ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Իսկական խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կլուծվեն Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի հարցերը

22 Ապրիլ 2021

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի տրամադրություններ են Սփյուռքում Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

-Տիկին Մոսկոֆեան, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Անգլիայի հայ համայնքն ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անել այդ օրը։

– Մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք իրականացնելու են Բրիտանահայ համայնքային խորհրդի միջոցով, որին օժանդակելու են համայնքի բոլոր միություններն ու կազմակերպությունները՝ ներառյալ Հայ դատի հանձնախումբը։

Թուրքիայի դեսպանատան առաջ տեղի կունենա ցույց, որը կազմակերպել է ՀՅԴ Լոնդոնի Խանասոր երիտասարդական միությունը։ Ապրիլին 23-ին ծաղկեպսակ կդրվի Անհետ կորած զինվորի հուշարձանի վրա։

Ապրիլ 24-ին ցեղասպանությանը նվիրված Ծիրանի ծառի մոտ տեղի կունենա հուշահանդես:

-Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչեցված խաղաղասիրական հայտարարությունների մասին:

– Նոյեմբերի 9-ին ստորագրված աղետալի կապիտուլյացիոն համաձայնագիրը զինադադարի համաձայնություն էր, ոչ թե խաղաղության։ Մեզ համար իսկական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ կլուծվեն Արցախի ինքնորոշման իրավունքները և կարգավիճակը։ Միայն այդ հստակեցումից հետո կարելի է ունենալ կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Խաղաղության կոչեր հնչեցնողները չեն տեսնում, որ մեր թշնամի Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ ապրելու իր հարևանի հետ։ Ալիևը հայտարարել է, որ ուզում է գրավել Հայաստանի տարածքների մի մասը։ Նրանց կատարած պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակիչներին և ռազմագերիներին խեղելն ու խոշտանգելը, ռազմագերիներին ազատ չթողնելը, Բաքվում Պատերազմի պուրակի բացումը, սահմանազատումը վկայում են մեր հանդեպ ունեցած ատելության և ագրեսիվ վերաբերմունքի մասին: Չմոռանանք մեր կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին, որոնք սկսել են իրականացնել գրավյալ տարածքներում։ Նման երկրից ինչպե՞ս կարելի է խաղաղություն սպասել։

Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Կառավարությունը պարտվողական է, ծնկի եկած, պատրաստ է ամեն գնով զիջումների, որը կարող է լինի Հայաստանի և Արցախի պետականության անկումը։

-Շուշիին, Հադրութին կարգավիճակ տալու վերաբերյալ ինչ-որ գործունեություն ծավալելու ծրագրեր ունե՞ք:

– Շուշին, Հադրութը, Լաչինը, Քարվաճառը, բոլորը պատկանում են Արցախին։ Երբ հստականա Արցախի կարգավիճակը՝ այդ տարածքները հնարավոր է ներառվեն։ Բոլոր Հայ դատի հանձնախմբերը պայքարում են, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները ճանաչվեն։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական իրավիճակը:

– Հայաստանում քաղաքական կյանքը շատ բևեռացված է։ Ազգային անվտանգությունը ցնցումների մեջ է։ Կարծես, թե բոլորը ատում են իրար։ Պետությունը վտանգված է, և բոլոր պետական հաստատությունները փլուզված են։ Ակնհայտ է, որ կռիվը պարտված կառավարությունն անկարող է ղեկավարել երկիրը, ճգնաժամից հանել և հույս ներշնչել ապագայի համար։

-Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Ինչ եք կարծում՝ արդյոք իշխանական թիմի կողմից հատո՞ւկ է բարձրաձայնվում այդ մտքին ժողովրդին քիչ-քիչ ադապտացնելու համար:

– Երկրին դեռ վտանգ է սպառնում, իսկ թշնամին անընդհատ ագրեսիվ է, խաղաղություն չկա: Այս պայմաններում սահմանները բացելը կլինի անվտանգության ինքնասպանություն և տնտեսական անկում։ Թշնամին չի փոխվել: Նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը և դեռ աջակցեցին Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիայի և մարտավարական ուսուցման և ահաբեկչական վարձկանների հարցում՝ նպատակ ունենալով բնաջնջել հայ ազգը։ Սփյուռքը չի մոռացել և չի մոռանա հայկական ցեղասպանության մասին։ Այս պայմաններում բնակչությանը խաղաղության պատրաստելն անհիմն և արհեստական օրակարգ է, որը միայն ու միայն ծառայում է թշնամու շահերին։

-Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ կարող են հավաքել բավարար ձայներ։ Ըստ Ձեզ՝ իշխանությունները դեռ վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունն ու համակրանքը։

-Պատերազմում պարտություն կրելուց և աղետալի պայմանագրի ստորագրումից հետո այս կառավարությունը պարտավոր էր անհապաղ հրաժարական տալ։ Դա տեղի չունեցավ և Հայաստանում և սփյուռքում շատերի զարմանքի և զզվանքի պատճառ դարձավ։ Չեմ կարծում, որ նրանք դեռ ունեն բնակչության մեծամասնության աջակցությունը։ Եթե նրանք որևէ սկզբունք ունենային կամ մեղքի զգացում 5000 զոհերի, հազարավոր անհայտ կորածների և ռազմագերիների համար, ապա նրանք չպետք է հայտարարեին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Իմ քայլը» արդեն իսկ օգտագործում է պետական ռեսուրսները՝ շրջելով մարզերում քարոզչություն է իրականացնում վերընտրվելու համար, ինչը դեմ է սահմանադրությանը: Սփյուռքը կարող է միայն ընդգծել այդ խնդիրները, դրան պետք է խիստ հակազդի Հայաստանի ժողովուրդը և մերժի դա։

Մեզ բարեկամ որոշ երկրներ, զարմացած են, որ Հայաստանը մերժեց նրանց օգնությունը պատերազմի ընթացքում և որ Արցախը չճանաչեց։ Այս իրողությունները հարգանքի առիթ չեն տալիս Փաշինյանի նկատմամբ, և հետագայում Հայաստանի համար դժվար կլինի ավելի շատ դաշնակիցներ ձեռք բերել։

Սոնա Հարությունյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company