ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության. Իշխան Սաղաթելյան

14 Սեպտեմբեր 2021

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության: Այս մասին Աժ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Անցած շաբաթ լրացավ Արցախի Հանրապետության 30-րդ հոբելյանը։

Արցախի Հանրապետությունը՝ թեկուզ վիրավոր, թեկուզ խոցված ու տարածքի մեծագույն մասը կորցրած, բայց գոյություն ունի, և, չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։ Հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ո՛չ բանակցային գործընթացն առաջնորդելու բացառիկ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, ո՛չ էլ որևէ միջազգային կազմակերպություն։

Եվ ահա այս պայմաններում քննարկվում է Հայաստանի ապաշրջափակման,Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը:

Դատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից և իրենց գործունեության փաստացի արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում մենք ունենալու ենք նոր կորուստներ՝ ապաշրջափակման փոխարեն ունենալու ենք ավելի խոր շրջափակում, դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ունենալու ենք տարածքային նոր կորուստներ, իսկ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պարզունակ մտադրությամբ վերջականապես կորցնելու ենք Արցախը:

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը պարզ է և հստակ. նրանք փորձում են պատերազմով ձեռք բերած առավելությունները ամրագրել դե յուրե՝ այդպիսով հարցականի տակ դնելով Հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու, զարգանալու, իր ինքնությունը պահելու և, առհասարակ, պետականության ունենալու հարցը:

Նման պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մեզ պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը։ Այսքանից հետո գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնապետի ցինիկ պահանջներին։

Փաստորեն, թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քայլերի ու գործողությունների իշխանական ընկալումն այդպիսին էր։

Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք դեմ չենք խաղաղությանը, խաղաղության ձգտումը մեր գլխավոր նպատակներից մեկն է, բայց տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։ Խաղաղությունը պետք է նվաճվի, հակառակ դեպքում թշնամու կողմից նվիրված խաղաղությունը նոր կորուստների, նոր հայրենազրկման, նոր դժբախտությունների բացահայտ թակարդ է։

Ստեղծված իրավիճակում հապաղումը, Արցախի իրավունքներից, արդար պայքարից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ և առանց աճպարարության հայտարարել Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, իհարկե, եթե այլ թաքնված նպատակներ չունի.

– Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան միջազգային հանրության կողմից պետք է որակվի որպես ագրեսիա՝ այդ եզրույթի ամբողջ իրավաքաղաքական գնահատմամբ,

– արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի,

– Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերումը, պատերազմում միջազգային ահաբեկչական միավորումների մասնակցության վերաբերյալ միջազգային իրավաքաղաքական գործընթացի մեկնարկումը, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությունը պետք է միջազգայնանան՝ դառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն և միջազգային քննարկման առարկա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը կենսական անհրաժեշտություն է։ Այս շրջանակում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հերթական անհեռանկար փորձերը կարող են հարվածել բանակցային գործընթացի մեկնարկին՝ միջնորդ համանախագահության շրջանակում։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի ճակատագիրը կախված չէ (ինչպես փորձում են ձեզ համոզել) միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից, Արցախի և, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Բոլորը թող իմանան՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը,Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը:

Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մյուս շրջանները միմիայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»:

https://youtu.be/4wIC1sXwjok

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company