ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ունենք մեկ թիրախ՝ Նիկոլ Փաշինյանը

04 Մայիս 2021

Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին եւ ԱԺ արտահերթ ընտրություններին։ Իշխան Սաղաթելյանը խոսել է նաեւ ՀՅԴ-ի՝ այդ ընտրություններին մասնակցելու հնարավոր ձեւաչափերի մասին։

– Պարոն Սաղաթելյան, վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին քվեարկությամբ չընտրվեց վարչապետ։ Գո՞հ եք այդ փաստից։

– Ընդհանրապես, խորհրդարանի՝ արրտահերթ ընտրության գնալու հանգամանքը պայմանավորված էր հանրային ճնշմամբ։ Այսինքն՝ էն, ինչ նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը, եւ անցնող վեց ամիսներին ինչ կատարվում էր փողոցում, դա տեղի ունեցավ հանրային ճնշմամբ եւ փողոցի ժողովրդական ճնշման տակ։ Անշուշտ, նա դա փորձում էր ներկայացնել իբրեւ բարի կամքի դրսեւորում, բայց բոլորս գիտենք, որ էդպես չէ։ Իսկ բավարարված լինելու մասին՝ մենք բավարարված կլինենք էն ժամանակ, երբ այս իշխանությունը հեռացած կլինի։ 


– Փաշինյանի ելույթները լսո՞ւմ էիք, նա արդեն բացահայտ հակահարձակման է անցել եւ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում է ձեզ վրա։

– Տեսեք, ինքն օրակարգ չունի, խոսելու նյութ չունի, ինքն առաջիկայում, ինչպես նախորդ երեք տարվա մեջ, կրկին խոսելու է նույն թեմաներից, նույն օրակարգով, նույն ղժղժոցով, նույն հիստերիկ շարժումներով, որը ոչինչ մեր պետությանն ու ժողովրդին չի տվել եւ չի տալու։ Էս ա էս մարդու օրակարգը, որն արդեն զզվելի է, անտանելի է, հոգնեցնող է, եւ ՀՀ քաղաքացիներն արդեն ակնհայտ գիտեն, թե ում հետ գործ ունեն։

– Դուք 6 ամիս շարունակ պայքարում էիք, որ հեռացնեիք նրան վարչապետի աթոռից, հիմա գնում եք նրա վարչապետությամբ ընտրությունների։ Սա ինչպե՞ս կբացատրեք, ո՞վ է սրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն։

– Մենք գնում ենք ընտրությունների եւ այդ ընտրությունը դիտում ենք իբրեւ նրան հեռացնելու միջոց։ Այո, փողոցով մենք չենք կարողացել հեռացնել այս չարիքի կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ այլեւս բոլոր միջոցները սպառված են։ Կոնկրետ Դաշնակցությունն ամեն ինչ արել է, առաջին գծով կռիվ տվել է, որպեսզի այս չարիքի կառավարությանը հեռացնի։ Ունեցել ենք բացթողումներ, սխալներ, այսինքն՝ մի բան ինչ-որ տեղ ճիշտ չի եղել, որ այսօրվա այս չարիքի կառավարությունը գոյություն ունի։ Մենք չկարողացանք համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի։ Դա ուներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Ամեն դեպքում, շարժման հիմնական դերակատար կուսակցությունները որոշել են մասնակցել այս ընտրություններին, եւ ես վստահ եմ, որ եթե այն ճանապարհով չկարողացանք, այս ճանապարհով կհեռացնենք այս իշխանություններին։ Եվ եթե չլիներ Հայրենիքի փրկության շարժումը, հիմա արդեն Նիկոլը Սյունիքի կեսը տվել էր թուրքերին, էլ չեմ ասում՝ նաեւ Հայաստանի մյուս մարզերում եւս գնացել էր զիջումների։

– Կարծում եք՝ դո՞ւք եք կանխել այդ պրոցեսը։

– Այո եւ ոչ միայն դա։ Էն հանրային ճնշումը, որ տեղի է ունեցել, էն հարցերն ու պրոբլեմները, որ բարձրաձայնվել են մեր կողմից, եւ ամեն անգամ բոլոր սխալները բարձրաձայնել ու դրանց հետեւից գնացել ենք, դա եւս զսպել է այսօրվա չարիքի կառավարությանը։

– Կարծում եք՝ Փաշինյանը, որ այսօր գնալով էլ ավելի է ձեր վրա բարձրացնում տոնայնությունը, վախենո՞ւմ է ձեզանից եւ ձեր շարժումից, կամ մարդ, որ այս ամիսներին չկանգնեց որեւէ բանի առջեւ ու տվեց՝ ինչ հնարավոր է, ու անում է այն, ինչ ցանկանում է, ընդդիմությունի՞ց պետք է վախենար։

– Ոչ թե վախենում է, այլ սարսափում է, սարսափում է իր իշխանությունը կորցնելուց։ Եվ իր այս վերջին շրջանի պահվածքը դրա վառ ապացույցն է։ Ես հասկանում եմ, որ ինքն առաջիկա ընտրություններին փորձելու է ամբողջ պետական ապարատը, լծակներն օգտագործել իր վերարտադրման համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դա թույլ չտալու։

– Արդյոք ունե՞ք «Պլան Բ», թե ինչ եք անելու, եթե չհաղթեք այս ընտրություններում, եւ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի հրաշքով վերարտադրվի վարչապետի պաշտոնում։

