ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Ժխտումն ընտրություն է, որն ունի առաջացման մեկ պատճառ՝ կամք

22 Ապրիլ 2021

Մոռանա՞լ. ի՞նչը մոռանալ, ինչպե՞ս մոռանալ

Մարի Հովհաննիսյան

Որևէ պետության որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունն ու ապագայի տեսլականը լիովին ըմբռնելու և անաչառ ու բազմակողմանի վերլուծելու համար հարկ է նախ և առաջ մանրազնին և համակողմանի ուսումնասիրել և փորձել հասկանալ ներկայիս պետության հիմքում էական դեր ունեցող պատմական անցքերը, որոնք աշխարհագրական այդ տարածքը պետություն դարձնող ազգի կամ ազգերի հոգեկերտվածքն ու ինքնության առանձնահատկությունները ձևավորող կարևորագույն գործոններից են։

Անցյալի իմացությունն ու նրա ընկալումը պետության և հասարակության կողմից էական նշանակություն ունեն արդի հիմնախնդիրների գնահատման և ապագայի ձևավորման հարցում։ Հայերը հաճախ մեղադրվել են անցյալով ապրելու և ներկան ու ապագան կառուցելու համար անցյալը նախապայման դարձնելու մեջ. «Մենք չենք կարող փոխել անցյալը, և ուրեմն եկեք շաժվենք առաջ և որդեգրենք մոռացության սկզբունքը» : Սակայն եթե մոռացումը նախընտրելի այլընտրանք է, ապա հարց է ծագում՝ ո՞վ պետք է մոռանա և, մասնավորապես, ի՞նչը պետք է մոռանալ։ Արդյո՞ք հնարավոր է քաղաքական, սոցիալական կամ նույնիսկ տնտեսական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ բանական էակի գիտակցությունը, մտածողությունն ու վերլուծական կարողություններն ապահովող ողջ համակարգը սնող հիշողությունը գործարկել՝ համաձայն արտաքին հրահանգների։ Պատմաբան Հայկ Ղազարյանի բնորոշմամբ՝ «Համաշխարհային պատմության մեջ իրադարձություններ կան, որոնք երբեք անցյալ դառնալ կամ, առավել ևս, մոռացվել չեն կարող, քանզի նրանցից յուրաքանչյուրի մեջ խտացված ու ամփոփված է հարազատ ժողովրդի ամբողջական նկարագիրը» :

Ինչպես նշում է անցումային արդարադատության և սահմանադրական տեսության մասնագետ Նենադ Դիմիտրիևիչը՝ «Անկախ նրանից, թե որքան ծանր է անցյալի բեռը, մենք պարտավոր ենք միշտ հիշել մի պարզ ճշմարտություն, որ պատմական ժամանակը չունի դադար» : Պատմության շարունակականության մասին գրել է նաև 20րդ դարի հասարակական – քաղաքական գործիչ, հրապարակախոս, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության տեսաբան Ստեփանոս Սապահ-Գյուլեանը. «Պատմական բոլոր շրջանները իրարու հետ սերտ կերպով օղակված, զոդված են, նրանք իրարուց բոլորովին զատված, առանձնացած, կղզիացած ժամանակամիջոցներ չեն՝ առանց հաղորդակցության ներքին կապերի» :

