Այս ամբիոնն ինձ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ամբիոն է
05 Օգոստոս 2021
Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը. Ազգային ժողովի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը նշել էր, թե Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի է։
«Էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի, ինձ համար սրբատեղի է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, ինձ համար սրբատեղի է Դադիվանքը, որ այսօր թուրքի հսկողության տակ է»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ Ազգային ժողովի ամբիոնն իր համար սրբատեղի չէ։
«Այս ամբիոնն ինձ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ու չստացված հարցերի պատասխանը ստանալու ամբիոն է»,-նշեց Սաղաթելյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
https://youtu.be/W32WyjcKj9E
