ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել, որ Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը աղետ է լինելու Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար

03 Մայիս 2021

Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, վերջերս Ալիևը նույնիսկ սպառնացել էր, թե «Զանգեզուրի միջանցք են ունենալու՝ ուզում է Հայաստանը, թե ոչ. եթե ցանկանա, ավելի հեշտ այդ հարցը կլուծվի, եթե չուզի, ուժով կլուծեն»։

Թե ինչպես են Զանգեզուրի, Մեղրիի միջանցքի մասին ադրբեջանական հայտարարություններն ընդունվում Իրանում, 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ Իրանում մտահոգությամբ են հետևում Մեղրիի կամ, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի հետ կապված զարգացումներին:

«Թեհրանում թե պետական, և թե փորձագիտական ու լրագրողական շրջանակները քաջ գիտակցում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ ներառված 9-րդ կետի, այսինքն, Մեղրիի միջանցքի կյանքի կոչումը ցանկացած ձևաչափով ինչ անվտանգային հետևանքներ կարող է ունենալ Իրանի ազգային անվտանգության համար: Եվ հենց դա է խնդիրը, որ իրենց մեծապես մտահոգում է այս վտանգավոր գաղափարի կյանքի կոչումը: Չմոռանանք հենց պատերազմից հետո արտգործնախարար Զարիֆի այցը Հայաստան և իր կատարած հայտարարությունը, որտեղ նա նշեց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է: Խոսքն ուղղակիորեն վերաբերում էր ՀՀ հյուսիսային շրջաններին, մասնավորապես, Սյունիքին, Մեղրիի միջանցքին: Իրենք գիտեն՝ եթե այդ կապը կտրվի, եթե այդ միջանցքը կամ Սյունիք-Զանգեզուրն անցնի թուրք-ադրբեջանական ալյանսի վերահսկողությանը, ինչպիսի անվտանգային հետևանքներ կլինեն Իրանի համար՝ թե ազգային անվտանգության, և թե տարածքային ամբողջականության առումով: Իզուր չէ, որ այս պահին Իրանում պանթուրքիստական, անջատողական շրջանակները փորձում են անընդհատ թմբկահարել հենց Մեղրիի միջանցքի հարցը:

Նրանք փորձում են կարևորել սա՝ նշելով, որ այն պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ավելին, նրանք չեն վարանում խոսել, որ սա իրենց մեծ նպատակների կյանքի կոչման հանգրվաններից մեկն է, և եթե հաջողվի իրենց ստանալ Մեղրիի միջանցքը և վերահսկողություն սահմանեն Սյունիք-Զանգեզուրի վրա, ապա գալու է հաջորդ փուլը և, ըստ իրենց, հարավային Ադրբեջանը, այսինքն, Իրանի Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգները, Արդաբիլի նահանգը, այլ կերպ՝ թրքախոս շրջանները հասած խնձորի պես ընկնելու են իրենց գիրկը, և իրականանալու է իրենց երազանքը՝ Մեծ Ադրբեջանի կյանքի կոչումը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը Իրանի փորձագիտական շրջանակները տեսնում են, և շարունակվում են քննադատությունները Իրանի իշխանությունների հասցեին, որ նրանց պասիվ քաղաքականության արդյունքում Իրանը տանուլ տվեց դիրքերը հարավկովկասյան իրադարձություններում և վերածվեց ոչ ազդեցիկ խաղացողի:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:

Անդրադառնալով ադրբեջանական այն պնդումներին, թե «զանգեզուրյան միջանցքի» կյանքի կոչումը տնտեսական շահեր է պարունակում նաև Իրանի համար, Արամ Շահնազարյանը շեշտեց՝ այն, ինչ կապված է, կամ այն ռիսկերը, որոնք բխում են այս ծրագրից՝ կապված Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության հետ, անհամեմատ ավելին են, քան ենթադրյալ տնտեսական շահերը, որոնց մասին խոսում են, և որոնք կարող է ունենալ Իրանն այս միջանցքի ստեղծումից, ինչի վրա փորձում է «խաղալ» Ադրբեջանը:

«Մի կարևոր գործոն և հանգամանք չպետք է մոռանանք, որ Իրանը բոլորովին վերջերս Չինաստանի հետ կնքեց 25 տարվա համագործակցության պայմանագիր: Այն շատ լուրջ է՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել Մերձավոր Արևելքի, մասնավորապես, Պարսից ծոցի ռազմաքաղաքական և տնտեսական հաշվարկներում, իրադարձություններում: Եվ այդ պայմանագրի լիարժեք կյանքի կոչման կամ գործելու գրավականներից մեկն էլ կապն է Իրանից դեպի հյուսիս»,- մանրամասնեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ լրացնելով, որ եթե Մեղրիի միջանցքը կյանքի կոչվի, Իրանը մեծ կախվածության մեջ կմտնի Ադրբեջանից և Թուրքիայից այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Մի բան, որ Իրանը բացարձակ չի ցանկանա:

Անցած տարվա դեկտեմբերին Արամ Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս:

«Այս մասին արդեն խոսում են և հարաբերականորեն անվանում են «խաղաղության միջանցք»»,- ասել էր:

Շահնազարյանի կարծիքով, նման փոխանակումը, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի տարբերակ կարող է համարվել: Մյուս կողմից, Ադրբեջանն ինքը չի համաձայնի դրան:

«Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ալյանսը համաձայնի նման տարբերակի, երբ իրենք հաղթած են և կարողանում են ՀՀ կապիտուլյանտ իշխանություններին ցանկացած բան պարտադրել: Երբևէ չեն գնա նման քայլի, որ միջանցք լինի Հայաստան-Իրան կապի ապահովման համար: Բացի այս, կրկնում եմ՝ իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել այն մասին, որ սա որևէ հարց չի լուծի, և Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը դա աղետ է լինելու նաև Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար, և Իրանի դերակատարությունը հասցնելու է գրեթե զրոյականի հարավկովկասյան ռազմաքաղաքական և տնտեսական իրադարձություններում»,- եզրափակեց Արամ Շահնազարյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company