ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեկ անձի ու խմբակի կողմից փորձ է արվում ձերբակալել և սահմանափակել դիմադրող երիտասարդությանը. Արծվիկ Մինասյան

26 Ապրիլ 2021

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ, ի պաշտպանություն սյունեցիների, տեղի ունեցած ակցիայի մասնակից Հայկ Հեքիմյանի ձերբակալության իրավաչափության հարցը:

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցելության ժամանակ սյունեցիները նրան հայհոյանքներով և «դավաճան» վանկարկումներով էին դիմավորել, որից հետո նրա՝ Երևան վերադառնալուն պես ձերբակալվեցին Մեղրիի քաղաքապետը, Գորիսի փողքաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ ու քաղաքացիներ։ Ի պաշտպանություն սյունեցիների՝ Երևանում՝ գլխավոր դատախազության շենքի մոտ, տեղի ունեցավ բողոքի ցույց։

«Դատախազության դիմաց տեղի ունեցած հրմշտոցների և քաշքշուկի ժամանակ, որի պատճառը դատախազության անպատասխանատու վարքագիծն էր, պահանջվում էր, որ դատախազությունն իջնի ներքև ու ժողովրդի երկու պահանջների վերաբերյալ տեղեկատվություն տա։ Այդ պահանջներն են՝ անհապաղ պետք է ազատ արձակել ձերբակալված անձանց, որոնց ձերբակալումը ապօրինի էր, և երկրորդ՝ անմիջապես քրգործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և խմբակի դեմ, որոնք արդարացրել էին բռնությունները սյունեցիների նկատմամբ»,- դատարանի դիմաց հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Ի պատասխան այդ պահանջների, ըստ Մինասյանի, դատախազության պատասխանատուները ոչ միայն չիջան հանդիպման ժողովրդի հետ, այլև փորձեցին «վերևում» պատվիրակություն ընդունել, ինչն արժանացավ մերժման, և քանի որ սահմանված ժամկետն ավարտվել էր, ժողովուրդն իր դժգոհությունը հայտնեց ու տեղի ունեցավ քաշքշուկ, որի արդյունքում ձերբակալվեց 14 անձ, որոնք մեղադրվեցին «խուլիգանության» հոդվածով, ինչն ակնհայտ ապօրինի է, քանի որ հանցակազմի նվազագույն տարրեր անգամ չկան այդտեղ։

«Դրան գումարած՝ երկրորդ օրը՝ Ջահերով երթից առաջ, բերման ենթարկվեց Հայկ Հեքիմյանն այն հիմնավորմամբ, որ իբր բռնի գործողություն է իրականացրել ոստիկանի նկատմամբ։ Երբ տեսնում ենք տեսագրությունները, ակնհայտ երևում է, որ ոստիկանը մի քանի անգամ հարվածում է Հայկի դեմքին, նա էլ, ի պատասխան, երկու-երեք հարված է հասցնում ձեռքի ափով ոստիկանին, դա կրում էր ինքնապաշտպանական բնույթ։ Սա վկայում է այն մասին, որ ոչ մի հանցակազմ չկա այստեղ։ Մինչդեռ՝ դատախազությունն ու քննչական մարմինները փորձում են Հայկին ազատությունից զրկել»,– նշեց դաշնակցական գործիչը։

Մինասյանն ընդգծեց, որ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսեցին կալանավորման գործընթացը, և հիմա քննվում է նրան ձերբակալելու հարցը։

Նա նաև հավելեց, որ այս ամենն իրականացվում է մեկ խմբակի ցուցումով, և ապօրինի, հակասահմանադրական միջոցով փորձ է արվում դիմադրող երիտասարդներին սահմանափակել ու ազատությունից զրկել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company