ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որդեգրվեց Արցախի երիտասարդական կազմակերպությունների հռչակագիրը

09 Մայիս 2021

Այսօր, Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Արցախի երիտասարդական համաժողով»-ը։

Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը:

Համաժողովին մասնակցում էին թվով 32 քաղաքական կուսակցությունների երիտասարդական և ուսանողական միություններ, երիտասարդական հասարակական կազմակերպություններ եւ Արցախում գործող բոլոր համալսարանների ուսանողական խորհուրդները։ Համաժողովին ներկա էին եւ նախաձեռնությունը ողջունելու ելույթներով հանդես եկան ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստոփանյանը, ինչպես նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը։

Համաժողովի ավարտին ընթերցվեց եւ որդեգրվեց պատմական Հռչակագիրը։ Արցախի երիտասարդական կազմակերպություններին հաջողվեց համախմբվել մեկ օրակարգի շուրջ, սկիզբը դնելով ուշացած բայց առաջնային անհրաժեշտություն ունեցող՝ Համազգային օրակարգի ձեւավորմանը։

Առաջիկայում ձեւավորվելու է աշխատանքային կազմ կոմիտե, որտեղ ընդգրված են լինելու բոլոր կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Աշխատանքային կոմիտեի առաջին անելիքը լինելու է հռչակագրի էությունից եւ բովանդակությունից բխած ճանապարհային քարտեզի մշակումը, որն իր մեջ ամփոփելու է առաջիկա տարիների հստակ գործողությունների փաթեթ։

Ստորեւ կգտնեք հռչակագրի ամբողջական բովանդակությունը․

«Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը

Մենք՝ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս,

Հաշվի առնելով 2020թ․-ի աշնանը Արցախի Հանրապետության եւ նրա խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական-թուրք-ահաբեկչական 44 օրյա պատերազմի հետեւանքով․

• Հայրենիքի զգալի մասի բռնազավթումը,

• Հազարավոր զինվորների, կամավորների, ազատատենչ հայորդիների նահատակությունը,

• Պատերազմի հետեւանքով հազարավոր անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած անհատների ճակատագիրը,

• Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների տեղահանությունը,

• Սոցիալ-տնտեական եւ քաղաքական ծանր ճգնաժամը,

• Պետության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները,

Կարեւորելով`

Ազգային ներուժի համախմբման, նորոգման եւ ամրապնդման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բացառիկ հնարավորությունները

Գիտակցելով՝

Պետության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը ապահովելու հրամայականը

Հարատեւ պայքարի վճռականությամբ հայտարարում ենք, որ հանձնառու ենք․

• Վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,

• Իրացրած լինելով ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը՝ հետապնդել Արցախի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան անխուսափելի կարգավիճակի՝ միջազգային ճանաչումը,

• Լծվել պետականաշինության, անվտանգային, ազգային, պատմամշակութային եւ հոգեւոր հիմնասյուների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հզորացման եւ ամրապնդման սուրբ գործին։

Արձանագրելով, որ Արցախի հարցի կարգավորումը հանդիսանում է համայն հայության գերագույն իդեալի՝ միացյալ Հայաստանի կերտման առաջին հանգրվանը՝ մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, մասնավորաբար հայ երիտասարդությանը իր ողջ ներուժը, գիտելիքները, հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնել վերոնշյալ նպատակների իրագործմանն ու իրականություն դարձնել Արցախյան հակամարտության վերջնական եւ հայանպաստ կարգավորումը»:

Հաջողություն բոլորիս աշխատանքներին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company