ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է խթանել տնտեսական ակտիվությունը․ Սուրեն Պարսյան

11 Օգոստոս 2021

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսության առաջին կիսամյակի արդյունքները։ Այս և տնտեսության այլ թեմաների մասին factor.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Առևտուր անելիս ավելի ու ավելի հաճախ լսում եմ, որ մարդիկ ասում են՝ բան չառանք, բայց յոթ, ութ, տասը, տասնհինգ հազար գումար թողեցինք։ Ինչքա՞ն պիտի շարունակվի սա։

– Հայաստանում տարիներ շարունակ նկատվում է մի բացասական տենդենց, որ գները ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները։ Եվ բնականաբար դա տանում է հանրության ավելի աղքատացման։ Օրինակ, 2021 թվականի հունվար-հունիս ամսիներին գները աճել են 6,1%-ով, իսկ միջին անվանական աշխատավարձը աճել է 5,4%-ով։ Պաշտոնական թվերով եմ սա ֆիքսում։ Այսինքն մարդիկ իրենց անցած տարվա ցածր աշխատավարձով ավելի շատ ապրանքներ կարող են ձեռք բերել, քան այս տարվա «չակերտավոր» բարձրացած աշխատավարձով։ Սա, բնականաբար, մարդկանց այդ համոզմունքն է տալիս, որ իրենց եկամուտները ծախսվում են, և նրանք չեն կարողանում համապատասխան քանակությամբ բարիքներ ձեռք բերել։

– Սոցիալական գործիքները որո՞նք են, որ կարելի է օգտագործել աղքատ մարդկանց օգնելու, օժանդակելու համար այս թանկացումների շրջանում։

– Նշեմ, որ թանկացումները ներկայումս համաշխարհային տենդենց է, միայն Հայաստանում չի հանդիպում։ Խնդիրը կայանում է նրանում, որ առհասարակ գնաճը որպես այդպիսին, բացասական երևույթ չէ, եթե կա տնտեսական ակտիվություն, եկամուտների ավելի արագ աճի տեմպ։ Մենք պետք է մեր տնտեսությունը ավելի արագ տեմպերով զարգացնենք, որպեսզի մարդկի ավելի շատ եկամուտներ ձեռք բերեն, կարողանան այդ թանկացող ապրանքները ձեռք բերել։ Այս շղթան կտրվել է։ Այսինքն ապրանքների գները թանկանում են, բայց մարդկանց եկամուտները չեն աճում։ Այսինքն մենք պետք է տնտեսական ակտիվությունը խթանենք։ Միանշանակ է, որ սոցիալական խոցելի խմբերի համար պետք է վերանայվի, ինդեքսավորվի եկամուտները։ Խոսքը վերաբերում է թոշակներին, աշխատավարձերին, նպաստներին, որոնք մնացել են այս տարվա ընթացքում հիմնականում նույն մակարդակի վրա։ Եվ երբ տեսնում ենք, որ օրինակ թոշակառուի գումարը, որ ֆիքսված է այս տարվա ընթացքում, և պարենը մոտ 10 տոկոսով թանկացել է, բնականաբար մենք պետք է ընթացքում որոշակի ինդեքսավորումներ անենք, որպեսզի թողաշակառուն կարողանա իր 35 հազար թոշակով նվազագույն իր ապրանքները ձեռք բերի, ոչ թե սպասենք, ասենք, հաջորդ տարվա հունվարին ինչ-որ վերանայումներ անենք և այլն։ Ակնհայտ է, որ թոշակառուն հիմա խնդիրներ ունի․ ապրանքների, պարենի գները թանկացել են, իր թոշակը մնացել է նույնը։ Նույնը նպաստառու ընտանիքներին է վերաբերում։

– Մեր ընդհանուր խոսակցության մեծ մասը նվիրված էր հունվարից հունիս ամիսներին, որտեղ անկանխատեսելիությունն ավելի շատ էր։ Այսինքն բիզնեսը չգիտեր՝ քաղաքական ինչ ապագա է սպասվում։ Նոր իշխանությունների, նոր Ազգային ժողովի, կառավարության ձևավորումից հետո կարո՞ղ ենք ասել, որ հիմա բիզնեսի համար ավելի կանխատեսելի է հաջորդ կիսամյակը։

– Նշեմ, որ քաղքական իմաստով բիզնեսի համար որոշակի կանխատեսելիություն կա, և դրանով է պայմանավորված, որ հուլիս ամսին որոշակի ակիվություն նկատվեց ներդրումների տեսանկյունից, տուրիստական հոսքերի և այլն, և այլն։ Բանական է, սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ իրենց պրոյեկտները սեղմել էին մինչև ընտրություններ՝ հասկանալու՝ քաղաքական ինչ պրոցեսներ են։ Հիմա 1-2 ամիս, բնականաբար, ակտիվություն կլինի, բայց երկարաժամկետ, միջնաժամկետ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում այս բիզնես ակտիվությունն էլ կմարի, կգնա, քանի որ բիզնեսի համար անհրաժեշտ են ինստիտուտներ, որոնց հետ կկարողանան աշխատել, ոչ թե մարդիկ։ Իմ ծանոթներից մեկը նշում էր, որ նախկինում գիտեր, որ 1000 դոլար պետք է տար՝ այս թույլտվությունը ստանալու համար։ Ասում է՝ հիմա այդ գումարը չեն վերցնում, բայց հիմա իմ գործը երկու տարի է, ինչ մնացել է, չեմ կարողանում այդ թույլտվությունը ստանալ։ Բա բիզնեսի համար ո՞րն է ձեռնտու։ Ասում է՝ ավելի լավ է՝ ես մեկ ամսում այս խնդիրը լուծեի։ Այսինքն մենք հին համակարգը վերացրել ենք, բայց նորը չենք ստեղծել, որ բիզնեսին սպասարկի։ Եթե չստեղծենք, բիզնեսը թողնելու է, գնա։

Գարիկ Հարությունյան

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company