ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետությունը ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ է. բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները

16 Սեպտեմբեր 2021

Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,2 տոկոս աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով: Զուգահեռ՝ տնտեսության պատասխանատուները շարունակում են պնդել, որ ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է, արտաքին ու ներքին ներդրումների հոսք կա: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը անդրադարձել է վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով նաև տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող անվտանգային խնդիրները:

Անդրադառնալով նախ ներկայացվող ցուցանիշներին՝ Ա. Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց. «Եթե գործ ունենք սովորական ընթացիկ պրոցեսների գնահատականների հետ, ընդունված է համադրելի ժամանակաշրջանների ցուցանիշներն իրար հետ համադրելով՝ կատարել եզրակացություններ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում, տվյալ դեպքում՝ 7 ամսում, երկիրը գտնվում էր տոտալ լոքդաունի մեջ, կիրառվում էին տնտեսական սահմանափակումներ: Այսինքն, համեմատել զրոյի հետ՝ մի տեսակ անհարմար բան է ստացվում: Տնտեսական ակտիվության աճն առնվազն 2-4 տոկոսային կետով ավելի պակաս է, քան մինչև իշխանափոխությունը: Տնտեսությունն, ինչպես բազմիցս կրկնել եմ, իներցիոն բնույթ ունի: Իշխանությունների այն պնդումները, թե անցած տարվա կորուստները վերադարձվել են, իրականությանը չեն համապատասխանում: Չի կարելի վերցնել երկու թիվ, կողք կողքի դնել և գլուխ գովել, թե իբր հաջողություն ենք գրանցել: Պետական պարտքի անհասկանալի աճն այս 7 ամսվա ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար է կազմել՝ հասնելով 9 մլրդ դոլարի: Գնաճի տեմպերը, հատկապես առաջնային սպառման ենթակա ապրանքների աճը, ուղիղ ազդեցություն ունեն մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Պետական պարտքի կառավարումն արդեն դուրս է կառավարելի վիճակից, վաղուց գերազանցված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՆԱպարտք հարաբերակցության 60 տոկոսի շեմը: Եթե գրված թվերն իրենց հետևում իրական արդյունք չունեն, ապա այսպիսի պնդումները պարզ պոպուլիզմ են»: Տնտեսության վերականգնման մասին պնդումներն Արմեն Գրիգորյանը նաև անլուրջ է համարում:

«Տնտեսության վերականգնման համար մի քանի կարևոր նախադրյալներ են անհրաժեշտ, մասնավորապես կայունություն, անվտանգություն, հստակեցված խաղի կանոններ, որոնք պետք է հիմնավորված լինեն հաշվարկներով, ուղղություններով, առաջնահերթություններով և իրականացնողներով: Տնտեսության վերականգնում եզրույթն արդեն անլուրջ է, պետությունը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ, օր օրի կյանքը թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում գնաճին համապատասխան, առկա է նաև գործազրկության բարձր մակարդակ: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել աղքատության ծանր բեռը: Այս ամենը կա՛մ տեսնում ենք, կա՛մ ոչ: Իշխանության շատ ներկայացուցիչների որ լսենք, ներդրումները հորդում են, իսկ թե որտեղ, որ ուղղություններով և ինչպիսի չափելի արդյունքներ պետք է սպասել, նույնպես հստակություն չկա: Պետությունը գտնվում է հետպատերազմական վիճակում, ամեն օր ի հայտ են գալիս սահմանային նոր սպառնալիքներ, իրավիճակի սրումներ, ներքաղաքական կյանքը բավականին սրված է, իսկ այս դեպքում ներդրում անող միջին վիճակագրական անձը հաշվարկներ է անում, թե երբ հետգնում կանի»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածները լուրջ խնդիրներ են, որոնք հաշվի առնելով՝ կարող ենք ներդրումային միջավայրի ոչ այնքան գայթակղիչ լինելու մասին եզրակացություններ անել:

