ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գորիս- Կապան ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով՝ մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը. տնտեսագետներն արձագանքում են

16 Սեպտեմբեր 2021

Այսօր հայտնի դարձավ, որ Գորիս- Կապան ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։

Նկատենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am–ի հետ զրույցում վստահեցրեց՝ իրավիճակի երկարաժամկետ լուծումը «Հյուսիս-Հարավի» լիարժեք կառուցումն է:

«Հայաստան-Իրան ճանապարհը երեսուն տարիների ընթացքում մշտապես բաց է եղել. մենք երբեք խնդիր չենք ունեցել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցում՝ հաշվի առնելով նաև այն, որ ինչպես 90-ականներին, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իրանը եղել է մեր ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հիմնական ուղղությունը, քանի որ Վրաստանն ինչպես 1990-ականներին, այնպես էլ վերջին պատերազմի ժամանակ փակել էր ռազմական նշանակության զենք-զինամթերքի մատակարարումը դեպի Հայաստան:

Մենք այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով, ըստ էության, մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը»:

Տնտեագետը հիշեցնում է, որ Իրանի հետ ունենք տարեկան շուրջ 410 միլիոն դոլարի շրջանառություն. 320 միլիոն դոլարի ներկրում, 90 միլոն դոլարի արտահանում, իսկ այս ճանապարհի առանց խնդիրների շահագործման խաթարումը հարվածի տակ է դնում փոխադարձ տնտեսական հարաբերությունները.

«Արտահանում ենք հիմնականում էլեկտրաէներգիա, ինչը կախված չէ այդ ճանապարհից, սակայն ներկրվող ապրանքների դեպքում՝ ապրանքների 80 տոկոսը փոխադրվում է այդ ճանապահով: Նշեմ, որ փոխադրվում են ոչ միայն Իրանից ներկրվող ապրանքներ կամ դեպի Իրան արտահանվող ապրանքներ, այլ ասիական երկրներ, Արաբական Էմիրություններ և այլն: Այդ ճանապարհն ապահովում է մեր բեռնափոխադրումների մոտ 30 տոկոսը»:

Տնտեսագետը չի բացառում, որ ադրբեջանական սադրանքները մի օր կթիրախավորեն նաև հայկական բեռնատարները:

Թե որո՞նք են լինելու տնտեսական կոնկրետ հետևանքները, և թե ի՞նչ լուծումներ է տեսնում այս իրավիճակում՝ հարցերին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանն ասաց.

«Մենք պետք է հասկանանք, որ եթե իրանական բեռնատարների նկատմամբ կիրառվելու է կրկնակի հարկում (այսինքն՝ բեռանփոխադրողները, մտնելով ՀՀ սահման, վճարում են ճանապարհային հարկ, ևս մեկ անգամ էլ Ադրբեջանի այդ 21 կիլոմետրանոց վերահսկողության տակ գտնվող հատված մտնելու համար են վճարում), բնականաբար, տրանսպորտային ծախսերը թանկանալու են: Նրանք վերանայելու են բեռնափոխադրման ծախսերը և դրանով պայմանավորված՝ ներկրվող ապրանքների գները թանկանալու են: Սա շղթա է, որը տեղի է ունենալու ուշ թե շուտ:

Այս իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ լուծումը կլինի «Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը, բայց այս ճանապարհի կառուցման համար լուրջ աշխատանքներ և ռեսուրսներ են պետք. հայկական կողմը, ցավոք, չունի կարողություններ նման խոշորածավալ նախագիծ իրականացնելու համար»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս իրավիճակին արձագանքելով՝ նկատեց. «Այս իշխանությունները համոզված են, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտը պետք է գտնվի թուրքերի ձեռքում, և դրանով պայմանավորված՝ տեղի են ունեցել թե՛ նոյեմբերի 9-ը, թե՛ հունվարի 11-ը և այլն: Երկիրը հանձնված է, և Թուրքիան աստիճանաբար պետք է իր ազդեցությունը մեծացնի»:

Տնտեսագետը թեև շեշտում է, որ տեղի ունեցողը հարվածելու է Իրանին, սակայն կարծում է՝ իրանական արձագանքը կուշանա.

«ԻԻՀ-ն այս պահին դեռևս կսպասի իր անհանգստությունն արտահայտելու ձևեր գտնելուն, քանի որ, եթե այս տարածքը կոչվում է ՀՀ տարածք, դրա վերաբերյալ նախ Հայաստանը պետք է ձայն հանի, իսկ Հայաստանը մինչև հիմա լռում է: Իսկ թե ինչու՝ որովհետև դրանք արդեն հանձնված են թշնամուն:

Բոլոր պարագաներում այստեղ հետին հարց են մնում տնտեսական հարաբերությունները. ի՞նչ տնտեսական հարաբերություններ, եթե քո երկրում բոլոր հարաբերությունները կարգավորում է մի այլ երկիր՝ թշնամի երկիրը: Այս պայմանների պարագայում չխոսենք նաև գնաճի մասին, ինչը, բնականաբար, անխուսափելի է»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ԵՄ դիվանագիտութ

16 Դեկտեմբեր 2025
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company