ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե ընտրությունների արդյունքում այս ապիկարների իշխանությունը հեռացվի, ապա հնարավորություն կստեղծվի կասեցնել հումանիտար աղետի տանող վիճակը

01 Մայիս 2021

01.05.2021
https://alternativ.am/?p=60777&l=am

Եթե ընտրությունների արդյունքում այս ապիկարների իշխանությունը հեռացվի, ապա հնարավորություն կստեղծվի կասեցնել հումանիտար աղետի տանող վիճակը

Հունվար-մարտ ամիսների վերջին տվյալներով, նախորդ տարվա համեմատ տնտեսական անկումը շարունակվում է, և սա այն ֆոնին, երբ 2020թ․-ը ամփոփող համախառն ներքին արդյունքը կրճատվել էր 7,6 տոկոսով։ Այս մասին Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ 2021թ․-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրված 3,8 տոկոս աճը պայմանավորված է բացառապես նրանով, որ 2020-ի մարտին կորոնավիրուսի հետևանքով տնտեսական սահմանափակումներ ենք ունեցել ու տնտեսական անկում գրանցել։ Եթե օբյեկտիվ հիմքով դիտարկենք, ապա անհրաժեշտ է 2021-ի մարտը համեմատել ոչ թե 2020-ի նույն ժամանակահատվածի հետ, այլ 2019-ի հետ։ Այս դեպքում կտեսնենք, որ տնտեսական ակտիվության անկում ունենք։ Նույնիսկ մարտ ամսվա թվացյալ աճը իրականում որակական աճ չէ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը անկում է ապրել, շարունակվում է անկումը նաև ծառայությունների ոլորտում»,- նկատում է Ավետիսյանը և ընդգծում, որ մարտ ամսվա տնտեսական ակտիվության 3,8 տոկոս աճն ընդամենը շինարարության ոլորտում՝ մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներում ունեցած աճի արդյունք է։ Մնացածն, ըստ տնտեսագետի, դրամարկղային կտրոնների քանակի աճն է։

«Կարծում եմ՝ փնտրել-փնտրել են ու գտել մի ցուցանիշ, օրինակ, դրամարկղային կտրոնների քանակը, և դրա համեմատությամբ են փորձում կառուցել պատկերը։ Սա իրենց հատուկ է, նոր բան չէ․ մի անիմաստ ցուցանիշով փորձում են ողջ տնտեսական համակարգը բնութագրել։ Սա պարզունակ մանիպուլյացիա է, երբ իշխանությունը նշում է, որ դրամարկղային կտրոնների թիվն աճել է։ Դա ոչինչ չի նշանակում, քանի որ իրականում առևտուրը նվազում է, նաև նվազում են հարկային մուտքերը․ նույնիսկ հունվար-մարտ ամսիներին նախորդ տարվա համեմատ ունենք էական նվազում։ Դրա մասին նաև պաշտոնատար անձինք են բարձրաձայնում։ Իրականությունը շատ դառն ու ցավալի է, միտումները՝ բացասական, իսկ սրա թիվ մեկ պատասխանատունները փորձում են իրավիճակը կեղծել ու մանիպուլացնել»,- գտնում է տնտեսագետը։

Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ տնտեսության վրա ունենալիք ազդեցության մասին խոսելիս Ավետիսյանը նշում է, որ հարցին պետք է երկու տեսանկյունից նայել։ Վերջինիս դիտարկմամբ, ընտրություններն այս պահին կարծես թե կարող են դառնալ քաղաքական լարվածությունը թուլացնելու և հանգուցալուծելու հնարավորություններից մեկը։

«Այս իմաստով ընտրությունները կարող են դրական ազդեցություն ունենալ, եթե դրանց արդյունքում այս ապիկարների իշխանությունն ուղղակի հեռացվի, քանի որ մեր երկրի ներկայիս վիճակի թիվ մեկ պատճառն ու մեղավորը իշխանությունը զավթած խմբակն է իր վարքագծով և էությամբ։ Նրանք նաև տնտեսական ու սոցիալական խնդիրների խորացման համար են սպառնալիք հանդիսանում։ Եթե սպասվող ընտրությունները լուծեն այս խնդիրը, ապա հնարավորություն կստեղծվի նախ կասեցնել հումանիտար աղետի տանող վիճակն ու դրանից տնտեսական անկման վեկտորը փոխել դեպի զարգացում։ Հակառակ դեպքում ունենալու ենք ավելի բարձր ինտենսիվություն, որակապես նոր հիմքեր վիճակը խորացնելու համար, իսկ հումանիտար աղետն ու տնտեսական կոլապսն իրենց ողջ էությամբ շատ շուտ վրա կհասնեն, քանի որ այսօր առկա ցուցանիշները և դրանց միտումը պրոեկտելով՝ հասկանում ենք, որ այս տարին կփակենք ոչ միայն տնտեսական խորը ճգնաժամով, սոցիալական խնդիրներով, այլ նաև պարտքային ճգնաժամով ու ֆինանսական շուկաներում ճգնաժամով։ Իսկ թե ընտրությունների միջոցով այս երկու տարբերակներից որն ավելի իրական կդառնա, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Նախարարի՝ մինչև տարեվերջ տնտեսական երկնիշ աճ ունենալու մասին հայտարարության վերաբերյալ Ավետիսյանը նշեց հետևյալը․ «Երևի չար կատակ է անում նախարարը։ Ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու ասածներին չեմ ցանկանում այլևս անդրադառնալ, քանի որ իմ բանականությունն ու մասնագիտական ունակությունները թույլ չեն տալիս գտնել որևէ մեկնաբանություն, որը կարելի է առանց վիրավորական արտահայտությունների ու կոշտ հեգնանքի ձևակերպել, հետևաբար չեմ անդրադառնա դրան։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company