Ինչ վերաբերում է այս ֆոնին կառավարության 5-ամյա ծրագրում ներառված ակնկալիքներին ու դրանց իրատեսականությանը, Արմեն Գրիգորյանը նկատեց. «Եթե հաշվի առնենք, որ այս հնգամյա ծրագիրը վերջին երեք տարում թվով երրորդն է, ապա իրատեսական լինելու հանգամանքն արդեն պարզ է: Իշխանության ներկայացուցիչները մինչև 2050 թվականի հետ կապված հրապարակումներ ունեին: Կարելի է գրել շատ գեղեցիկ ծրագրեր, բայց որոշակի շեշտադրումներ շարադրելն այլ բան է, բոլորովին այլ են իրական կյանքն ու մարդկանց սպասումները: Կառավարության ծրագրերի և իրականության մեջ օրգանական կապ չկա: Իհարկե, տնտեսական վիճակն ուղիղ կապ ունի նաև երկրի անվտանգության բաղադրիչի հետ: Կապիտալը կանխատեսելիություն, չափելիություն և երկարաժամկետ շահութաբերության մակարդակի հետևից է գնում, ու այդ ճանապարհն անցնում է բացառապես անվտանգ երկրներում: ՀՆԱ-ի մեկ տոկոս աճն իրենից ենթադրում է մոտավորապես 10 մլրդ հարկային մուտքեր: Մեր պետությանը կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Մենք պետք է արտաքին և ներքին տնտեսական անվտանգության քաղաքականություն վարենք: Տնտեսական անվտանգությունը նույնպես հայեցակարգային հիմքերի վրա պետք է դրվի»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն պնդումներին, թե տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, Ա. Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Կառավարության ներկայացուցիչները, տարածաշրջանային կոմունիկացիաների շրջափակում ասելով, հավանաբար, հասկանում են, թե ՀՀ-ն ճանապարհ կտա թշնամուն, իսկ թշնամին՝ ՀՀ-ին: Ես տարածաշրջանային ենթակառուցվածքների և կոմունիկացիաների ապաբլոկավորում ասելով՝ հասկանում եմ, որ պետք են ամբողջական լուծումներ: Օրինակ՝ ՀՀ-ն Վրաստանի սահմանով Աբխազիայով երկաթգիծ ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

Գիտենք, որ այդ հատվածում երկաթգիծ համարյա թե չկա, կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, ո՞վ է ֆինանսավորելու, կամ, առհասարակ, տարածաշրջանի կոմունիկացիաների հարց ասելով՝ ինչպիսի՞ աշխարհագրություն են պատկերացնում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ թշնամի պետությունը խոսում է Սյունիքից, ինչ-որ միջանցքներից, զավթել է Գորիս-Կապան ճանապարհը, ընդ որում՝ այն ճանապարհը, որի 12 կմ-ն ՏԿԵ նախարարությունը 2020-ին վերանորոգել էր: Թուրքիայի և Ադրբեջանի առաջ մեր տնտեսությունը բացելով՝ կարճ ժամանակահատվածում կունենանք ավելի ծանր տնտեսական ճգնաժամ, քան երբևէ: Թուրքիայի քաղաքականության մեջ գոյություն չունի տնտեսապես զարգացած Հայաստան, այլ հակառակը՝ կա թուլացած, քայքայված և ապրելու համար ոչ պիտանի տարածքի վերածելու նպատակ»,-շեշտեց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, թուրքական ապրանքին փոխարինող երկրների ապրանքներ գտնելու բավարար ժամանակ ունեինք. «Պետությունն այստեղ անելիք ուներ, և նորից ոչ մի էական գործողություն չարվեց: Տնտեսության պատասխանատուներից հնչում են շատ վտանգավոր մեսիջներ, օրինակ՝ գյուղացին չպետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: Իսկ ինչո՞վ պետք է զբաղվի: Չի զբաղվի, եթե այս կուրսն առաջ տանեն, ադրբեջանական գյուղմթերքը բերեն, լցնեն, Հայաստանի շուկաները զավթեն, իսկ Արարատյան դաշտավայրի հողերը դառնան ջրի գին: Մինչդեռ պետք է գյուղատնտեսությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ աշխատող հայ մարդն ինքն իրեն ապահովի բարեկեցիկ կյանքով: Սրա համար կոնցեպտուալ լուծումներ են պետք:

Ճանապարհների ապաբլոկավորումը քաղաքական ուղիղ իմաստ ունի, որը կապված է Արցախի ճակատագրի հետ: 1994 թվականին Ադրբեջանն ու Թուրքիան փակել էին ճանապարհները, քանի որ համաձայն չէին Արցախյան պատերազմում պարտության հետ: Հիմա եթե կառավարությունն ուզում է բացել այդ ճանապարհները, կարո՞ղ ենք ենթադրել, որ համաձայն են, օրինակ՝ Հադրութի և Շուշիի կորստի հետ: Իսկ հայ ազգը համաձա՞յն է: Պետության անվտանգային, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և, առհասարակ, բոլոր ոլորտների զարգացման համար խոչընդոտ են այս իշխանությունները, որոնցից պետք է ազատվել»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company