ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՏԻՄ-երում իշխանություն ունենալու իրենց շանսը համամասնական ընտրակարգն է, դրա համար էլ խոշորացում են սկսում. Կյուրեղյան

09 Սեպտեմբեր 2021

Կառավարությունը հասկացավ, որ ՏԻՄ-երում իշխանություն ձեռք բերելու համար իրենց միակ շանսը համամասնական ընտրակարգն է եւ լայն թափով առաջ է տանում խոշորացման գործընթացը՝ առանց հետեւելու օրենսդրական, սահմանադրական հստակ դրված պահանջներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում չունեն համապատասխան թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել, առավել եւս մեծամասնական ընտրակարգով չէին կարող միեւնույն համայնքում ունենալ համապատասխան քանակությամբ իրենց սրտի ուզած ավագանու անդամներ։ Իսկ եթե ավագանին ուժեղ է, համայնքի ղեկավարը պետք է ընդամենը դառնա ավագանու որոշումներն իրականացնող մարմին։ Կարծում եմ՝ նրանց նպատակը համամասնական ընտրակարգով ընտրություններով ՏԻՄ-երում իրենց սրտի ուզած իշխանական ներկայացուցիչների ներկայությունն ապահովելն է։ Մեծամասնական ընտրակարգով իրենք շանս չունեն ավագանու այնքան անդամ անցկացնեն, որ կարողանան ավագանու կազմում որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, համամասնական ընտրակարգն ամենանախընտրելին է, որովհետեւ մարդիկ ոչ միայն առաջին անձ այս դեպքում չեն ընտրի, այլ կընտրեն ՔՊ, Նիկոլ»,- ասաց պատգամավորը։

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը. նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջում:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից եւ 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է միավորվել։

Արմենուհի Կյուրեղյանը դեմ չէ խոշորացմանը, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը պետք է գնար իր տրամաբանությամբ:

«2016 թվականին այդ գործընթացը սկսվեց Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում, դա պիլոտային ծրագիր էր, պետք է մի փուլ ավարտվեր ու հասկանային՝ ինչ դրական արդյունքներ բերեց, որոնք էին բացասական հետեւանքները, օրենսդրական ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, որպեսզի կարգավորվի այդ գործընթացը։

Սահմանադրության 190-րդ հոդվածը հստակ ասում է, որ «հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել եւ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Իսկ համայնքի կարծիքը լսել կարող ենք տեղական հանրաքվեի միջոցով, որն ամենաարդյունավետն է։ 2016 թվականին նման հանրաքվե իրականացվեց, թեկուզ օրենքով գրված է, որ տեղական հանրաքվեն ունի խորհրդատվական կարծիք, բայց, միեւնույն է, պետք է լսել համայնքի կարծիքը, հասկանալ՝ համայնքի շահը այդ կոնտեքստում որն է։ Այս իշխանություններն ասում են, որ բացի տեղական հանրաքվեից կարելի է նաեւ կազմակերպել լսումներ, բայց, միեւնույն ժամանակ, 2019 թվականին նրանք օրենքի փոփոխությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու սուբյեկտներից, որոնք նախկինում բնակչությունը, ավագանու 1/3–ը եւ համայնքի ղեկավարն էին, համայնքի ղեկավարից եւ ավագանու 1/3-ից վերցրին այդ նախաձեռնողականության հնարավորությունը եւ թողեցին միայն նախաձեռնող խմբին եւ 20% ստորագրահավաքով տեղական հանրաքվե պահանջելուն։ Բացի այդ, եթե ֆինանսական միջոցներ չեն ապահովվում, կրկին մերժվում է հանրաքվեի անցկացումը։ Սրանք աբսուրդ որոշումներ են եւ նրանք այսպես խախտում են նաեւ տեղական ինքնակառավարման երեւույթը»,- նկատեց պատգամավորը։

Ըստ Կյուրեղյանի՝ տեղական հանրաքվեի մեխանիզմը հիմա չի աշխատում, որովհետեւ համայնքը հանրաքվե չի կազմակերպում, իսկ նախաձեռնող խմբին հնարավորություն են տալիս տեղական հանրաքվեի անցկացման առաջարկ անել, եթե նրանք դիմեն համայնքի ավագանուն եւ նրանք գտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հանրաքվե անցկացնելու համար։

«Բայց մենք շատ լավ գիտենք, որ բոլոր համայնքներում բյուջեներն այնքան քիչ են, որ նրանք ի սկզբանե չունեին նախատեսված նման ֆինանսական միջոցներ, հետեւաբար, այդ դիմումը մերժվում է։ Մի քանի համայնքների ղեկավարներ դիմել էին Սահմանադրական դատարան, որը վճռել է՝ տեղական հանրաքվեն չֆինանսավորելը Սահմանադրությանը հակասող է. եթե համայնքը չունի այդ միջոցները, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ապահովել։ Իսկ հանրային լսումներ կազմակերպելու համար ասում են՝ թող կազմակերպեն ու համայնքի ղեկավարները հանդես գան զեկուցումով, բայց ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու այդ հանրային լսումը, ո՞վ է հրավիրված լինելու, ինչքանո՞վ է հանրային լսման ժամանակ իրապես վերհանվելու համայնքի բնակիչների հանրային շահը, շատ կասկածելի է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մինչեւ հիմա հանրային լսումների կազմակերպման մեխանիզմներին. իրենք իրենց աշխատակիցներով, ծանոթ-բարեկամներով կազմակերպում են բյուջեների նախագծերի քննարկման հանրային լսումներ, տարեկան աշխատանքային պլանների նախագծերի մշակումներ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ Սահմանադրական դատարան կդիմեն խոշորացման գործընթացի հետ կապված, քանի որ նա Սահմանադրության 190-րդ հոդվածի պահպանման հետ խնդիր է տեսնում։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, ինչը, ըստ նրա, ընդլայնում է քաղաքացիների վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի՝ խոշորացման պիլոտային ծրագիրն ավարտվել է 2021 թվականի փետրվարին, եւ կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացներ դրա առավելությունների, թերությունների մասին։

«Իհարկե, դրական բաներ կան խոշորացման մեջ. օրինակ՝ տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականցրել։ Այս իշխանությունները հպարտորեն նշում են սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մոռանալով, որ այդ գաղափարը պիլոտային ծրագրի շրջանակներում է, իրենց հեղինակային աշխատանքը չի։ Փաստացի այն ինչ լավ է, նախկինների ծրագրի շարունակությունն է։ Իրոք, այդ սուբվենցիոն ծրագրերով համայնքները բավականին բարեհաջող գործեր են արել, բայց, միեւնույն ժամանակ, նոր խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ազգային փոքրամասնություններով համայնքներում պնդում են, որ պետություն չունեն, եւ իրենց համայնքները պետության նման սրբություն են, եւ աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց ազգակիցները օգնում են իրենց, իսկ հիմա ասում են՝ խոշորացման պարագայում ինչպե՞ս է կազմակերպվելու այդ կապը, օգնությունը եւ այլն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company