«Հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին» գաղափարով Փաշինյանը փորձում է շատ վտանգավոր ուղերձ քողարկել
22 Սեպտեմբեր 2021
Բանակն է եղել մեր անկախության և տարածքային ամբողջականության պահապանը, միակ երաշխիքը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ սկսեց բանակը վարկաբեկելով, զինվորական ծառայությունը դարձնելով ավելի կարճ և ասել, որ զինվորները սոված են եղել, մայկա, տռուսիկ չեն ունեցել և այլն: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն կարծիքին, որ այսօր վարչապետ Փաշինյանը ցանկանում է երկիրն ու բանակը դարձնել անկարողունակ:
«Իրենց արածը բանակը թիրախավորելու խորը քաղաքականություն է, որի նպատակն է բանակը վարկաբեկել, որ մարդիկ չցանկանան իրենց զավակները գնան բանակ ծառայելու»:
Մանրամասները՝ տեսանյութում