Մարդկությանը հատուկ է հիշել անցյալի փառավոր էջերը՝ լինեն դրանք անձնական թե հավաքական՝ չհանդուրժելով որևէ թերագնահատում կամ մոռացության տանող որևէ քայլ, ճիշտ հակառակը՝ ամեն պատեհ կամ անպատեհ առիթի դեպքում հպարտորեն գովաբանում կամ պարծենում են անցյալի ձեռքբերումներով։ Սակայն արդյո՞ք բարոյապես թույլատրելի է այսօրինակ ընտրողականությունը հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է համայնքային, ազգային կամ պետության պատմությանն առնչվող հարցերին։ Ինչպիսին էլ որ լինի անցյալը՝ լավը թե վատը, փառապանծ թե տխրահռչակ, այն վերաձևել հնարավոր չէ, բայց հնարավոր է և անհրաժեշտ է ճանաչել անցյալը և կառուցել ապագան՝ անցյալը որպես դաս մտքում պահելով : Ավելին՝ անցյալի հոգեկան ցնցումից առաջացած անտրամաբանականությունը հաղթահարելու և հոգու անդորր ձեռք բերելու համար հարկ է «տրավմատիկ, ճնշված համայնքային հիշողությունները դարձնել բաց, հստակ և գիտակցված» : Այլ կերպ ասած՝ միայն բաց քննարկումների և առերեսման պարագայում է հնարավոր հասնել խաղաղության։ Այլապես կարող են ի հայտ գալ թեկուզև ոչ ցանկալի, սակայն բնականոն երևույթներ, ինչպիսին է ցավի կամ հոգեկան ցնցման ժառանգական փոխանցումը։ Ինչպես նշում է Հարվարդի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան Մարթա Մինոուն, հոգեկան ցնցմանն արձագանքելու անկարողությունը կարող է առաջացնել «…հոգեցնցման սերդնեսերունդ փոխանցում»: Հելեն Ֆայնը նշում է, որ անցյալը հիշելը կարևոր է ոչ միայն զոհերին և նրանց հետնորդներին ճանաչելու և նրանց ապրումները վերահաստատելու առումով, այլև անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ով ենք մենք հիմա կամ ով ենք եղել, և հաստատելու համար ճշմարտությունը բացահայտելու մեր պատրաստակամությունը: Ըստ Ֆայնի՝ չհիշելն ունի նաև իր վտանգները. «Նրանք, ովքեր չեն հիշում, կկրկնեն անցյալը։ Բայց անցյալը չի կրկնվում ճիշտ նույն ձևով, ավելին՝ մենք կարող ենք հիշել և կրկնել՝ հաճախ փոխելով դերերը» :

Հիշողությանն ու մոռացությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են հոգեբանների, մարդաբանների, ազգագրագետների և անձի հոգեկերտվածքը, աշխարհայացքը, ինքնությունն ու հոգևոր դաշտն ուսումնասիրող այլ ոլորտների մասնագետների ուշադրության կենտրոնում։ Անցյալի ուսումնասիրությունը որքան էլ որ բազմաշերտ ու բազմաբևեռ լինի, մեկ բան հստակ է և թերևս ընդհանուր բոլոր ոլորտներում ուսումնասիրվող հարցրերի պարագայում՝ անցյալը փաստերի ամբողջականության վրա հիմնված իրողություն է, որը, լինելով անփոփոխ, չի կարող անհետ անցնել, և հնարավոր չէ այն ձևափոխել, այլ հարց է, որ հնարավոր է այն տարբեր կերպ վերլուծել և գնահատել:

Վերոբերյալ հարցերն ավելի սուր և խրթին են դառնում հատկապես այն դեպքում, երբ անցյալի ուսումնասիրությունը վերաբերում է պատմական դեպքերին ու իրադարձություններին, որոնք անխուսափելիորեն ազդում են ներկա քաղաքական և սոցիալական խնդիրների վրա։ Եւ անկախ մեր ցանկությունից՝ անցյալն իր վճռորոշ դերակատարումն ունի ներկա քաղաքական իրողություններում. անցյալում տեղի ունեցած դեպքերն ուղղակիորեն ազդում են արդի հիմնախնդիրների վերլուծության և գնահատման գործընթացի վրա։ Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի բնորոշմամբ ևս անցյալի հարցերին անդրադառնալն անհրաժեշտ է ներկան հասկանալու համար. «…պատմության մասին մտածելը և պատմության հետ առերեսվելն իրականում նշանակում է ներկայով զբաղվել, առերեսումն անհրաժեշտ է ներկայի խնդիրների լուծման համար» :

Անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ մեր ունեցած տեղեկատվության ամբողջականությունը կոչվում է պատմական գիտելիք, որն ուղենշային է դառնում ներկային և ապագային վերաբերող հարցերի քննության պարագայում։ Ն. Դիմիտրիևիչը համոզված է, որ անցյալը և ներկան ժամանակավոր կատեգորիաներ են. «Անցյալն այն է, ինչ այլևս գոյություն չունի, ներկան այն է, ինչ գոյություն ունի հիմա։ Ճշմարիտ է, որ մենք՝ այսօր ապրողներս, չենք կարող ուղղակիորեն վերապրել անցյալը, մենք չենք կարող հանդիպել մարդկանց, ովքեր այլևս ողջ չեն, մենք չենք կարող մասնակցել անցյալի իրադարձություններին, մենք չենք կարող փոխել ոչինչ, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Բայց մենք կարող ենք և բնականոն կերպով տեղեկանում ենք երեկվա գործընթացների, իրադարձությունների և գործող անձանց մասին. դա կոչվում է պատմական գիտելիք։ Մենք նաև տեղեկանում ենք մեր անցյալից, որպեսզի տեսնենք, թե այն ի՞նչ կարևոր դերակատարում ունի մեր ներկայի մեջ. այս երկու ժամանակավոր մեծությունների հարաբերությունը հաճախ մեկ ընդհանրություն է»: Ինչպես նշում է Թաներ Աքչամը, «Մոռացությունը խեղաթյուրված պատմագրության ամենաամուր հիմնաքարն է»: Եւ ուրեմն այն, ինչ ներկա է այսօր, վաղն արդեն կլինի անցյալ։ Իսկ մոռացության տալ անցյալը՝ կնշանակի ժխտել ժամանակի շարունակականության փաստը, որը որքան անհեթեթ, նույնքան և վտանգավոր կարող է լինել, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պատմական ժամանակի շարունակականությանը։ Եթե մոռացությունը կամ ամնեզիան հիշողության խանգարման տեսակ է, որը կարող է ունենալ առաջացման տարատեսակ և որոշ դեպքերում գուցե և առարկայական պատճառներ, ապա ժխտումն ընտրություն է, որն ունի առաջացման մեկ պատճառ՝ կամք։

Ժխտել՝ բառարանային բացատրությամբ նշանակում է ուրանալ, մերժել, բացասել, հայտարարել չլինելը, կեղծել, ձևացնել : Ժխտումը մեկ այլ բառարանային բացատրությամբ հայտարարություն է, որն «…ասում է, թե ինչոր բան ճիշտ չէ կամ գոյություն չունի» : Համաձայն Ս. Կոհենի տեսության՝ «ժխտումը կարող է լինել անհատական, անձնային, հոգեբանական և մասնավոր, կամ ընդհանուր, սոցիալական, հավաքական կամ կազմակերպված» : Հոգեբանության մեջ ժխտումը մեկնաբանվում է որպես պաշտպանական մեխանիզմ, որի կիրառման ժամանակ անձը մերժում է անցանկալիի գոյությունը:

Որոշ մասնագետներ ժխտումը որպես պաշտպանական մեխանիզմ կիրառելը անվանում են հոգեբանական ռազմավարություն, որով անձը մեղմում կամ խուսափում է բացասական իրավիճակներից :
Հոգեվերլուծության տեսանկյունից անձնային մակարդակում ժխտում թերևս տեղի է ունենում անընդմեջ։ Ծխող անձը ժխտում է, որ ծխելը կարող է վնասել իրեն, կամ ցուրտ եղանակին գրավիչ երևալու մոլուցքով տարված անձը, ով կրում է եղանակային պայմաններին անհամապատասխան հագուստ, ժխտում է, որ կարող է հիվանդանալ, արագությունը գերազանցող վարորդը ժխտում է, որ իր այդ արարքով կարող է անդառնալի հետևանքներով լի վթարի պատճառ դառնալ։ Անձնային մակարդակում օրինակները որքան շատ, նույնքան և բազմաբնույթ են։ Սակայն եթե վերոբերյալները հիմնականում մոտալուտ կամ հավանական վտանգի ժխտման օրինակներ են, որոնք դեռևս չունեն տվյալ դեպքի վերաբերյալ փաստական ապացույցներ և մեկնաբանվում են այլ դեպքերի օրինակներով, ապա անցյալում տեղի ունեցած իրողության ժխտումն ունի իրեղեն ապացույցներ և կամ փաստեր, որոնց ուրացումը հստակորեն վճռված կամքի դրսևորում է։

