Թուրքն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը, իսկ մենք կարծես դրա հետ համակերպվել ենք․ Արթուր Խաչատրյան
18 Սեպտեմբեր 2021
Կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին, անկախության տոնի առթիվ համերգը չեղարկելու պահանջով:
Պետք է հասկանանք ինչ է կատարվում, այս իշխանություններն ինչ են պատրաստվում անել երկրի հետ։ Քայլ առ քայլ մենք կորցնում ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր տարածքները, թուրքն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը, իսկ մենք կարծես թե արդեն դրա հետ համակերպվել ենք։ Փոխարեն ուժերն ուղղեն սահմանների վրա, ուժերն ուղղում են զոհվածների հարազատների վրա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ակցիային մասնակցում են զոհվածների հարազատներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
