Համայնքների խոշորացումով քաղաքական խնդիր են լուծում, թերություններով լի փաթեթ է․ Արծվիկ Մինասյան
22 Սեպտեմբեր 2021
Մինչ օրենսդիրում ընթանում էին վարչատարածքային փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների ներկայացրած` համայնքների խոշորացման ծրագիրը լուրջ փոփոխություն եւ առավելություն չի տալիս, այս քայլով ընդամենը քաղաքական խնդիր լուծելու փորձ է արվում։
«ՏԻՄ ոլորտում Հայաստանն ունի բավականին լրջագույն խնդիրներ։ Համադրումը՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, չափազանց կարեւոր է։ Այն, ինչ ներկայացվում է այս կառավարության կողմից, թերություններով լի փաթեթ է։ Թեեւ նախկինում խոշորացման փորձնական ծրագրեր արվել են, բայց հանրությանը այդպես էլ չի ներկայացվել, թե ինչ դրական քայլեր են արվել խոշորացումների արդյունքում։ Ի՞նչ է եղել՝ բնակչության բարեկեցությո՞ւնն է բարձրացվել, բնակչության` վաստակելու հնարավորություննե՞րն են ընդլայնվել, կառավարման արդյունավետությո՞ւնն է մեծացել, թե՞ կոռուպցիոն ռիսկերն են նվազել, չեն ներկայացվել դրանք»,- ասաց Մինասյանը։
Լիանա Սարգսյան
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/x92tsFGh7G4
