Ադրբեջանցիները նպատակ ունեն ստիպել ՀՀ-ին ընդունել կապիտուլյացիոն երկրորդ պայմանագիրը. Բագրատ Եսայան
13 Սեպտեմբեր 2021
Մենք ասում էինք, որ Նիկոլը դավաճան է, գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել նոյեմբերի 9-ին, հետագայում դա զարգացվել է 2021-ի հունվարի 11-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեից Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ որոշակի գումար գանձում:
«Կարող եք կարդալ հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետը, որտեղ հստակ գրվում է, որ կոմունիկացիաների, ավրոճանապարհների այն հատվածները, որոնք անցնում են Ադրբեջանի կամ Հայաստանի սահմանների ներսում, ռեժիմը սահմանում են այդ երկրները: Նոյեմբերի 9-ին, չնայած հայտարարությանը, որզ որքը կանգնում է այն կետում, որտեղ գտնվում է հայտարարությունը ստորագրելու պահին, այդ կետը չի պահել, բանավոր պայմանավորվածության համաձայն զորքին հրաման է տրվել նահանջել մինչեւ ԽՍՀՄ-ի ժամանակված Հայաստանի վարչական սահմանը: Այն ժամանակ պետական սահման չի եղել եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե որն էր Հայաստանի պետական սահմանը: Անկախացման պահին այդպիսի սահման չի եղել: Դրանից հետո, երբ արդեն ադրբեջանցի զինվորները կանգնեցին ստրատեգիական բարձունքների վրա, կանգնեցին ճանապարհի մյուս կողմում, դրանից հետո արդեն հունվարի 11-ին կնքվում է այս համաձայնությունը, որտեղ շարունակվում է այս գիծը»,-ասաց նա:
Բագարտ Եսայանի խոսքով, դրանից հետո արվում է հողատուի մյուս հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ, որ հայկական բնակավայրերի անունների փոխարեն սկսեց օգտագործել ադրբեջանական անուններ: «Սրանք հետեւողական քայլեր են. Ալիեւի հետ ձեռք ձեռքի տված հետեւողականորեն նա սահմանում է, որ այդ ճանապարհն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողության եւ Ադրբեջանն է որոշում այն ռեժիմը, որով այդ ճանապարհով պետք է անցնեն: Հայկական բեռնատարների համար դեռեւս ռեժիմ չի սահմանվել, բայց քանի որ իրենք նպատակ ունեն ստիպել Հայաստանին ընդունել կապիտուլյացիոն երկրորդ պայմանագիրը, նրանք փորձում են խափանել Հայաստան-Իրան հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունը, դրա փոխարեն պարտադրելով բացել Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանները: Սա նոր ծրագիր չէ: Սա հողատուների ավագ սերնդի գծած, պլանավորած ճանապարհն է»,-ասաց նա:
Մեղրին տալիս էին 1997 թվականին՝ առաջին նախագահի օրոք. նշեց Բագրատ Եսայանը:
«Այդ ծրագիրը, որ գծվել էր 1997-ին, հաջողացրեցին իրականացնել 2018-ին՝ հողատուների եւ բարոյական որեւէ արժեքից զուրկ անհայրենիք զանգվածին իշխանության բերելով: 1998 թվականին այդ չարքի հրաժարականից հետո, ով մեր երկիրը ղեկավարեց 8 տարի, Վազգեն Սարգսյանը ՀՀՇ-ական շրջանակներում համարվում էր թիվ մեկ դավաճանը, որը դավաճանեց Լեւոնին, դավաճանեց ՀՀՇ-ի գործին: Առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու, երկրորդ շահագրգիռը, իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիներն էին»,-ասաց նա:
Բագրատ Եսայանի խոսքով, իշխանությունը ունի հստակ ծրագիր, ըստ որի մենք չունենք Արցախ, որ այդ ճանապարհը Ադրբեջանինն է, այդ գյուղերը ադրբեջանական են: «Նրանք հետեւողականորեն տանում են այն գիծը, որ մենք պետք է ՀՀ անկխությունը պատկերացնենք 29,8 հազար քառակոսւի կլիոմտերի սահմաններում: Սա է իրենց իդեալը»,-ընդգծեց նա:
