ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

ՀՅԴն մղիչ ոյժն է այսօր, որ կը շարունակէ դաստիարակել սերունդներ. Յակոբ Տէր-Խաչատուրեան

04 Մայիս 2021

2020 թվականին նախատեսված՝ ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառումը չկայացավ Արցախյան երկրորդ պատերազմի եւ հայության ողբերգական կորուստների պատճառով: Այն առցանց անցկացվեց 2021թ. մայիսի 2-ին:

Շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանը, Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

Կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ու Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի, Միջին Արևելքի, Եվրոպայի, Մոսկվայի, Թեհրանի, Նոր Ջուղայի, Հարավային Ամերիկայի գրասենյակների և հանձնախմբերի, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի, կուսակցության ուղեկից կառույցների՝ Հայ Օգնության Միության, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատասխանատուները:

Միջոցառումն ամբողջացավ ՀՅ Դաշնակցության պատմության 130-ամյա երթը հատկանշող պահերի եւ գործունեությանն անդրադարձող կարեւոր կետերի նշումով։ Հատուկ տեղ գրավեց Արցախյան վերջին պատերազմը, որին մասնակցել էր կամավորների հատուկ ջոկատը։

Ստորեւ ներկայացնում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը ՀՅԴ 130-ամյակին նվիրված «130 տարին 130 րոպեում» առցանց միջոցառմանը (2-ը մայիսի 2021թ)․

Սիրելի հայրենակիցներ,

ՀՅԴ 130ամեակի պատմութիւնը հայոց նորագոյն պատմութեան հետ ամբողջովին ընդելուզուած է:

Իր հիմնադրութեան առաջին օրերէն ՀՅԴն առաջատար դիրքերու վրայ գտնուած է ի պաշտպանութիւն իր ժողովուրդի դատին, իրաւունքներուն, անվտանգութեան եւ ընկերային արդարութեան …

Իր հիմնադրութեան առաջին օրերուն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ստրուկի հոգեբանութենէն դուրս բերաւ օտար լուծի տակ ընկճուած ժողովուրդը եւ կերտեց պահանջատէր հայութիւն:

Ու 130 տարիներէ ի վեր ան յատկապէս կազմակերպեց ու առաջնորդեց՝

– հայ յեղափոխութիւնը 19րդ դարու 90-ականներէն սկսեալ
– Ֆիտայական շարժումը երկրի մէջ
– Հայ եկեղեցական գոյքերու բռնագրաւման դէմ պայքարը ԱրեւելաՀայաստանի մէջ
– Հայ-թաթարական պատերազմին հայութեան յաղթանակը
– Օսմանեան կայսրութեան Սահմանադրական շարժումի մասնակցութիւնը
– Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մասնակցութիւնը
– Ա. Աշխարհամարտի ընթացքին Կամաւորական շարժումը
– Ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացներու համախմբումը եւ ապահովութիւնը
– 1918-ի Մայիսեան փառապանծ յաղթանակները եւ Հայաստանի պետականութեան վերականգնումը
– Ազատ, անկախ ու միացեալ հայրենիքի տեսլականը եւ Հայաստանի իրաւունքներու ձեռքբերումը միջազգային
վեհաժողովներու ընթացքին եւ Սեւրի դաշնագրի միջոցաւ
– Հայ վրիժառու բազուկները՝ ցեղասպաններու Նեմեսիսեան արդարահատոյցը կիրարկելով
– Հայկական նորաստեղծ Սփիւռքի կառոյցներն ու դիմագիծը, տարասփիւռ հայութեան ներշնչելով յոյս եւ
վճռակամութիւն
– Բ աշխարհամարտի հայկական գերիներու ազատագրումը
– Սփիւքահայութեան հայակերտումն ու պահանջատիրական ոգիի արմատաւորումը
– Ազատութեան ու անկախութեան խորհրդանիշներու պաշտպանութիւնը համայնավարութեան խաւարի
տարիներուն ընթացքին
– Վերջին վաթսունամեակի Հայ Դատի քաղաքական աշխատանքներու նոր թափը եւ ուժային բուռն պայքարը
– Լեռնային Ղարաբաղի գոյամարտի մասնակցութիւնը, Արցախի ազատագրումը եւ ԼՂՀի ստեղծումը
– Հայաստանի վերանկախացման գործընթացի ակտիւ մասնակցութիւնը, ինչպէս նաեւ՝ ազգային արժքէքներու
եւ ազգային գաղափարախօսութեան հայրենիք վերադարձը
– Հայրենիք-Սփիւռք կամրջումը
– Հայաստանի ու Արցախի քաղաքական կեանքի նուիրեալ մասնակցութիւնը
– Հայրենիքի մէջ ընկերային արդարութեան հաստատումը

Իր փառապանծ անցեալի որպէս շարունակութիւն, ՀՅԴն այսօր կը հանդիսանայ այն միակ համահայկական եւ ազգային ազատագրական պայքար մղող կազմակերպութիւնը, որ հարենիքի ու հայութեան համար պայքար կը մղէ աշխարհով մէկ: Կը միտի զարգացնել Հայաստանն ու Արցախը եւ ամրապնդել անոնց պետականութեանց հիմերը:

Հայ Դատի ոլորտէն ներս հայ ժողովուրդի արձանագրած նուաճումներու առիւծի բաժինը ստանձնած մեր կազմակերպութիւնը արդէն ապահոված է Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ պահանջատիրութեան յաղթանակներ, որու վերջին օրինակն է ԱՄՆի Նախագահ Բայդընի Ցեղասպանութեան եզրոյթի օգտագորժումը: Եւ հիմա լծուած է պահանջատիրութեան օրինական երեսներու ուսումնասիրութեան գործին:

Սփիւռքի տարածքին ու բռնագրաւեալ մեր հողերու հայ համայնքներու եւ ազգային փոքրամասնութեանց իրաւունքներու պաշտպանն է ՀՅԴն, որ կը պայքարի ամէնուրէք անարդարութեան եւ հայութեան իրաւունքներու ոտնահարման դէմ: Կը ներարկէ նոր ոյժ եւ կազմակերպուածութիւն արտերկրի մէջ եւ կը խթանէ հայրենիք-սփիւռք միասնութիւնը, համոզուած ըլլալով որ յանձնառու սփիւռքն է հզօր հայրենիքի յենարանը:

Եւ վերջապէս՝ ՀՅԴն մղիչ ոյժն է այսօր, որ կը շարունակէ դաստիարակել սերունդներ որպէսզի յանձնառու իւրաքանչիւր հայ երիտասարդ իր կեանքի հիմնական նպատակներէն մէկը դասէ հայրենիքին, ժողովուրդին ու դատին ծառայելը, ամրօրէն իւրացնելով Սիամանթոյի պատգամը, որ մեր «անունն է Պայքար եւ վախճանը Յաղթանակ»։

ՅՏԽ
2021 Մայիս 2

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company