Սյունեցիներն ունեն բոլոր իրավուքները՝ վարչապետի աթոռին կառչած անձին վռնդելու Սյունիքից
22 Ապրիլ 2021
Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել՝ ի պաշտպանություն քաղաքական հետապնդման ենթարկվող սյունեցիների։
Մինչ հանրահավաքի մեկնարկելը, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին։
«Սյունեցիներն այսօր իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության գործունեության բոլոր հետևանքները և ունեն բարոյական իրավունք վարչապետի աթոռը զբաղեցրած անձին վռնդելու Սյունիքից։ Այդ գնահատման հարցում իրենք ճիշտ են։ Սա չարիք է, ուստի Սյունիքում, առավել ևս Հայաստանում անելիք չունի։ Այդ ֆոնի վրա Ալիևը սկսում է խոսել միջանցքի մասին, Զանգեզուրը վերցնելու մասին, սրանք գոնե պատասխանեն Ալիևին, Ադրբեջանի իշխանությանը, մուռը հանում են սյունեցիներից»,- նշեց նա։
Անդրադառնալով այսօրվա ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի կողմից իրականացրած բռնություններին՝ Իշխան Սաղաթելյանն այն որակեց խայտառակություն։
«Սա խայտառակություն է։ Սրան մեր ժողովուրդը, հասարակությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/suYQkYhB-0k
