ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկրից կապիտալը փախչում է. ԿԲ-ի կիրառած գործիքներն արդյունավետ չեն

19 Ապրիլ 2021

Դոլար վաճառելով կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ հնարավոր չէ արժութային շուկայի անկայունության խնդիրը լուծել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ դրանք կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ թվացյալ խնդիրներ են լուծում, սակայն ավելի են խորացնում վիճակը։

Միակ գործիքը, որն այսօր կիրառում է Կենտրոնական բանկը, դա արժութային շուկայում ռեզերվների վաճառքն է։ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ այստեղ հաշվարկներ և տրամաբանություն փնտրել պետք չէ, քանի որ իրական լուծումն այդտեղ չի գտնվում. «Դոլար վաճառելով չեն կարող արժութային շուկայի անկայունության խնդիրը լուծել։ Դա խորացնում է վիճակը, որովհետև ռեզերվներն անվերջ չեն։ Դա վտանգավոր է, քանի որ մի կողմից արտաքին պարտքն է բարձր տեմպով աճում, մյուս կողմից ռեզերվներն են նվազում։ Այստեղ երկրի վճարունակության խնդիրն ավելի է սրվում»,-նշեց տնտեսագետը։

Կենտրոնական բանկի կողմից ռեզերվներ վաճառելն ունեցավ կարճաժամկետ ազդեցություն, քանի որ դոլարը նվազեցրեցին և այժմ 520-525-ի միջակայքում է, սակայն դա խորքային ու երկարաժամկետ լուծումներ է պահանջում. «Արտարժույթի շուկայի այդ վիճակը խորքային պրոբլեմների հետևանք է, քանի որ երկրից կապիտալ է փախչում, դեպի մեր երկիր օտարերկրյա դրամական փոխանցումները կրճատվում են, արտահանումը կրճատվում է։ Ի վերջո նաև հոգեբանական գործոն կա։ Անորոշությունների ֆոնին մարդիկ ցանկանում են դրամից ազատվել և խնայողությունները կայուն արժույթով ձևակերպել, իսկ ԿԲ-ի կիրառած գործիքներն արդյունավետ չեն։ Ավելի պարզ ասելու համար, պետք է հասկանալ, որ երկկողմանի թոքաբորբով հիվանդը երբեք միայն ջերմ իջեցնողներով չի բուժվելու»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ երկիրը, տնտեսությունը պետք է դուրս բերել ցնցումային, ազատ անկման այս վիճակից։

Նախևառաջ անհրաժեշտ է կայունացնել շուկաները, ներդրումներ ապահովել, որպեսզի արժութային շուկան և ազգային արժույթը կայունանան։ Ի վերջո ազգային արժույթը ձևավորվում է մակրոտնտեսական միջավայրից։

«Սրանք պետական ռեզերվներ են։ Նիկոլ Փաշինյանի պահուստները չեն, որ ինչպես ցանկանա, տնօրինի։ Ռեզերվներն ակնհայտորեն նվազում են և այդ տեմպով արտաքին պարտքն է ավելանում։ Բացի այդ նախորդ տարիների համեմատ միանգամից 1 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեցին։ Եթե ԿԲ-ն դա բարձրացնում է առաջնային շուկայում, հետևաբար երկրում դրամով վարկը թանկանում է։ Այսինքն` առանց այն էլ տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է, մի հատ էլ վարկի հասանելիությունն են նվազեցնում, երբ վարկի նկատմամբ պահանջարկն աճել է։ Երկարաժամկետ առումով սա վնասում է տնտեսական ակտիվությանը»,-ասաց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանը գտնում է, որ արժութային շուկայում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար գործողություններ իրականացնելն առավելապես կառավարության տիրույթում է։ Տնտեսական անկումն ու անորոշությունները պետք է կասեցվեն և մարդիկ պետք է հստակ պատկերացնեն իրենց ապագան, գործողություններն ու վարքագիծը, որպեսզի դրանք խուսափողական ու սպասողական չլինեն։

Հարցին՝ արդյոք արտահերթ ընտրություններն էլ ավելի չեն սրի անկայունությունն ու անորոշություները, տնտեսագետն ասաց. «Ամեն հաջորդ օր ավելի վատ վիճակ են ստեղծում տնտեսական զարգացման ճկունության իմաստով, քան նախորդ օրն էր։ Այսօրվա իշխանություններն իրենց պոպուլիզմով, անպատասխանատվության և ապաշնորհության վարքագծով ամեն օրը դարձնում են էլ ավելի վատը և հաջորդ իշխանությունները, եթե իրապես նպատակ ունեն կայունացնել երկիրն ու տնտեսությունը, դատապարտված են շուրջօրյա աշխատանքի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք որևէ ուղղությունում դրական դինամիկա չկա՞, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ կան որոշ ապրանքներ, որոնց գները կա՛մ չեն աճել, կա՛մ նվազել են, սակայն առարկայական լուրջ տեղաշարժեր չկան.

«Նախկինում վարչապետը գոնե 100 փաստ էր գտնում, որոնցից 80-90 տոկոսը, իհարկե, պրիմիտիվ իրողություններ էին, բայց գոնե երկու ամիսը մեկ թվարկում էին և իրենք իրենց ուրախանում։ Այսօր նույնիսկ այդ դրվագային փաստերը չկան։ Եթե նրանք չեն կարողանում 100 չէ գոնե 10 փաստ բերեն ու արձանագրեն որպես ձեռքբերում, ես ինչպե՞ս անեմ։ Այդ փաստերը որքան արագ առաջացան, նույնքան արագ էլ անհետացան»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հորդորելով իրատես լինել և հույս չդնել ականջահաճո երևույթների ու սպասումների վրա, քանի որ այդկերպ ստեղծված իրավիճակից դուրս չենք գա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company