ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, վաղն Արցախում կլիներ. Լիլիթ Գալստյան

01 Սեպտեմբեր 2021

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում որևէ բառով չի անդրադարձել իր իշխանության գործողությունների, ինչպես նաև կայացրած որոշումների հետևանքով սեփական հայրենիքից զրկված, Արցախից տեղահանված ու սեփական հայրենիքում դպրոց հաճախելու իրավունքից զրկված արցախցիներին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետանքով Արցախի 75 տոկոսը, այդ թվում՝ 107 հանրակրթական, 17 նախադպրոցական հաստատություն հանձնվել է Ադրբեջանին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ Փաշինյանի ուղերձին և փաստին, որ արցախցիների մասին որևէ հիշատակում չկար, նշեց, որ արցախցի դպրոցականների մասին Փաշինյանը չի խոսել, նրա իշխանության ընդունած Կառավարության ծրագրում էլ Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկա, որովհետև գործող քաղաքական իշխանությունը եկել է իշխանության Արցախից ազատվելու նպատակով ու չի կրում իր գործողությունների պատասխանատվությունը։

«Դեռ 3 տարի առաջ իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իմացյալ երկիրը տարավ պարտության՝ սկսելով ու մինչև հիմա շարունակելով նվաստացման խաղաղության թեզը։ Նրանք հայ ժողովրդի մեջ սպանել են ապագա ունենալու հեռանկարը, ու դրա մասին է խոսում հայկական բնակավայրերը թուրքական անվանումներով կոչելը։ Այս ու այլ բաները խոսում են մի բանի մասին՝ սրանք եկել են իշխանության՝ հանձնառությամբ ծախելու մեր ազգային շահերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, ապա չէր ստացվի այնպես, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, 30-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա չի լինի Արցախում։

«Ոչինչ պատահական չի կատարվում։ Արցախ ինքը չի գնալու, Ազգային ժողովի նախագահն էլ չի գնալու։ Սա վկայում է այն բանի մասին, որ նրանք եկել էին իշխանության՝ Արցախից իրեն ձեռքերը լվանալու համար»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձի այն շեշտադրմանը, որ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ ռազմավարական նպատակ են հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը, Լիլիթ Գալստյանը նշեց, որ վերարտադրված իշխանության գործունեությանը նախորդող 3 տարիներն ապացուցում են, որ այս իշխանության համար չի կարող կրթությունն ազգային ապրելակերպ դառնալ։

«Չի կարող, որովհետև իշխանությունը կրթության և մշակույթի հարցում չունի զարգացման ռազմավարություն և այս երկու ոլորտներին էլ տալիս է կամայական լուծումներ, ինչը պատահական չէ, որովհետև հենց կրթությունն ու մշակույթն է սնուցում մեր ինքնությունը, ազգային տեսակն ու պահանջատիրությունը։ Ողնաշարից հարվածներ են հասցնում այդ ոլորտներին։ Այս իշխանության ընդունած հնգամյա ծրագրում անգամ ազգային բառը գործածված չէ, հետևապես, ինչպե՞ս պետք է նրանք կրթությունը դարձնեն ազգային ապրելակերպ»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ընդունած ծրագրում՝ ամբողջությամբ, իսկ կրթության ոլորտում՝ մասնավորապես, չկան ռազմավարական նշանակության ծրագրեր, չկան նաև տրված խոստումների չափելիությունն ապացուցող ցուցանիշներ, ինչն էլ վկայում է, որ ունենք ընդամենը կենացների մակարդակով գրված ծրագիր։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամի խոսքով՝ Կառավարության ընդունած ծրագիրը չունի մեր իրականությանը համարժեք բովանդակություն նաև այն պատճառով, որ գրվել է առանց ոլորտային մասնագետների հետ քննարկման։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Պանք Օթոմանէն Խանասոր, Սասնոյ ապստամբութիւններէն հայ-թաթարական կռիւներ, Սարդար

08 Դեկտեմբեր 2025
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դե

Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունն

08 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ մ

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ո

07 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company