ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կպարզվի, որ ձախողման համար պատասխանատուն մի քիչ COVID-ն է, մի քիչ պատերազմի հետևանքն է, մնացած մասն էլ՝ նախկիններն են

29 Սեպտեմբեր 2021

Հայրենի կառավարությունը սեպտեմբերի 27-ին խորհրդարան ներկայացրեց 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը: ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են համավարակի և 44-օրյա պատերազմի բացասական տնտեսական հետևանքները, արձանագրվել է պետական բյուջեի ծախսերի աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների և 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերի իրականացմամբ:

Պետական բյուջեի ծախսերը կազմել են 866.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 75.5 մլրդ է: Կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի կատարողականը կազմել է 64.3%: ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 229.2 մլրդ դրամով:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ խոսել է գնաճային միտումների մասին՝ հավաստիացնելով՝ ՀՀ ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը նվազի՝ հասնելով նախատեսված 4 տոկոսի:

Նկատենք՝ կապիտալ ծախսերը, որոնք տնտեսության վրա՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ կտրվածքով ունեն ահռելի ազդեցություն, վերջին երեք տարիներին սովորույթի ուժով թերակատարվում են. իսկ մասնագիտական շրջանակները մեկ անգամ չէ, որ հիշեցրել են՝ կապիտալ ծախսերը չկատարելը հանգեցնում է տնտեսական աճի ներուժի տուգանման, և հենց այս պատճառով՝ կապիտալ ծախսերի թերակատարումները պետք է լինեն ահազանգող:

Կառավարությունը շուտով կհաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և կուղարկի Ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անգամ նախորդ տարիների կապիտալ ծախսերի թերակատարման ֆոնին դարձյալ չի դադարում խոսել նոր «աննախադեպ» ծախսերի մասին:

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- օրերս հայտարարել է վարչապետը հայ-ռուսական տնտեսական համաժողովում:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցերին՝ նկատեց.

«Կապիտալ ծախսերի թերակատարումն այս կառավարության մշտական խնդիրն է. սկսվել է 2018 թվականից և չի դադարել: Այսինքն՝ եթե մենք դիտարկենք կապիտալ ծախսերը, որոնք արվում են վերջին երեք տարվա ընթացքում, ապա կարձանագրենք՝ բազմաթիվ ոլորտներում դրանք չեն արվում և հիմնականում ուղղվում են ճանապարհաշինության ոլորտին:

Եթե իշխանավարման սկզբում այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունը նախապատրաստել էր, այս կառավարության կողմից համարվում էին, թե կոռուպցիոն կոմպոնենտ ունեն, ապա երեք ու կես տարի անց նորից նույն բացատրությունը չի կարող լինել»:

Ըստ տնտեսագետի՝ այս պահին առկա են բացասական տնտեսական միտումներ, իսկ տնտեսական հեռանկարները մշուշոտ են. «Էկոնոմիկայի նախարարը խոստանում է, որ կունենանք երկնիշ տնտեսական աճ, սակայն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ այս օգոստոսին աճը եղել է ընդամենը 2-2.3 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում 5 տոկոսով անկում ունենք: Սրանք ցուցանիշներ են, որոնք մատնանշում են՝ տնտեսական իրավիճակը բացասական միտումներ ունի, այսինքն՝ վերականգնողական աճը գրեթե չկա արդեն (սկզբից կար, հետո պասիվացել է, և նույնիսկ անցյալ տարվա նկատմամբ շատ ցածր աճի միտում է գրանցվում):

Սա զգալիորեն պատերազմի հետևանքն է. Հայաստանի Հանրապետության համար, ի տարբերություն Արցախի, պատերազմի հետևանքը ոչ թե ուղիղ հարվածն է տնտեսությանը, այլ երկարատև գործընթաց է: Եթե վերջինիս հավելենք ադրբեջանցիների ստեղծած խոչընդոտներն Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին և դրանց տնտեսական հետևանքները, կարող ենք ասել, որ Հայաստանում տնտեսական հեռանկարները բավականին մշուշոտ են»:

Հրանտ Միքայելյանը համոզված է՝ ԿԲ-ի կողմից ակնհայտորեն փորձ կա կանգնեցնել գնաճը, ինչը բխում է հասարակական դժգոհությունից.

«Իհարկե, գնաճն այս պահի դրությամբ բարձր է. շուրջ 9 տոկոս է կազմում, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է անպայման նվազեցվի, որովհետև անհնար է համաշխարհային գնաճի միտումների պարագայում (մանավանդ՝ պարենային ապրանքների խմբում, լուրջ գնաճ կա)՝ գնաճը հաղթահարել մի երկրի սահմաններում: Եթե նման փորձ արվի, ապա դրանք ենթադրում են լուրջ ծախսեր, որոնք արդարացված չեն լինի»:

«2018 թվականի իշխանափոխությունից հետո բերում են պետական բյուջե, ներկայացնում են աճեր, ամպագոռգոռ, աննախադեպ, ընդունում են՝ առաջացնելով մեծ էյֆորիա, դա հատկապես վերաբերում է կապիտալ ծախսերին, սոցիալական ծախսերին, իսկ ընթացքում արդեն՝ թերակատարումներ: Ըստ էության, ստացվում է, որ հռչակում են ծրագրեր, տալիս են խոստումներ, կարևորագույն փաստաթղթերը բերում են ԱԺ, որտեղ ունեն մանդատների մեծամասնություն, հաստատում են, տանում են այդ ծրագրերը, թերակատարում են: Իսկ թե ով է պատասխանատու, կպարզվի, որ 2021 թվականին առաջին կիսամյակի ձախողման համար պատասխանատուն մի քիչ COVID-ն է, մի քիչ պատերազմի հետևանքն է, մնացած մասն էլ՝ նախկիններն են,-168․ am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով,– Բազմաթիվ ծրագրեր ընթացքում վերաբաշխվում են, և նախորդ տարի օգտվելով առիթից, ԱԺ-ում նույնիսկ օրենքի նախագիծ անցկացրին, որով կառավարությանն արդեն թույլ է տրվում միջծրագրային անսահմանափակ վերաբաշխումներ անել»:

Այս իրավիճակի պատճառը, ըստ տնտեսագետի, հյուծվող տնտեսությունն է, ներդրումների բացակայությունը.

«Նախորդ տարվա համեմատ նույնիսկ, երբ մենք ունեինք տնտեսական թռիչքաձև անկում, մենք չնչին ՏԱՑ ունենք. այս տարվա առաջին յոթ ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 5.2 տոկոսով, իսկ 8 ամիսների կտրվածքով՝ նվազել է՝ դառնալով 4.9 տոկոս:

Տնտեսությունը հյուծվում է, հարկերը դժվար է գեներացնել, դրան էլ գումարենք, որ պատերազմը, համավարակի դեմ պայքարի ձախողումն առաջացրել են նոր որակի սոցիալական խնդիրներ: Այսպիսի պարագայում սոցիալական օբյեկտիվ ծախսերի անհրաժեշտությունը մեծանում է, պետական բյուջեի հնարավորությունները՝ նվազում, այսինքն՝ արդեն պետք է ականատեսը լինենք ավելի շատ աճպարարությունների»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company