ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ճանապարհների ապաշրջափակումն ավելի շատ քաղաքական և ոչ թե տնտեսական որոշում է

13 Օգոստոս 2021

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված ճանապարհների ապաշրջափակումը ավելի շատ քաղաքական, այլ ոչ՝ տնտեսական որոշում է․ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Մինչ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ այդ ամենը տնտեսության վրա լավ ազդեցություն կունենա, տնտեսագետի պնդմամբ, Հայաստանը պետք է նախևառաջ մտածի անվտանգության երաշխիքների մասին, հետո նոր հասկանա, թե որ տարբերակն է ձեռնտու։

«Եթե, օրինակ, Նախիջևանով ճանապարհ տրամադրելու դեպում, ռուսական կողմը ստանձնում էր այդ ճանապարհի անվտանգության պատասխանատվությունը, ապա Ադրբեջանով ճանապարհների դեպքում մենք չունենք որևէ անվտանգության երաշխիք», – ասաց տնտեսագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի ժամանակ նորից ընդգծեց՝ «պետք է օր առաջ վերսկսել աշխատանքները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման համար»։

Նիստից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում:

«Նախիջևանով անցնում է, Մեղրիով անցնում է երկաթուղին, եթե որոշում կկայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել։ Իջևանի ուղղությունը սովետական տարիներին եղել է, ենթադրյալ կարող է, երբ որ տարածաշրջանում այնպիսի խաղաղություն լինի և մենք ամբողջովին կարողանանք ապաշրջափակել, կարծում եմ, տնտեսապես նաև ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել», – ասաց Սանոսյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ երկաթգիծ կառուցելը, շահագործելը բավականին ժամանակատար, ծախսատար գործընթաց է՝ ի տարբերություն ավտոմոբիլային ճանապարհի։ Նա հիշեցնում է՝ Հայաստանի հարավային շրջանի եկաթուղի գոյություն չունի, պետք է նորը կառուցել, որի համար, տնտեսագետի հաշվարկներով, կպահանջվի 400-500 միլիոն դոլար։

«Այսինքն՝ երկաթուղին ըստ էության կարող է օգտակար լինել միայն Նախիջևանի հետ կապի համար՝ Նախիջևան-Ադրբեջան բեռների տեղափոխման համար, բայց այդ բեռնափոխադրման ծավալն այնքան փոքր է, որ երկաթուղին, ուղղակի տնտեսական տեսանկյունից, շահավետ չէ։ Այսինքն՝ ոչ մեկ էդ նախագծի մեջ գումար չի դնի։ Իսկ Հայաստանը կարող է իր բեռները հիմա էլ տեղափոխել դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, օրինակ, կարող է մեր երկաթուղով բեռները հասնի Թբիլիսի, Թբիլիսիից շարժվի դեպի Բաքու, երկաթուղու տարբերակով, եթե նայենք։ Բայց այդ ճանապարհով բեռներ տեղափոխելու դեպքում ժամանակատարությունն ու ծախսատարությունը մեծանում է բեռների, տնտեսական նպատակահարմարության հարցն է առաջանում», – ասաց տնտեսագետը։

Պարսայանի պնդմամբ, այս պահին Ադրբեջանը հետաքրքրված էլ չէ երկաթուղու կառուցմամբ։ Ավելին՝ նա ընդգծում է, որ Ադրբեջանը չի օգտագործի Հայասատնի տարածքով երկաթուղով բեռների տեղափոխադրումը Թուրքիա՝ նշելով՝ ռելիեֆի անհարմարությունը, ժամանակի կորուստը։

Մասնագետը նորից է շեշտում՝ Հայաստնան այս պահին երկաթուղային տարանցման մեծ հնարավորություներ չունի, միակ տարբերակը, ըստ նրա, Իջևան-Ղազախ հատվածի երկաթգծի շահագործումն է, որը պետք է վերականգնվի, ահրաժեշտ ներդրումների մասին, սակայն, դեռ խոսք չկա։

«Միաժամանակ պետք է համապատասխան անվտանգության երաշխիքները լինեն։ Հակառակ դեպքում կստացվի, որ ադրբեջանցիները կօգտվեն, օրինակ, մեր ճանապարհներից, կգնան Նախիջևան կգան՝ բեռնատար լինի, ավտոմոբիլ լինի և այլն, բայց մենք չենք կարողանա ինչ-որ ձևով բեռներ տեղափոխել, կամ ուղևորային հոսքեր կազմակերպել Ադրբեջանի տարածքով», – ասաց տնտեսագետը։

Անուշ Մկրտչյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company