ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տնտեսական աճ խոստացողը պետք է տեսնի, թե ինչ է արել անցած տարիների ընթացքում․ Թադևոս Ավետիսյան

20 Օգոստոս 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրի տնտեսական թիրախներին և ստանձնած հանձնառությունների իրականացման հավանականությանը։

Արդեն իսկ կառավարության նախանշած թիրախի տեսանկյունից կա էական հետընթաց, որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշ ժամանակ առաջ նախորդ ծրագրով մինչև 2030 թվականը խոստանում էր երկնիշին մոտ տնտեսական աճ` 15 անգամ մեծացնելով ՀՆԱ–ն, բայց հիմա արդեն փաստացի կրճատել է իր թիրախը․ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Տնտեսական աճ խոստացողն առնվազն պետք է տեսնի, թե ինքն ինչ է արել անցած երեք ու կես տարիների ընթացքում։ Նա պարզապես հյուծել է տնտեսությունը, կարևորագույն տնտեսական ուղղություններից մեկը` ներդրումային ուղղությունը բացարձակապես ձախողված է, որովհետև երկրից շարունակվում է կապիտալի արտահոսքը, և 2020 թվականին ունեցել ենք 7,6 տոկոս տնտեսական անկում։ Համաշխարհային տնտեսությունն այժմ գրանցում է իրական աճ, մինչդեռ մեր երկրի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ունեցել է ընդամենը 5 տոկոս անվանական աճ այն դեպքում, երբ միջին գնաճը կազմել է 6 տոկոս, այսինքն` իրական ծավալները շարունակում են նվազել»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը հիշեցրեց նախկինում կառավարության տված մի քանի խոստումները, որոնք այդպես էլ չիրականացան։ Խոսքը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ծայրահեղ աղքատության վերացմանը, տնտեսությունն առաջանցիկ ներդրումներով ապահովելուն, մինչդեռ շարունակվող մտահոգիչ ցուցանիշը` գնաճը, ավելի է մեծանում, իսկ մարդկանց եկամուտները խիստ դանդաղ տեմպերով են ավելանում, նույնիսկ պաշտոնական թվերով միջին աշխատավարձն ընթացիկ տարվա յոթ ամիսներին աճել է ընդամենը 5,4 տոկոսով, բայց միաժամանակ սննդամթերիքի գներն աճել են ավելի քան երեք անգամ։

Ավետիսյանի համոզմամբ` Հայաստանն ընդհանուր առմամբ ունի ավելի բարձր տնտեսական աճի ներուժ, քան նշում է վարչապետը, սակայն կա առաջնային և կարևոր մի պայման, որպեսզի երկիրը ղեկավարեն ոչ թե պոպուլիզմով ու նեղ անձնական քաղաքական շահերով, ստով ու կեղծիքով առաջնորդվող անձինք, այլ իրապես ազգային շահերով տոգորված քաղաքական ուժերը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին կառավարության նիստում ներկայացրել է գործադիր մարմնի 2021-26 թվականների ծրագիրը։

Վարչապետի մատնանշմամբ` մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներից մեկն է լինելու ՀՆԱ–ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը 7 տոկոսի, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոսի հասցնելը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Հետընտրական գործընթացները Հայաստանում:

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները,

05 Հուլիս 2026
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմո

Պատմության լուսարձակ «Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախաց

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company