– Մենք չհաղթելու մասին չենք մտածում, մենք համոզված ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք, որովհետեւ չենք պատկերացնում որեւէ իրավիճակ, որ մեր հասարակությունը կարող է գնալ եւ քվեարկել, որպեսզի կապիտուլյանտ իշխանությունը ձեւավորի մեծամասնություն։

– Փաստորեն, չունեք «Պլան Բ»։

– Մենք «Պլան Բ» էլ ունենք, «Գ» էլ ունենք, «Դ» էլ ունենք։ Այս փուլում գնում ենք հենց առաջին փուլով սրանց հեռացնելու ճանապարհով։ Այն քաղաքացին, որը Նիկոլին բերել է իշխանության, հենց էդ նույն քաղաքացին պետք է գա եւ հեռացնի իշխանությունից։

– Իսկ որ ասում եք՝ «մենք գնում ենք ընտրությունների», այդ «մենք»-ի մեջ ովքե՞ր են մտնում, արդյոք ՀՅԴ-ն, Վահե Հակոբյանի հիմնած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյա՞նը։

– Մենք Ձեր նշած ուժերի հետ ակտիվ բանակցությունների մեջ ենք եւ մինչեւ շաբաթվա մեջ մեր քաղաքական համագործակցության մասին վերջնական հայտարարություն կանենք։ Քննարկումները գնում են այդ ֆորմատի շուրջ, բայց վերջնական որոշման մասին մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարվի։

– Ինչո՞ւ է Դաշնակցությունը դաշինք կազմում հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչո՞ւ ոչ, օրինակ, ՀՀԿ-ի հետ, ում հետ երկար տարիներ կոալիցիայում եք եղել, կամ Վանեցյանի հետ, ում հետ այս ամիսներին պայքարի ընկերներ էիք դարձել։

– Քանի դեռ ֆորմալ առումով չկա դաշինքը, այս հարցերին այս պահին պատասխանելը ճիշտ չեմ համարում։ Երբ կհայտարարենք դաշինքի մասին, եւ դա կլինի վերջնական, ես շատ մանրամասն եւ հանգամանալից կպատասխանեմ, թե ինչու։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-Վանեցյան հավանական դաշինքին։

– Նորմալ, քաղաքական կուսակցություններ են, ճանապարհ անցած մարդիկ են, իրենք են որոշել՝ ինչ ֆորմատով եւ ինչ ճանապարհով մասնակցեն ընտրություններին։ Ընդհանրապես, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը մեզ համար թիրախ չեն, մենք ունենք մեկ թիրախ, որի անունն է Նիկոլ Փաշինյան։

– Ի դեպ, ինչպե՞ս եք անելու, որ այս նախընտրական քարոզարշավը չվերածվի Քոչարյան-ՀՀԿ պայքարի, ինչպե՞ս եք անելու, որ պայքարեք ոչ թե իրար դեմ, այլ Ձեր նշած մարդու։

– Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ուղղությամբ չգնա, եւ մեր կողմից դա չի լինելու, որովհետեւ մենք ունենք մեկ թիրախ, որի մասին ասացի։ Մեր նպատակն ընդդիմադիր դաշտի քվեների համար պայքարը չէ, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ուժերին մենք չենք համարում մեզ հակառակորդ։ Անշուշտ, մրցակից են, բայց էս ուղղությամբ մենք փորձելու ենք զերծ մնալ ընդդիմադիր դաշտի ուժերի հետ կռիվ տալուց։ Էստեղ մեզ համար շատ կարեւոր եւ սկզբունքային է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը հայտարարեն, որ հետընտրական շրջանում որեւէ պարագայում մաս չեն կազմի Նիկոլի առաջարկած որեւէ կառավարության։

– Փաստորեն, Դուք մտածում եք, որ Նիկոլը գալու է նորից իշխանության, կառավարությո՞ւն է ձեւավորելու։

– Չէ, մեզ համար շատ կարեւոր է, որ էս գլխից ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, որոնք առավոտից իրիկուն քննադատում են, էս մասին հայտարարություն անեն, որ ՀՀ քաղաքացիները շատ հստակ հասկանան՝ ով ով է։

– Բայց եթե դուք գալու եք եւ հաղթելու եք, էլ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ կառավարություն ձեւավորի, մի բան էլ նրանց կանչի գործարքի։

– Ամեն դեպքում, դա շատ կարեւոր է, Դուք էլ լավ հասկանում եք, թե ես ինչի մասին եմ ասում։

– ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանի՞ն» եք ակնարկում։

– Անուններով չեմ ասում, ես ընդհանրապես ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին եմ ասում։

– Պարոն Սաղաթելյան, Դուք ընտրողին խոստանո՞ւմ եք, որ հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանություն չի ունենա Հայաստանում։

– Մենք խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք սրանց իշխանությունից հեռացնելու համար։ Մենք էստեղ նահանջելու տեղ չունենք։ Մենք էս պայքարի մեջ մտնում ենք էդ համոզմունքով եւ հավատում ենք, որ հնարավոր է էս իշխանություններին հեռացնել։

– Ի դեպ, ո՞ւր է ձեր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նա կմասնակցի՞ ընտրություններին։

– Վազգեն Մանուկյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, ես շարունակում եմ պնդել, որ Վազգեն Մանուկյանը Հայաստանի քաղաքական դաշտի ամենաինտելեկտուալ, փորձառու, գաղափարական եւ ազգային գործիչներից մեկն է, եւ ինքն անելիք ունի մեր երկրում։ Բայց նա հայտարարել է, որ այս ընտրություններին որեւէ պարագայում չի մասնակցելու, բայց կարծում եմ՝ պրոցեսների վրա ազդեցություն կունենա։

«Հրապարակ օրաթերթ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company