողությունը, որ վերջին շրջանում արվում է մեր ժողովրդի մասին, այն է, թե իբր հայերը հոգնել են։ Ամեն ինչից են հոգնել՝ պատերազմներից, մրցակցությունից, քաղաքականությունից և այլն։ Որպես այս թեզի ճշմարտացիությունն ապացուցող փաստարկ` փորձագետներն ու հասարակական-քաղաքական գործիչները նշում են մեր հազարամյա պատմությունը. Իբր թե հին ժողովուրդ ենք և հիմա ընդամենը հանգիստ ծերություն ենք ցանկանում։ Նույնը, իդեպ, ասվում է տարածաշրջանի այլ ժողովուրդների, այդ թվում նաև` ռուսների մասին։ Ընդ որում, որպես այդ երևույթի հակառակ օրինակ հաճախ հիշատակվում են թյուրքական ժողովուրդները։ Առաջին հայացքից նման քննարկումները նույնպես կարող են օրինաչափ թվալ, բայց կան հանգամանքներ, որոնց անտեսումը միանգամայն այլ՝ իրականությանը չհամապատասխանող պատկերներ է ստեղծում հետազոտողների ու քաղաքական գործիչների մտքում։ Դրանցից ամենապարզ օրինակն այն է, որ ազգերի ծեր կամ երիտասարդ լինելը, էլ չենք խոսում հոգնած կամ առույգ լինելու մասին, ամենևին էլ պայմանավորված չէ նրանց կազմավորման ժամանակաշրջանով։ Այդպիսի դատողություններ անելիս ժամանակակից գիտությունն առավելապես հենվում է ռուս նշանավոր գիտնական Լև Գումիլյովի ազգերի էթնոգենեզի տեսության հայտնի դրույթների վրա։ Այո՛, հայերը հին ժողովուրդ են, դարերի ընթացքում ունեցել են վերելքներ և անկումներ, բայց ներկայումս մենք պասսիոնիրիզմի նոր ժամանակաշրջանի առաջին փուլում ենք, որի ընթացքի կառավարման արդյունավետությունից է կախված` կիրացվի՞ արդյոք վերելք ապրելու մեր ներուժը, թե՞ ոչ։ Ասել է թե` մեր ժողովուրդը եկել հասել է կարևոր հանգրվանի, որից այն կողմ անցնելու համար անհրաժեշտ է վերագնահատել, արժևորել առնվազն ՀՀ անկախության բոլոր տարիները, հասկանալ մեր պետության ու ժողովրդի կարողության սահմանները և ըստ այդմ զարգացման նոր ծրագրեր մշակել։ Բայց մինչ այդ երկու կարևոր հանգամանք կա, որ պետք է հասկանալ:

ա) Հայկական պետության անկախության վերականգնումն ու դրան հետևած մեր ձեռքբերումները, այդ թվում նաև` տարածքային, պայմանավորված չեն եղել բացառապես հայ ժողովրդի համազգային կարողությունների կենտրոնացմամբ և այդ ուղղությամբ տարված պայքարով։ Դրանց համար բարենպաստ այլ պայմաններ էլ են եղել, որոնց հանրագումարը նվազ օգտակար չի եղել, քան մեր գործադրած ջանքերն էին։ Այսինքն` մինչ Արցախյան երկրորդ պատերազմը գոյություն ունեցած Հայաստանը (իհարկե, ներառյալ Արցախը) կիսով չափ մեր պայքարի, կիսով չափ էլ հանգամանքների դասավորման արդյունք էր։ Քննարկման այլ թեմա է, թե անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր տարածքները յուրացնելու, ժողովրդին էլ ամբողջ ունեցվածքի լիարժեք տերը դարձնելու հնարավորություն ունեցե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես համոզված եմ, որ ունեցել ենք և պարտավոր էինք անել։ Դա մեր ամենամեծ բացթողումն է, որի մասին թերևս մեկ այլ առիթով կգրեմ։

բ) Հայաստանի ներկայիս վիճակն էլ չի համապատասխանում մեր ժողովրդի ներուժին։ Մի շարք հանգամանքների բերումով հայկական պետություններն ու հայ ժողովուրդը պատրաստ չէին Արցախյան երրորդ պատերազմին։ Դրա հետևանքով մեր կորուստներն էլ շատ ավելի մեծ եղան, քան կարելի էր պատկերացնել անգամ վատագույն սցենարի զարգացման դեպքում։

Այս երկրորդ հանգամանքն առավել քան պարտավորեցնող է։ Հայաստանն այսօր այլ ելք, քան վերականգնման քաղաքականություն մշակելն ու իրականացնելն է, պարզապես չունի։ Որովհետև եթե կա ներուժ, ապա այն անպայման պետք է իրացվի։ Այլ հարց է, որ մեր հայրենակիցներին այսօր շատերն են փորձում համոզել, թե նման հնարավորություն չկա։ Դրան են միտված հայ ժողովրդի հոգնած լինելու, սեփական պետություն պահելու անկարողության և թշնամու հետ խաղաղ ապրելու մասին ակտիվորեն տարածվող բոլոր թեզերը։ Դրանց հեղինակներն ու քարոզիչներն էլ հայտնի է, թե ովքեր են։ Բայց, անկախ այդ ամենից, կան իրողություններ, որոնք հնարավոր չէ շրջանցել։ Դրանցից ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը հոգևոր, մշակութային, սոցիալական, քաղաքական վերելքի փուլում է։ Այդ փուլը սկսվել է 1960-ական թվականներից և դեռ զարգացման երկարատև ժամանակաշրջան ունի։ Իհարկե, ընթացքում փորձություններ և խանգարող հանգամանքներ էլ կլինեն։ 2018 թ. հեղաշրջումն ու Արցախյան երկրորդ պատերազմը դրանց թվում էին։ Բայց չի կարելի թույլ տալ, որ այդ փորձությունները խոչընդոտեն ժողովրդի վերելքը։ Ճիշտ հակառակը`դրանցից պետք է դասեր քաղել և ամեն ինչ անել, որպեսզի դրանք, վերածվելով նոր նպատակադրումների, շատ կարևոր ազդակներ հաղորդեն ազգային վերելքին։

Ելնելով վերոգրյալից՝ ուզում եմ կարևոր եզրահանգում անել՝ ես չէի շտապի Հայաստանը գրանցել տապալված պետությունների շարքում։ Այո՛, խնդիրները շատ են, բայց պետության համար գոյություն ունեցող պայմանական զրոյական այս կետը շատ հնարավորություններ է պարունակում։ Ուստի բոլորիս մտորումները այժմ միայն դրա շուրջ պետք է լինեն՝ օր առաջ իրացնելու այդ հնարավորությունները և դուրս գալու ճգնաժամից։ Հաջորդիվ ավելի հեշտ է լինելու։ Վստահեցնում եմ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ», թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company