ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Բանկային բեսպրեդե՞լ… Ի՞նչ է սա

27 Օգոստոս 2021

Ներքաղաքական աղմուկը, որի մեջ ապրում ենք արդեն 3 տարուց ավելի, լռության ու անտարբերության է մատնել բազմաթիվ խնդիրներ, որոնք լրջագույն սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ եւ, ըստ էության, կարող են լավ նախադրյալ հանդիսանալ ՀՀ իշխանությունների վարած (ես կասեի՝ չվարած) տնտեսական քաղաքականությունը պայթեցնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի՝ խնդրահարույց իրավիճակներ ստեղծող կառույցներից մեկն էլ ՀՀ պետական բանկն է, որ կա՛մ չի կարողանում վերահսկել մյուս բանկերի աշխատանքը, կա՛մ ուղղակի կախվածության մեջ է այդ բանկերից եւ նրանց հետ համախորհուրդ՝ իրականացնում է դրսից թելադրվող բանկային քաղաքականություն: Խնդիրը, որի մասին կխոսենք ստորեւ, նոր չի ծագել, բայց եթե նախկինում քաղաքացիների բողոքից հետո այն որոշ չափով կարգավորվել է, ապա այս իշխանությունների օրոք բանկերին ազատություն է տրվել անելու այն, ինչը թելադրվում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների կողմից:

Այս հարցերի շուրջ «Հրապարակ» օրաթերթը զրուցել է ծնունդով Իրանից, արդեն 12 տարի ՀՀ քաղաքացի, իրանագետ Սարգիս Մկրտչյանի հետ, ով բոլորովին վերջերս առիթ է ունեցել համոզվելու, որ Հայաստանում գործող առանձին բանկեր, չունենալով, գուցեեւ ունենալով ՀՀ կենտրոնական բանկի հատուկ թույլտվությունն ու կարգավորումը, կրկին սկսել են խտրական վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

– Պարոն Մկրտչյան, օրերս մամուլով Ձեր անհանգստությունն էիք հայտնել բանկային համակարգում կրկին գլուխ բարձրացրած անընդունելի երեւույթի կապակցությամբ: Խոսքը որոշ բանկերի կողմից իրանահայ ՀՀ քաղաքացիներին բանկային քարտեր չտրամադրելու մասին է: Մի փոքր մանրամասնեք խնդիրը նաեւ մեր ընթերցողի համար:

– 2021թ. օգոստոսի 24-ին այցելել եմ Էվոկաբանկի գլխամաս, գումար ավանդ դրել եւ դիմել դոլարային Visa քարտ ստանալու համար։ Պատասխանել են, որ չեն կարող քարտ տրամադրել, որովհետեւ ծնունդով Իրանից եմ։ Անմիջապես չեղարկել եմ ավանդի հետ կապված գործարքը եւ գումարս հանել դրամատնից։ Էվոկաբանկը միակը չէ։ Կան նաեւ այլ դրամատներ, ինչպես Ամերիաբանկը, որոնք հստակ խտրական քաղաքականություն են վարում ծնունդով իրանցիների, այս պարագայում՝ իրանահայերի նկատմամբ։ Անձամբ ինձ համար նույն բանը պատահել է Ամերիաբանկում։ Ես ՀՀ քաղաքացի եմ։ Տեղյակ եմ, որ նույն վերաբերմունքը կա ՀՀ 10 տարվա հատուկ կեցության կարգավիճակ ունեցող իրանահայերի նկատմամբ։ Սա վիրավորական է։ Սա անարգանք է ՀՀ քաղաքացու անձնագրի նկատմամբ։ Այս պարագայում ստացվում է, որ Իրանում ծնված լինելը հանցագործություն է։

– Իսկ չե՞ք կարծում, որ խնդիրն ավելի գլոբալ է եւ կապ ունի Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա քաղաքացիների դեմ կիրառվող, այսպես կոչված, ֆինանսական պատժամիջոցների հետ:

– Այո, դա այդպես է։ Ուղղակի կապված է Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցների հետ։ Սակայն հարցը մի քանի հարթություն ունի։ Առաջին․ փաստորեն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցների իրականացմանը։ Այսինքն, Հայաստանը պայքարում է իր բարեկամ եւ սահմանակից Իրանի դեմ։ Այսինքն, Հայաստանը չի կարողանում ԱՄՆ-ին կամ որեւէ այլ պետության բացատրել, որ, ելնելով աշխարհաքաղաքական եւ պատմական իրողություններից, ՀՀ քաղաքացիների շահերից եւ այլն, չի կարող մաս կազմել հակաիրանական պայքարին։ Սա զավեշտալի է։ Երկրորդ․ կարո՞ղ եմ, արդյոք, ենթադրել, որ եթե վաղը ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր Հայաստանից պահանջի այս կամ այն վարքագիծը կիրառել Իրանում ծնվածների նկատմամբ՝ Հայաստանը դա կանի։ Իրավունք ունե՞մ այսպես մտածելու։ Երրորդ․ ԱՄՆ գաղթած ծնունդով իրանցիներն Ամերիկայի դրամատներից ստանում են քարտ։ Առանց դրա պարզապես չեն կարող ապրել ԱՄՆ-ում։ Հետեւաբար, ինչո՞ւ Հայաստանը չի հարցնում ԱՄՆ-ին՝ ինչո՞ւ եք քարտ տրամադրում այդ մարդկանց։ Չորրորդ․ եթե Իրանում ծնված լինելը խնդիր է, վտանգ է, ապա ինչո՞ւ են ինձ (եւ ինձ նման շատերին) տվել Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ստացվում է, որ Իրանում ծնված լինելը հանցագործություն է։ Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար դրամատնային քարտը ո՛չ էական է, ո՛չ էլ կարեւոր, որովհետեւ Հայաստանում դրա կարիքը չկա՝ նկատի ունենալով, որ դեռ շատ ու շատ գումարային գործողություններ կատարվում են կանխիկ։ Խնդիրը երեւույթն է, որը վիրավորական է եւ ինքնին խտրականության դրսեւորում։ Ես ապրում եմ իմ հայրենիքում եւ, փաստորեն, զրկվում եմ որոշ իրավունքներից։

– Անշուշտ, տրամաբանություն չկա այդ ամենի մեջ, եւ ակնհայտ է, որ Ձեր նշած դրամատները երկակի ստանդարտներ են կիրառում՝ մի կողմից ավանդներ ընդունելով Իրանում ծնված ՀՀ քաղաքացիներից, իսկ մյուս կողմից՝ բանկային գործարքների համար նրանց քարտ չտրամադրելով:

– Մեղմ ասած՝ «հարիֆի» տեղ են դրել։ Իրանում ծնվածի համար հաշիվ են բացում, նրանից, որպես ավանդ, գումարներ ներգրավում՝ 3-4 կամ մի քիչ ավել-պակաս տարեկան տոկոսադրույքով եւ նույն՝ այդ Իրանում ծնված ՀՀ քաղաքացու գումարը որպես վարկ 12-24 տոկոսով տրամադրում՝ ստանալով կարգին եկամուտ: Բայց երբ հարցը հասնում է քարտ տրամադրելուն, հիշում են, որ մարդը ծնունդով Իրանից է։ Իսկ հաճելի՞ է Իրանում ծնվածների գումարները որպես ավանդ ներգրավելը։ Ախորժաբե՞ր է։ Սա պարզապես ծիծաղելի է։

– Ո՞վ պետք է կարգավորի այդ խնդիրը՝ ՀՀ կառավարությո՞ւնը, ՀՀ Կենտրոնական բա՞նկը, կոռուպցիայի դեմ պայքարի նոր ստեղծվելիք մարմի՞նը, Ազգային անվտանգության ծառայությո՞ւնը, թե՞, ասենք, ՀՀ ժողովուրդը, որ, վարչապետի պնդմամբ, իշխանության գլխավոր կրողն է ու ամեն ինչ որոշողը:

– Միանշանակ՝ պետությունը, կառավարության ղեկին կանգնած անձը եւ կառավարությունը։ Սակայն այս իշխանությունն ո՛ւր՝ քաղաքացի կամ ոչ-քաղաքացի հայ մարդու իրավունքների պաշտպանությունն ո՛ւր։ Այս իշխանությունների եւ հայ մարդու շահերի մեջ սար ու ձորեր կան, այս իշխանությունն ո՛ւր, ազգային շահն ո՛ւր։ Եվ կրկնեմ, որ սա լոկ իմ անձի դեմ կատարված քայլ չէ, այլ վերաբերում է բարեկամ եւ դաշնակից պետության հետ մեր հարաբերություններին։ Այնպես որ, ստիպված ենք զինվել համբերությամբ եւ կամքով, որ խնդիրը շուտով կկարգավորվի:

Էդիկ Անդրեասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company