ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թշնամին երկու ուղղություններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա.Իշխան Սաղաթելյան

07 Սեպտեմբեր 2021

Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, Արցախ չմեկնելը նաև հստակ վերաբերմունք էր Արցախի անկախությանը: Տարօրինակ է, որ Արցախում էլ որևէ լուրջ և էական միջոցառում կազմակերպված չէր՝ անկախության տոնին նվիրված։ Ըստ էության, սեպտեմբերի 2-ին գլխավոր իրադարձությունը Դաշնակցության գրասենյակի բացումն էր Ստեփանակերտում, որին ներկա էին Արցախի նախկին նախագահները, Արցախի ԱԳ նախարարը, որի ընթացքում նաև կարևոր քաղաքական ուղերձներ հնչեցին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Այսպիսով՝ սեպտեմբերի 2-ին Արցախի տոնում էր անկախության 30 ամյակը: Արցախի անկախության օրն առաջին անգամ նշվեց առանց որևէ տոնակատարության, ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցիչ չէր մեկնել Արցախ:

Իշխան Սաղաթելյանը pastinfo.am-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունը հետևողականորեն իր քայլերով, գործողություններով փորձում է ոչ միայն մոռացության տալ, այլ նաև հիմնավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել.

«Փորձում են հիմնավորել, թե Արցախի կորուստը բնական էր, այդպես էլ պետք է լիներ, փորձեցին նաև հիմնավորել, որ այդ տարածքներից շատերը «դժբախտ ու դժգույն էին», թե այլ ճանապարհ չկար, քան Արցախի մեծ մասը հանձնելը, որը մեզ համար անընդունելի է: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք կոնկրետ հարցադրումներ արեցինք իշխանությանը, մասնավորապես, պահանջում էինք, որպեսզի հայտարարեն, որ Շուշին և Հադրութը հայկական տարածքներ են և ժամանակավորապես բռնազավթված են թշնամու կողմից, ցավոք, այս պատասխանը մենք ևս չլսեցինք, այս իմաստով ամեն ինչ պարզ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը ևս կտոնի Անկախության հռչակման 30 ամյակը: Ինչպես ենք մենք նշելու Հայաստանի անկախության օրը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ պարտավոր ենք անկախության տոները պատշաճ մակարդակով նշել, քանի որ դրանք ժողովրդի ինքնագիտակցության մեջ պետականության և անկախության արժեքը կարևորելու լավ առիթ են.

«Դժբախտաբար, այսօր մեր պետականությունը վտանգի տակ է, թշնամին երկու ուղղություններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այս իշխանության վարած քաղաքականությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, ավելին՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, գործող իշխանության ձախողման և անկարողության արդյունք է: Մենք կարևոր խնդիր ունենք արժևորելու անկախությանը նվիրված տոները»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ դրանք նաև լավ առիթ են ճիշտ քաղաքական ուղերձներ հղելու առումով:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ընդդիմությունը քննարկում է անկախության օրվան նվիրված միջոցառումներ իրականացնել, բայց դեռ վերջնական որոշում սրա վերաբերյալ չունեն:

Ընդդիմության խորհրդարանական լծակները իշխանության ոչ հայանպաստ քայլերը կանխելու առումով այդպես էլ արդյունք չտվեցին:Իշխանությունը շարունակում է միանձնյա օրենքի նախագծեր բերել, որոնք առնչություն չունեն հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը և ընդունել այդ նախագծերը:

Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, այս պարագայում արդյո՞ք ընդդիմությունը դիտարկում է փողոցային պայքարին անցնելու տարբերակը, ինչին ի պատասխան վստահեցրեց, թե փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն ընդդիմության օրակարգում.

«Մենք առաջին օրվանից ենք ասել, որ փողոցային պայքարից չենք հրաժարվելու, պետք է նախապատրաստվել, կազմակերպվել, դրա անհրաժեշտությունը տեսնում ենք: Մենք ասել ենք, որ խորհրդարանի մանդատներն ընդամենը լրացուցիչ հնարավորություն և գործիքներ են: Չնայած բոլոր դժվարություններին՝ ես կարծում եմ, որ այս ընթացքում մենք մեր հասանելիքը խորհրդարանում արել ենք,առաջիկայում տարբեր ձևերով և գործիքակազմով կօգտվենք այդ հնարավորություններից, բայց փողոցային պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն: Այն գործընթացում, որով մենք խորհրդարանում քաղաքական մեծամասնության հակահայ քայլերը չկարողանանք կանխել, պետք է մասնակից դարձնենք մեր հասարակությանը և այդ ճանապարհով փորձենք խնդիրը լուծել»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company