ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում պաշտոնապես ազդարարվեց ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացումը

02 Սեպտեմբեր 2021

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ Ստեփանակերտում անցկացվեց ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացման պաշտոնական ընդունելություն, ինչի ընթացքում ներկայացվեցին Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթություններն ու Հայ դատի Արցախի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։

Պաշտոնական ընդունելությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների և ՀՀ խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը նշեց, որ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդը, համախորհուրդ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հետ, որոշեց Արցախում Հայ դատի գրասենյակի բացման միջոցառումը անցկացնել հենց այս պատմական օրը՝ մի կողմից արժևորելու անկախ պետականության 30 ամյա ընթացքն ու անկախության գործընթացի անշրջելիությունը, իսկ մյուս կողմից վերահաստատելու այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են մնալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Պաշտոնական ընդունելությանը ողջյունի խոսք էր հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ նկատելով որ 2020թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44 օրյա պատերազմի արհավիրքը և արդյունքը անշուշտ խոցեցին մեր ազգային արժանապատովությունը, բայց Դաշնակցության համար Արցախյան այս վերջին պատուհասը լոկ ժամանակավոր նահանջ է. Արցախահայությունը, ինչպէս նաև հայ ժողովուրդը առհասարակ, իր մէջ ունի բավարար ներուժ ձգտելու, որ ոտքի կանգնի Արցախը, ապրի անկախ ու հայատրոփ ոգով և յարատևորէն զարգանա մինչև վերամիավորումը մայր Հայաստանի հետ:

Անդրադառնալով նորահաստատ գրասենյակի առաքելությանը՝ Տեր-Խաչատուրյանը նշեց․ «Մեր գրասենյակի առաքելության մաս պետք է կազմի՝ Արցախի հարցով աշխատանք­ները խթանելու համար նյութերի և տեղեկությունների փոխանցումը, Արցախի համապատաս­խան մարմինների և կառույցների հետ առօրյա հարաբերությունը, Արցախ այցելու­թիւն­ների սատարումը, Հայ Դատի Կենրոնական գրասենյակի աջակցությամբ խորհրդաժողովների կազմակերպումը, Արցախի բարեկամների միջազգային ցանցի ընդլայնումը և առհասարակ Հայ Դատի աշխատանքների քարոզչությունը Արցախահայության շրջանում։ Այսպիսով Հայ Դատի Արցախի գրասենյակ գալիս է միանալու ՀՅԴ Բյուրոյի անմիջական վերահսկողության տակ գործող մեր կենտրոնական գրասենեակների ցանցին»։

Իր խոսքում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը բարի երթ է մաղթել ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակին՝ հույս հայտնելով, որ այն կկարողանա հասարակության կարող, առողջ ուժերը համախմբելով լուծում տալ համազգային հիմնական մարտահրավերներին:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ այսօր առկա են բազում մարտահրավերներ և խնդիրներ, բայց ամենաառաջնայինը անվտանգությունն է, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը և ստեղծված ծանր բարոյահոգեբանական վիճակի հաղթահարումը:

«ՀՅԴ իր ողջ աշխարասփյուռ կառույցով, ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ախտորոշել են այս հիմնական մարտահրավերները և պատրաստ են բոլոր կարողությունները ի սպաս դնել հայրենիքի փրկության և այս մարտահրավերները քայլ առ քայլ լուծելու ուղղությամբ»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

Ողջունելով գրասենյակի բացումը Ստեփանակերտում՝ Արցախի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը։

Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին՝ այդ համատեքստում կարևորելով Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու միջազգային ճանաչման գործընթացը

Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը խոսել է փոփոխվող քաղաքական իրավիճակի և ըստ այդմ Հայ դատի գրասենյակների ծավալած գործունեության մասին:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, Կիրո Մանոյանը նշել է, որ ՀՅԴ հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների Արցախի հարցով աշխատանքներն ունեն չորս ուղղություն: «Առաջինը Արցախի մարդասիրական օժանդակությանը միջազգային մասնակցություն ապահովելն է: Երկրորդը՝ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ճանաչումն է: Խոսքը միայն դատական գործերի, քաղաքական հայտարարությունների մասին չէ, այլ որ քաղաքական ուժերը իրենք ընկալեն, որ կատարվածը ագրեսիա էր: Երրորդը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցն է, ինչպես նախատեսված է Արցախի Սահմանադրությամբ: Եվ վերջին ուղղությունը Արցախի կարգավիճակի ճշտումն է կամ միջազգային ճանաչումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի կիրառման փաստի վրա: Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է մի քանի անգամ՝ սկսած 1991թ. դեկտեմբերի հանրաքվեից մինչև Սահամանդրության ընդունումը: Այս հիմնական ուղղությամբ է, որ ավելի քան 30 երկրների մեր կառույցներն աշխատում են»,- նշել է Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքները ղեկավարելու է Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահի պաշտոնակատար, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգի Պետրոսյանը։

Միջոցառման ընթացքում Արցախի ժողովրդին շնորհավորանքի և քաջալերանքի ուղերձներ են հղել Արցախի միջազգային բարեկամների “Pro Artsakh” ցանցի անդամ-օտարերկրյա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխարհի տասը երկրներից։ Կից ներկայացվում է նրանց անունները։

Ֆրենք Փալոուն- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ

Դավիթ Վալադաո- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ

Ադամ Շիֆ- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ

Անն Էշոու- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ

Ջիմ Կոստա- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ

Ջուդի Չու- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ

Ջեյմս Մըք Գովերն- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ

Կոնստանտին Զատուլին- Ռուսաստանի Դաշնությանն Պետական Դումայի պատգամավոր

Ֆաբիո Մասիմո Կաստալդո- Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ

Լուկաս Ֆուրլաս- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր

Սթելիոս Քիմպուրոփուլոս- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր

Էլենի Թեոխարուս- Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր 2009-2019թթ․

Քերոլայն Քոքս- Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ

Ժորժ Դալեման- Բելգիայի Դաշնային Խորհրդարանի պատգամավոր

Կառլ Վանլաուե- Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության շրջանակի նախագահ

Լեո Հուսաքուս- Կանադայի Սենատի անդամ

Հուգ Մըք Դերմոթ- Ավստրալիա Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ

Լիլյան Քեչիչյան- Ուրուգվայի Հանրապետության Սենատի անդամ

Սուսաննա Բերեյրա- ւրուգվայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր

Հարի Վան Բոմել- Նիդերլանդների Խորհրդարանի նախկին անդամ

Ագնեսա Մյուլդեր- Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company