ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հատուցումը մեր բոլորի մտքի և խղճի պարտքն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

21 Ապրիլ 2021

Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում,  այն վարում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։

Կլոր սեղան-քննարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ պետք է զգոն լինել, որ որևէ իշխանություն Հայաստանում և որևէ կառավարություն դուրսը չհամարձակվի խնդրո առարկա դարձնել Ցեղասպանության իրողությունը․

«Ուրախ ենք նշելու, որ շատ երկրներ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են վերջին 5 տարում։ Այս հաջողության համար պարտական ենք մեր ժողովրդի համառ պայքարին աշխարհով մեկ, և, այդ պատճառով, ամեն տեսակի բացթողում, որ տեղի կունենա Հայաստանի մեջ, թե դուրսը այս հարցը նսեմացնելու, հարված է բոլորիս դեմ։ Դա պետք է նկատել ամենից կարևոր ու մարդկային իրավունքների պաշտպանության խնդիր, որի ճանաչումը, դատապարտումը և հատուցումը մեր բոլորի մտքի և խղճի պարտքն է»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

ՀՅԴ համար Հայ դատի ոլորտը, բնականաբար, կարևորագույն ոլորտներից է, որին լծված է իր համաշխարհային կառույցով՝ նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։ Երկար տարիներ տարբեր անվանումներով գործելուց հետո, ի վերջո, այսօր եկել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակի սահմանմանը։

Աշխարհով մեկ աշխատանքը ծավալում է՝ կենտրոնական գրասենյակներ ունենալով ԱՄՆ-ում երկու մասնաճյուղերուվ՝ Նյու-Յորք-Բոստոն առանցքը, ինչպես նաև Լոս Անջելեսի շրջանային հանձնախմբերը, Մոսկվայի Հայ դատի գրասենյակը, Հայաստանի կենտրոնական գրասենյակը, Միջին արևելքի կենտրոնական գրասենյակը և Եվրոպայի կենտրոնական գրասենյակը։

Այս կենտրոնական գրասենյակների շուրջ համախմբված են 35 շրջանային հանձնախմբեր տարբեր երկրների մեջ։ ՀՅԴ Բյուրոն մշակում է ընդհանուր ռազմավարությունը, ապա հանձնախմբերը մարտավարական առաջադրանքը կատարում են ըստ տեղական պայմանների և առաջնահերթությունների։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՀ անկախությունից հետո Հայ դատի սահմանումը ունի 4 հիմնական ոլորտներ։

Առաջինը և ամենակարևորը անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության իրազեկման՝ լոբբինգի, աշխատանքներն են աշխարհով մեկ, Արցախի Հանրապետության լոբբինգի աշխատանքն է, որի մեջ, բնականաբար, մաս է կազմում ինքնորոշման իրավունքի տարածման խնդիրը, և, ուր որ հնարավոր է, Արցախի անկախության ճանաչման հարցը։

Երկրորդը դասական օրակարգն է՝ Ցեղասպանության ճանաչման հետապնդում և պահանջատիրության էջը։

«Այս ուղղությամբ մեր նախաձեռնությունն է շուրջ 2,5 տարի առաջ ստեղծել Արդարադատության և ժողովրդավարության հայկական իրավական կենտրոն, որի հիմնական նպատակը Ցեղասպանության պահանջատիրության իրավական հիմքերը ուսումնասիրելն է և տեսնելը, թե, մանավանդ Եվրոպայի դաշտի մեջ, ինչ կարելի է անել, որպեսզի այդ իրավական բաժինը առաջ մղենք։ Նաև զբաղի Արցախի ճանաչման իրավական հիմքերով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

ՀՅԴ Արդարադատության և ժողովրդավարության հայկական իրավական կենտրոնը այսօր զբաղվում է նաև գերիների վերադարձի հարցով, և Եվրոպայում դատ է բացել Հայաստանի իրավական փաստաբանական մի խմբի հետ, որպեսզի գերիների վերադարձի պարտադրանքը ՀՀ կողքին նաև ինքն աջակցի, որ դառնա իրականություն։

Երրորդ գլուխը վերաբերում է հայապատկան հողերի վրա գտնվող հայության իրավունքների խնդրին, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, լինի դա Արևմտյան Հայաստանի, թե այլ երկրների մեջ՝ տեղ-տեղ որպես ազգային փոքրամասնություն, տեղ-տեղ որպես իրավական հիմք ունեցող համայնք այդ իրավունքները պաշտպանելու իմաստով։

«Միջին Արևելքի մեջ հայությունն ունի հատուկ իրավունքներ, որ ժառանգել է Օսմանյան կայսրությունից հետո ստեղծված պետությունների մեջ։ Այդ իրավունքների հետապնդումն է Լիբանանի, Սիրիայի և այլ երկրներում, ազգային փոքրամասնության կարևորագույն խնդիրներից է պոլսահայության և Արևմտյան Հայաստանի մեջ տարվող աշխատանքները, Ջավախքի պարագան և Սփյուռքի մեջ նաև հայակերտումի խնդիրը»,-բացատրեց Հակոբ տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ իրենց համար հայապահպանումը ունեցածը պահպանելն է, իսկ հայակերտումը վերադարձի խնդիրը։

«Մենք այսօր ուրախ ենք տեսնելու, որ շատ շրջանների մեջ, ուր կորուսյալ հայեր ունեինք, կամ անվանապես մնացած հայեր, որոնք անունով ու ազգանունով միայն հայ էին, այսօր բավական մեծ թվով վերադարձ կա դեպի հայություն, դեպի իրենց մշակույթը, լեզուն, մեկ խոսքով՝ դեպի իրենց արմատները։ Այս օտարախոս երիտասարդությունը մեր շուրջ հավաքելու, նրանց Հայաստանի և հայության դատին լծելու աշխատանքն է նաև, որ մաս կկազմի այս երրորդ ոլորտին»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իսկ չորրորդ հիմնական ոլորտը վերաբերում է երիտասարդության քաղաքականացման խնդրին, որպեսզի տարբեր երկրներում Սփյուռքի պարագայում հնարավոր լինի այդ երիտասարդությանը մղել քաղաքական կյանքի, քանի որ, Հակոբ Տեր-խաչատուրյանի խոսքով, երբեմն անհրաժեշտ է նաև բերդը ներսից գրավել այդ տարբեր երկրներում։

«Եվ ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել ձեր ստորագրությունները կրող կոչ-խնդրագիրը, որ հասավ Վաշինգտոն՝ բավական ազդեցիկ փաստաթուղթ հանդիսացավ։ Սպիտակ տունը անդրադարձավ նրան և մենք կօգտագործենք այդ իրողությունը, որ սա միայն ամերիկյան համայնքի պահանջք չէ, սա համահայկական պահանջ է և, շեշտելով ԱՄՆ նախագահի ելույթը, որ մի քանի օրից լույս է տեսնելու, կա որոշ լավատեսություն, բայց 100 տոկոսով կանխատեսել, թե այդ ելույթում ինչ եզրույթ կգործածվի հնարավոր չէ»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company