ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանության համար. Ռոբերտ Քոչարյան

09 Մայիս 2021

Վերջին անգամ հանրահավաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ․ այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հետ է վարժվել հանրահավաքներում խոսալուց:

«Իշխանը Սաղաթելյանը 6 ամիս տրեներովկաների մեջ է: Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի: Մինչ դրան անդրադարձը կցանկանայի ասել, որ մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ 3 խնդիր ունենք երկրի առջեւ կանգնած. «Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետեւողականորեն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը. Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որեւէ մեկը ձեզնից լսե՞լ  է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ: Պարտության դեմք  հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած:

Հետեւաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը. երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Անցած տարի տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինվեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը:

Հետեւաբար, սրանք չեն կարող շարունակել, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում, տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է: Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետեւանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա:  Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-հայտարարեց Քոչարյանը:

2018-ի ապրիլին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականությունը, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում, ոնց է կառավարվում․իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա մի համեմատություն արեց՝ նշելով. «Ենթադրենք, մենք մի մեքենայի մեջ ենք բոլորս՝ Հայաստանը, եւ ղեկը մի մարդու ձեռքին, որը չգիտի նույնիսկ, թե շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մարդը մեքենան քշել էլ չգիտի: Դա քիչ է, պարզվում է, որ այդ մարդը երթեւեկության կանոնները չգիտի: Դա էլ քիչ է, պարզվեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնա արեւմուտք, արեւելք, հյուսիս, թե հարավ: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք եւ այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր եւ 35 հազար անօթեւան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք ղեկին նստած անձին»:

Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր եւ այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը:

Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է  լինելու, լավ եղեք: Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company