Անցյալի ժխտումը փախուստ է իրականությունից, և անկախ ժխտելու մեր ցանկությունից կամ դրդապատճառներից՝ անցյալը փաստերով հաստատված անփոփոխ իրականություն է։ Ավելին՝ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր ունեցած տարակարծությունները չեն կարող փոփոխել դրանց բնույթը, դրանք շարունակում են մնալ որպես արդի մարտահրավերներ, որոնք իրենց անվիճելի ազդեցությունն ունեն մեր վրա այսօր. «Մեր հակամարտություններն անցյալի վերաբերյալ հաճախ հակամարտություններ են մեր ներկայի և ապագայի վերաբերյալ» :
Ժխտումը բոլորովին այլ դրսևորումներ և ձևակերպումներ է ստանում, երբ վերաբերում է անցյալում տեղի ունեցած ոճրագործություններին։ Ինչպես մեկնաբանում է պատմաբան Վահագն Հակոբյանը՝ «ժխտումը քաղաքական դրդապատճառներով ձևավորված անցյալի և ներկայի պատմական փաստերն ու իրադարձությունները ժխտելու կամ աղավաղելու միջոցառումների ամբողջություն է» : Ժխտել անցյալում տեղի ունեցած հանցագործությունները՝ նշանակում է մերժել պատմական փաստերը, քանզի դրանց ճանաչումն ու ընդունումը ենթադրում են պատասխանատվության ստանձնում տեղի ունեցածի նկատմամբ, որը լի է բազում քաղաքական, սոցիալական և տնտեսական վիճահարույց հարցերով։

Պատմության խեղաթյուրումը, անկախ մեկնաբանություններից, արդարացումներից և պատճառաբանություններից, փակուղի է տանում այդ կեղծարարությամբ սնված և դաստիարակված հասարակության անդամներին, ովքեր երբևէ կասկածի տակ չեն դրել պետության մատուցած պաշտոնական տեսակետը, ինչը վտանգում է նաև տվյալ հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների ձևավորման հնարավոր գործընթացը։ Այսօրինակ իրավիճակը Ռոջեր Սմիթը համեմատում է Օրուելյան աշխարհի հետ. «Պատմության աղավաղումը քաղաքական նպատակներով ունի էական հետևանքներ և´ ժողովրդավարության կիրառման, և´ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ուրիշ ինչ էլ որ ժողովրդավարությունը նշանակի, այն նշանակում է, որ կառավարությունը պատասխանատու է հանրության առջև։ Բայց եթե կառավարությունը ստում է իր քաղաքացիներին, լռելյայն համաձայնում է գիտության ահաբեկմանը, ճնշում է խոսքի ազատությունը և հանդուրժում է իրավահաջորդ պետության փորձերը վերահսկելու այն, ինչ դասավանդվում է հանրային դպրոցներում, ապա մենք մտել ենք Օրուելյան աշխարհ, ուր ուժն է թելադրում իրականությունը. ճշմարտությունն այն է, ինչ ասում է կառավարությունը։ Այս պայմաններում պատասխանատվությունը լավագույն դեպքում կեղծիք է՝ ժողովրդավարության կործանում մի վարչակազմի կողմից, որը չի ցանկանում առերեսվել իր երկրի պատմության հետ և ընդունել իր պարտավորությունները ներկայում»:

Ժխտել անցյալում իրագործված ոճրագործությունները՝ նշանակում է նաև ժխտել սեփական պատմությունը։ Սակայն հարկ է ընդգծել, որ սեփական պատմություն ասվածը ևս հարաբերական հասկացություն է, քանզի պատմությունը և պատմական իրադարձությունները մեկ պետության կամ մեկ ազգի մասնակցությամբ կամ դրանց շուրջ տեղի ունեցած անցքերը չեն լոկ։ Պատմությունը միահյուսում է ազգեր ու պետություններ։ Պատմական իրադարձությունների վերլուծումը, գնահատումը կամ ժխտումն ունեն համամարդկային հետևանքներ։ Անցյալի վերաբերյալ ներկայիս գնահատումն ու ընկալումը վերաբերում են պատմական տվյալ ժամանակաշրջանում գործուն մասնակցություն ունեցած կամ անկախ իրենց կամքից այդ իրադարձություններում ներգրավված բոլոր կողմերին։ Եւ ուրեմն ժխտել սեփական պատմությունը՝ նշանակում է ժխտել այլոց պատմությունը ևս, որը հղի է նոր հակամարտությունների առաջացման կամ դրանց էսկալացիայի լուրջ սպառնալիքով։ Այս իմաստով հատկապես վտանգավոր է մարդկայնության դեմ իրականացված հանցագործությունների՝ ցեղասպանությունների, ժխտումը։

«Դրօշակ», թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company