ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Այս իշխանությունն անկարող է լուծել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ուստի այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյանի ելույթն ԱԺ-ում

04 Օգոստոս 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթն ամբողջությամբ.

Սիրելի՛ հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածությունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։

Այն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարության, կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից և քմահաճույքից:

Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն և այլ մարմիններ ձևավորելու առաջարկին։

Սակայն,

– մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը,

– մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիկ,

– մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը,

– մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար:

Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկային ու ապագային վերաբերող տեսլականն է:

Եթե փորձեմ կարճ ձևակերպել կամ բանաձևել, ապա ընդդիմության տեսլականն է՝

– կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)

– պահպանելով պետության նոմինալ գոյությունը՝ ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներն ու շահերը պաշտպանելու առաքելությունից։

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:

Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը:

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանդես գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.

  • նախ, Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են. երկիրը պատերազմում պարտության տարած, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա,

  • Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում եւ խորհրդում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթությունները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ անկախ նրանից՝ նստած կլինեմ ներքևում թե վերևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա:

  • Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը եւս մեկ լրացուցիչ գործիք է ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:

  • Ի հեճուկս իշխանությունների որդեգրած քաղաքականության՝ ես, իբրև համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ և Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ սփյուռքի հետ վստահության վերականգնմանը, խորացնելու եմ Խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

    Սիրելի՛ հայրենակիցներ,

    Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։

    Թեեւ ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել:

    Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում՝ ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։

    Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի ապրելու երկիր:

    Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ, այս իշխանությունը պետք է հեռանա:

    Պայքարը շարունակվում է…

    Շնորհակալություն:

    https://youtu.be/_j633PiitYE

    FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
    Լրահոս
    Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

    «Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

    22 Սեպտեմբեր 2026
    Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

    1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

    21 Սեպտեմբեր 2026
    Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

    Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

    21 Սեպտեմբեր 2026
    Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

    Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

    21 Սեպտեմբեր 2026
    ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

    ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

    21 Սեպտեմբեր 2026
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

    Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

    21 Սեպտեմբեր 2026
    Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

    Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

    21 Սեպտեմբեր 2026
    Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

    ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

    21 Սեպտեմբեր 2026
    Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

    Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

    21 Սեպտեմբեր 2026
    Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

    21 Սեպտեմբեր 2026
    Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

    Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

    21 Սեպտեմբեր 2026
    Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

    Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

    21 Սեպտեմբեր 2026
    Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

    Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

    20 Սեպտեմբեր 2026
    Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

    Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

    20 Սեպտեմբեր 2026
    Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

    2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

    20 Սեպտեմբեր 2026
    Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

    Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

    20 Սեպտեմբեր 2026
    Սեպտեմբերյան պատերազմները․․․

    Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

    19 Սեպտեմբեր 2026
    Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

    19 Սեպտեմբեր 2026
    Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

    2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

    19 Սեպտեմբեր 2026
    Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

    Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

    19 Սեպտեմբեր 2026
    Բոլոր Նյութերը
    Հետեվեք մեզ
    Facebook
    Twitter
    YouTube
    Instagram
    Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
    Loading
    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
    © ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company